Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը 12 բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանի «Մուվաֆֆակ Սալթի» ավիաբազայում ամերիկյան F-35, F-15 և F-16 կործանիչների տեղակայման վայրին, կարևոր օբյեկտներին և կառավարման կենտրոնին: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վաղ առավոտյան 12 բալիստիկ հրթիռներ ուղղվել են այն օբյեկտների վրա, որտեղ տեղակայված էին ամերիկյան F-35, F-15 և F-16 կործանիչները, ինչպես նաև Ազրաքի ավիաբազայի կարևոր ռազմական օբյեկտների և դրա կառավարման կենտրոնի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն՝ Իրանի հարավում ԱՄՆ-ի հարձակումներից հետո, սկսել էր հարձակողական գործողությունների առաջին փուլը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Գործողության երկու ալիքների ընթացքում հարձակման են ենթարկվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների 18 թիրախ, այդ թվում՝ Քուվեյթի «Ալի աս-Սալեմ» և «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազաները և Բահրեյնի «Շեյխ Իսա» բազան։

Իրանցի զինվորականները, ըստ լրատվամիջոցների, հարձակվել են նաև Իրաքի հյուսիսում գտնվող ամերիկյան «Հարիր» բազայի վրա։ Իրանի պետական հեռուստատեսության պնդմամբ՝ ԱԹՍ-ների հարվածի է ենթարկվել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի ուժերը։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հինգշաբթի գիշերը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությամբ հարվածների մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։

Axios-ի լրագրող Բարակ Ռավիդի տվյալներով՝ ամերիկացիները հարձակվել են Իրանի հարավում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ ընդհանուր առմամբ արձակվել է 49 «Թոմահավք» հրթիռ։

Իրանական լրատվամիջոցները գրել են Թեհրանի արևմուտքում, ինչպես նաև Բանդար Աբբաս, Մինաբ, Մոհր և Սիրիկ քաղաքներում ու մի շարք այլ վայրերում ՀՕՊ համակարգերի աշխատանքի մասին։ Mehr գործակալությունը հայտնել է Պարսից ծոցի շրջանում Իրանի և ԱՄՆ զինված ուժերի միջև մարտերի մասին, պայթյուններ են որոտացել Հենգամ և Քեշմ կղզիներում։

Թեհրանը, ԱՄՆ-ի հարձակումների ֆոնին, փակել է Հորմուզի նեղուցի անցումը բոլոր նավերի, այդ թվում՝ նավթային լցանավերի համար և նախազգուշացրել հարվածներ հասցնել այն նավերին, որոնք կփորձեն հատել այն։

Թրամփը հարձակումներից հետո Fox News-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուրբաթ գիշերը մինչև վերջ կռմբակոծի Իրանը, եթե Թեհրանը չհամաձայնի Վաշինգտոնի հետ գործարքի։ Միևնույն ժամանակ, ըստ հեռուստաալիքի, նա շուտով խոստացել է դադարեցնել ռմբակոծությունները՝ իրանական կողմի խնդրանքով։ Թեհրանում իրանցի պաշտոնյաների հետ շփումների մասին նրա հայտարարությունները օպերատիվ կերպով հերքել են։

Նախօրեին երեկոյան Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը գիշերը ուժեղացված հարձակումներ կիրականացնի Իրանի վրա։ Ավելի վաղ Թրամփը Թեհրանին մեղադրել էր բանակցությունները ձգձգելու մեջ և խոստացել էր լայնածավալ հարձակումներ իսլամական հանրապետության կարևոր ենթակառուցվածքների վրա։

ԱՄՆ-ը հարձակումները բացատրում է ծովային շրջափակումն ապահովելու անհրաժեշտությամբ և «ինքնապաշտպանության նպատակներով», իսկ ԻԻՀ-ն հայտարարում է պատասխան գործողությունների մասին։ Զուգահեռաբար ընթանում է բանակցային գործընթաց՝ երկրները փորձում են համաձայնեցնել փոխըմբռնման շրջանակային հուշագիրը։

Ճապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Ամենադիտված