Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին հայացքից կարող է թվալ, որ փոքր պետության ղեկավարի նկատմամբ արտաքին դերակատարների ընդգծված և հրապարակային աջակցությունը նշան է կայունության, ներդրումային կանխատեսելիության ու միջազգային ինտեգրման, ուստիև՝ դրական միտում, օրինակ՝ Հայաստանի պես երկրի համար, որտեղ անվտանգային տուրբուլենտությունն ու տնտեսական խոցելիությունը սուր իրականություններ են։

Սակայն փոքր պետությունների քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերությունների և ընտրական վարքաբանության ավելի խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ նման աջակցությունը հաճախ վերածվում է կախվածությունների շղթայի, որի յուրաքանչյուր օղակը սահմանում է ոչ թե ազգային ռազմավարության ազատ ձևակերպման հնարավորությունը, այլ արտաքին օրակարգերի ներմուծման պարտավորությունը։ Առավել ևս, երբ այդ ղեկավարը չունի հանրային աջակցություն:

«Օգնելու» հռետորաբանության և «կառավարման վրա ազդելու» իրական մեխանիզմների միջև երկփեղկվածությունը հատկապես տեսանելի է այն ժամանակ, երբ աջակցությունը զուգորդվում է իշխանության «վերարտադրելիության» ցանկության հետ. այսինքն՝ ոչ միայն տվյալ պահի քաղաքական կազմավորումը պահելու, այլև այն երկարաձգելու ակնկալիքով։ Այստեղ փոքր պետության շահերի աղճատումը սկսում է ընդլայնվող շրջան գծել, որովհետև արտաքին ուժերի ռացիոնալ ընտրությունը ռեալպոլիտիկի տրամաբանությամբ է պայմանավորված՝ նրանք պաշտպանում են այն դերակատարին, որի կանխատեսելի վարքագիծն առավելագույնս համապատասխանում է իրենց առաջնահերթություններին, նույնիսկ եթե այդ նախապատվությունները բախվում են տվյալ երկրի կենսական շահերին։

Երբ արտաքին դերակատարների «խիստ աջակցության» գործիքակազմը առարկայանում է, փոքր պետության ներսում ձևավորվում է «պատվիրված կայունության» ռեժիմ, որտեղ իշխանության շարունակականությունը դառնում է ոչ թե արդյունք լայն հանրային վստահության և ինստիտուցիոնալ արդյունավետության, այլ արտաքին ակնկալիքների բավարարումից բխող ներգրավվածության։

Փոքր պետության դեպքում անվտանգային օրակարգը միշտ էլ ծանրակշիռ է, և հենց այստեղ է, որ «աջակցության» սիմվոլիկան դառնում է գործնական լծակ։ Երբ արտաքին դերակատարները պարզ ազդակ են ուղարկում, որ աջակցում են առաջնորդի վերարտադրությանը, դա սովորաբար պայմանավորվում է երեք փոխկապակցված բաղադրիչով՝ կանխատեսելիություն, ենթարկվողություն և ծախսերի տեղափոխում։

Կանխատեսելիությունը վերաբերում է նրան, որ նույն թիմի հետ շարունակական աշխատանքը նվազեցնում է բանակցային անորոշությունը և արգելափակում է քաղաքական շրջադարձերը, որոնք կարող են վերաձևել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Ենթարկվողությունը վերաբերում է կոնկրետ պահանջների կատարմանը՝ լինի դա սահմանազատման հարցում միակողմանի քայլերի հանդուրժում, պատմական-մշակութային օրակարգի թիրախավորում հանուն «խաղաղության խորհրդանիշերի», թե անվտանգության բազմավեկտորության արհեստական նեղացում հօգուտ մեկ առանցքի։ Իսկ ծախսերի տեղափոխումը նշանակում է, որ արտաքին դերակատարն իր տարածաշրջանային ծրագրերի քաղաքական, ֆինանսական կամ իմիջային մի մասը «վերջնականացնում» է փոքր պետության հաշվին՝ ակնկալելով, որ վերջինս կընդունի որոշումների այնպիսի փաթեթ, որը ներսում բարձր գին ունի, բայց դրսում ներկայացվում է իբրև մեծ ձեռքբերում։ Արդյունքում փոքր պետությունը դառնում է ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ։ Առաջին հայացքից այն օգտվում է «հովանավորության» տանիքից, բայց երկարաժամկետում կորցնում է ինքնուրույն ծրագիր գծելու և այն պաշտպանելու կարողությունը։

Հայաստանի օրինակով հաճախ դիտարկվող պարադոքսն այն է, որ թվում է, թե իշխանությունն արտաքին աջակցության միջոցով գեներացնում է խաղաղության և զարգացման հնարավորություն, մինչ իրականում աճում են այն ռիսկերը, որոնք բախվում են համազգային շահերի հետ։ Ի մասնավորի՝ մի կողմից իշխանությունը քայլեր է անում, որոնք ընկալվում են որպես միակողմանի զիջումներ թուրքադրբեջանական տանդեմի ճնշումների ներքո, իսկ մյուս կողմից՝ անընդհատ սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անտեսելով տնտեսական և անվտանգության փոխկապակցվածությունը։ Ուստի, բնական է, որ իշխանությունը ստանում է միաժամանակ տարբեր ուղղություններից «աջակցություն», բայց այդ աջակցությունների կոնվերգենցիան չի ծառայում պետության շահերին, այլ միտված է տարբեր արտաքին օրակարգերի հատման կետին, որտեղ Հայաստանը վերածվում է հարմարեցվող փոփոխականի։

Արևմուտքի կողմից շեշտվող «ժողովրդավարական լեգիտիմության» դրոշմը և Թուրքիայի կողմից տրվող «գործնական շփումների» պատրանքը կարող են կարճաժամկետ կտրվածքով ապահովել իշխանության պահպանման հարթություն, սակայն երկարաժամկետ հատվածում դրանք դառնում են նոր պահանջների պատվանդան, որոնք ուղղված են արտաքին դերակատարների շահերի սպասարկմանը՝ «պահպանել կուրսը», «չվերադառնալ անցյալին», «չխաթարել ձեռք բերվածը»։ Այդպիսով՝ իշխանության «վերարտադրությունը» ստանում է ոչ թե ներքին որակավորման գնահատական, այլ արտաքին պատվերի հավաստագիր։

Անշուշտ, փոքր պետությունը չի կարող և չպետք է իզոլացվի աշխարհի մեծ գործընթացներից. դաշնակիցների, գործընկերների, տնտեսական շուկաների, տեխնոլոգիական կապերի բացակայությունը կործանարար է։ Հարցն այստեղ դրվում է այլ կերպ՝ արտաքին աջակցությունը պետք է լինի ոչ թե իշխանության անձնավորված վերարտադրության, այլ ինստիտուտների ամրապնդման և ինքնիշխան օրակարգի տարողունակության վրա կենտրոնացած։ Երբ աջակցությունը գնալով ավելի է կապվում կոնկրետ ղեկավարի մնալու հետ, տեղի է ունենում ինստիտուցիոնալ վերադասավորում. պետությունը նեղանում է անձի չափերով, իսկ անձը լայնանում է պետության չափերով։ Սա երկու մակարդակով կործանարար է. ներսում այն խեղում է օրենքների գերակայությունը, դատական անկախության հնարավորությունը և հաշվետվողականության մեխանիզմները, դրսում այն մարում է բանակցային պաշարը, որովհետև արտաքին դերակատարները դիտարկում են ոչ թե պետության շահերը, այլ ղեկավարի թույլ կողմերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև Օհանյան
Ամենադիտված