Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող հանդես գալ «ժողովրդի կողմից ընտրվածի» կարգավիճակով: Դա են վկայում նույնիսկ իրենց ԿԸՀ կողմից հրապարակված ու վիճարկվող արդյունքները. քվեարկությանը մասնակցած մոտ 1,5 միլիոն քաղաքացիների կեսից քիչ ավելին գործնականում մերժել է նրան ու նրա ՔՊ-ին: Ինչպիսի հաշվարկ էլ անենք, անգամ վիճարկվող, վերահաշվարկվող 49 տոկոսը կեսից քիչ է: Ըստ այնմ, թեկուզ զուտ քաղաքագիտական չափանիշներով չի կարող համարվել «համաժողովրդականորեն ընտրված»:

Բայց սա դեռ ամենը չէ: Ընտրություններին մասնակից և ոչ սատելիտ քաղաքական ուժերը պարզ ու հստակ ասում են՝ նման «ընտրություններով» իշխանություն դարձած ուժը և նրա ձևավորած կառավարությունը լեգիտիմ չեն լինելու: Ավելին, նույնիսկ արևմտյան դիտորդները, եվրամիութենական տիրույթում գործող լրատվամիջոցների մեկնաբանները, թեկուզ զգուշորեն, բայց խոսում են խախ տումնե րի, ռեպ րե սի ա նե ր ի , բռնաճնշումների մասին՝ այնքան ակնհայտ ու ժողովրդի կամընտրության պատկերի վրա ազդող են եղել այդ դրսևորումները:

Ի դեպ, շատերը զուգահեռներ նկատեցին արդեն հեռավոր թվացող 1996 թվականի հետ: Այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հետընտրական բախումնային զարգացումներից հետո հանդես եկան հեռուստատեսությամբ, և հայտարարվեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս էլ հավաքեր, միևնույնն է, իշխանություն տվող չկար: Ինչ նման է, չէ: Պարզապես հիմա մի քիչ ավելի «քաղաքավարի» ծխածածկույթով են ասում, այն է՝ իբր իրենք ժողովրդական իշխանություն են, ոչ մեկը չի կարող ժողովրդից խլել իշխանությունը, և այլն (բազմիցս եք լսել): Ու ոչ միայն նախօրոք էին ասում այդ ամենը, այլև նախընտրական շրջանի և ընտրությունների հետ կապված այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ կանեն, ցանկացած քայլի կդիմեն, բայց իշխանությունից չեն հեռանա, եթե անգամ իրենք ստանան 1 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիրները՝ 90:

Ավելին, 1996-ին էլ, դեռ ձայների հաշվարկը չավարտված, Լևոն Տեր-Պետրոսյանն շտապեց հայտարարել, որ ինքը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանը, բայց՝ 2026-ին. ձայների հաշվարկը չավարտված՝ նա ասուլիս հրավիրեց ու ինքնահռչակվեց վերընտրված: Հիշեցնենք, որ այդ պահին ամփոփված էին ընտրատեղամասերի հազիվ 20-25 տոկոսի նախնական արդյունքները: Ի դեպ, կարելի է հիշել նաև, թե ինչ եղավ նույն 1996-ից հազիվ մեկ-մեկուկես տարի անց, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Այն, որ Փաշինյանը ցանկացած պարագայում չի հեռանա, շեշտում էին տարբեր մեկնաբաններ ու նշում դրա զանազան սցենարներ: Սակայն Փաշինյանն ու ՔՊ-ն գնացին իշխանությունը պահելու այն ճանապարհով, ինչի դեմ տարիներ շարունակ բողոքել էին: Այդ՝ ինքնակործանման տանող ճանապարհը իշխանության կողմից կեղծիքների, վարչական ռեսուրսի տոտալ չարաշահման, հարկատուների ու պետական ընդհանուր միջոցների հաշվին տարեցներին գործնականում ընտրակաշառք բաժանելու, համատարած ռեպրեսիաների, ընդդիմադիր գործիչների թիրախավորման բազմաթիվ դրսևորումներով ու փաստերով է հագեցած:

Այսինքն, այն, ինչում մեղադրում էր «նախկիններին», Փաշինյանն արեց առավել մեծ մասշտաբներով, ու փաստացի հիմա հենց ինքն է չընտրված ղեկավար:

Ավելին, Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի ներքին խնդիրը դարձրեցին արտաքին, աշխարհաքաղաքական կենտրոնների անուղղակի և ուղղակի միջամտության առարկա: Անգամ ֆրանսիական մամուլն է արդեն գրում, որ Ֆրանսիայի հատուկ ծառայություններն ուղղակիորեն ֆիլտրացիոն գրաքննություն են իրականացրել հայկական սոցմեդիա դաշտում՝ հօգուտ ՔՊ-ի ու Փաշինյանի:

Այդ բոլոր հանգամանքները էլ ավելի են ընդգծում իրավացիությունը հնչող այն գնահատականների, որ այս վիճակում ձևավորվելիք իշխանությունն այլևս լեգիտիմ չէ: Ավելին, նման ձևով, նման պայմաններում տեղի ունեցած միջոցառումը հազիվ թե կարելի է համարել «ժողովրդավարական ընտրություն»:

Փաշինյանը, հնարավոր է, կարծում է, թե այս մի «պատմությունն» էլ կմարսի (նման բանե՞ր «մարսեց»): Բայց դա ցույց կտա ժամանակը: Նման «կաղ» լեգիտիմությամբ «մարսողության» համակարգի խափանումներն անխուսափելի են, ու դա ցույց է տվել պատմությունը: Ու ոչ միայն Հայաստանի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿ
Ամենադիտված