Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունը համապատասխան նախագծին հավանություն տվեց հունիսի 11-ի նիստում։

«Ընտանիքի անապահովության գնահատման կարգում փոփոխություններ կատարելու» մասին հարցի զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկար տարիներ գործել է այսպես կոչված «փարոս» համակարգը։

«Անցած տարվա ապրիլից մենք նոր համակարգ ենք ներդրել Կոտայքի և Սյունիքի մարզերում, որը փորձնական էր, և այս որոշմամբ տալիս ենք այս փորձնական համակարգի իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների լուծումները։ Ընդհանուր առմամբ, այս համակարգը Հայաստանում գործելու է հուլիսի 1-ից»,-մանրամասնեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ հուլիսի 1-ից արդեն բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում ընտանիքների դիմումները ստանալիս՝ դրանք գնահատվելու են արդեն նոր համակարգով։

«Նոր համակարգն ավելի շատ միտված է ոչ թե մարդկանց այս համակարգում պահելուն, այլ դուրս բերելուն՝ աշխատանքի, կրթության և այլ գործիքների միջոցով։ Մենք կարծում ենք, որ այն բերելու է մեր հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Նա պարզաբանեց, որ, օրինակ, 2017 թվականին «փարոս» համակարգում եղել է մոտ 100 հազար ընտանիք, իսկ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ 46 հազար ընտանիք։  Թորոսյանի բնորոշմամբ՝ սա խոսում է նաև աշխատատեղերի ստեղծման և մարդկանց կենսամակարդակի բարձրացման մասին։

Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի, և գոհունակություն արտահայտեց, որ այդ գործընթացը չի դանդաղեցվել կամ կանգնեցվել։

«Այս բարեփոխումն ունի շատ կարևոր գաղափարախոսական և հայեցակարգային նշանակություն»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը պետք է ջանքեր գործադրի՝ քաղաքացիներին հնարավորինս մղելու դեպի աշխատանքը, այլ ոչ թե պետության կողմից տարբեր ձևերով աջակցություն ստանալը։

Փաշինյանը մատնանշեց, որ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ծայրահեղ աղքատության ցուցանիշը ձգտում է 0-ի։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունների պահանջից, այն է՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը: Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։

«Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթներն ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը»,- ասված է հիմնավորման մեջ:

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Ամենադիտված