Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես փոքր և միջին պետությունների համար արտաքին քաղաքականությունը գոյաբանական նշանակություն ունեցող ուղղություն է, և որոշակիորեն դրա արդյունավետությունից է կախված պետության անվտանգությունը, տնտեսական զարգացումը, քաղաքական կայունությունը և նույնիսկ պետականության երկարաժամկետ կենսունակությունը։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ աշխարհաքաղաքական բարդ միջավայրում գտնվող երկրները կարողացել են հաջողել, երբ կարողացել են վարել ճկուն, հավասարակշռված և հաշվենկատ քաղաքականություն՝ միաժամանակ աշխատելով տարբեր ուժային բևեռների հետ և խուսափելով դրանց միջև հակադրության առաջնագիծ դառնալուց։

Հայաստանը գտնվում է հենց այդպիսի միջավայրում։ Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասը աշխարհի այն տարածաշրջաններից է, որտեղ հատվում են բազմաթիվ ռազմավարական շահեր։ Այստեղ առկա են Ռուսաստանի, Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև աճող դերակատարություն ունեցող Չինաստանի հետաքրքրությունները։ Նման պայմաններում ցանկացած պետության համար առաջնային խնդիր է դառնում ոչ թե այս կամ այն ուժի շահերի սպասարկումը, այլ սեփական ազգային շահերի պաշտպանությունը՝ այնպես, որ արտաքին դերակատարների միջև մրցակցությունը չվերածվի սեփական պետության համար ճակատագրական սպառնալիքի։ Միջազգային հարաբերությունների պատմությունը բազմաթիվ օրինակներ է տալիս, թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել մեծ տերությունների հակադրության կիզակետում հայտնվելը։

Այս առումով հատկապես ուսանելի է Ուկրաինայի օրինակը։ Անկախ այն հանգամանքից, թե տարբեր կողմերը ինչպիսի մեկնաբանություններ են տալիս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ակնհայտ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող հակադրության պայմաններում հենց Ուկրաինան է դարձել հիմնական մարտադաշտը։ Արդյունքում երկիրը կրել է ահռելի մարդկային, տնտեսական և ենթակառուցվածքային կորուստներ, իսկ հետպատերազմյան վերականգնման համար, ըստ բազմաթիվ գնահատականների, կպահանջվի տասնամյակներ և հսկայական ֆինանսական միջոցներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երբ փոքր կամ միջին պետությունը հայտնվում է խոշոր աշխարհաքաղաքական բախման կենտրոնում, ամենամեծ գինը վճարում է հենց այդ պետությունը։

Հարավային Կովկասի մյուս օրինակներից առանձնահատուկ ուշադրության է արժանի Վրաստանը։ 2008 թվականի պատերազմը դարձավ լուրջ փորձություն այդ երկրի համար։ Սակայն հետագա տարիներին վրացական քաղաքական վերնախավը, անկախ ներքաղաքական պայքարներից և իշխանափոխություններից, փորձեց ձևավորել այնպիսի քաղաքական գիծ, որը թույլ կտար խուսափել նոր լայնամասշտաբ հակադրություններից։ Վրաստանը շարունակեց եվրոպական ինտեգրման ուղին, պահպանեց արևմտյան ուղղվածությունը, սակայն միաժամանակ զգուշավորություն ցուցաբերեց այնպիսի քայլերի նկատմամբ, որոնք կարող էին երկիրը կրկին վերածել աշխարհաքաղաքական բախումների առաջնագծի։ Իհարկե, Վրաստանի փորձը ևս ունի իր սահմանափակումները և բոլորովին իդեալական չէ, սակայն այն ցույց է տալիս, որ նույնիսկ բարդ իրավիճակներում պետությունները կարող են փորձել նվազեցնել հակադրությունների ռիսկերը և առաջնահերթ դարձնել սեփական կայունությունը։

Հայաստանի պարագայում արտաքին քաղաքականության բարդությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլև անվտանգության, տնտեսության, տրանսպորտային հաղորդակցությունների և տարածաշրջանային հակամարտությունների առանձնահատկություններով։ Տարիներ շարունակ Երևանը փորձել է վարել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կտար համագործակցել տարբեր ուժային կենտրոնների հետ՝ չհայտնվելով նրանցից որևէ մեկի հետ բացահայտ հակադրության մեջ։ Այս մոտեցման կարևոր օրինակներից մեկը եղավ այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը կանգնած էր Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի և Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության միջև ընտրության առաջ։ Այդ փուլում իրավիճակն իսկապես չափազանց բարդ էր։ Մի կողմից՝ Հայաստանը տարիներ շարունակ բանակցություններ էր վարում Եվրոպական միության հետ և զգալի աշխատանք էր կատարել եվրոպական ուղղությամբ։ Մյուս կողմից էլ՝ առկա էին անվտանգության, տնտեսական և ռազմավարական այնպիսի գործոններ, որոնք Երևանի համար դժվարացնում էին Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն նախագծերից դուրս մնալը։ Արդյունքում Հայաստանը որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն միևնույն ժամանակ չխզեց հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Այս օրինակը հաճախ ներկայացվում է որպես արտաքին քաղաքական ճկունության դրսևորում, քանի որ հայկական կողմը կարողացավ խուսափել «կամ-կամ» տրամաբանությունից և ձևավորել «և-և» մոտեցումը։ Այսինքն՝ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, շարունակել մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, բայց միաժամանակ զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Նման քաղաքականության իրականացումը հեշտ չէր և պահանջում էր զգույշ հաշվարկներ, սակայն այն հնարավորություն էր տալիս խուսափել կտրուկ հակադրություններից և նվազեցնել աշխարհաքաղաքական ռիսկերը։

Սակայն ներկայում, երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ լարվածության փուլում, իսկ աշխարհը գնալով ավելի է բաժանվում մրցակցող քաղաքական, տնտեսական և անվտանգային բլոկների, տպավորություն է, որ ներկայիս իշխանությունները Հայաստանը տանում են հավասարակշռությունը կորցնելու ճանապարհով։ Դրա մասին են վկայում նաև Մոսկվայից հնչող տարբեր հայտարարությունները և ուղերձները, այն է՝ ռուսական կողմը դժգոհությամբ է վերաբերվում Երևանի որոշ քայլերին և արտաքին քաղաքական ուղղություններին։ Այլ կերպ ասած՝ հայկական կողմը հակադրության մեջ է մտնում Ռուսաստանի հետ։

Բնականաբար, Հայաստանի համար կարևոր է զարգացնել հարաբերությունները Արևմուտքի, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ։ Ժամանակակից աշխարհում որևէ պետություն չի կարող իրեն թույլ տալ սահմանափակվել միայն մեկ ուղղությամբ։ Տնտեսական զարգացումը, տեխնոլոգիական առաջընթացը, ներդրումների ներգրավումը, ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործումը և միջազգային համագործակցության ընդլայնումը պահանջում են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Սակայն բազմավեկտորությունը և հակադրությունը նույն հասկացությունները չեն։ Մի բան է հարաբերությունների զարգացումը տարբեր կենտրոնների հետ, և բոլորովին այլ բան՝ այդ հարաբերությունները կառուցել մեկ այլ կենտրոնի հետ բացահայտ հակադրության հիման վրա։

Հենց այստեղ է, որ արտաքին քաղաքականության արվեստը դառնում է առավել կարևոր։ Փորձառու դիվանագիտությունը սովորաբար ձգտում է ոչ թե խորացնել հակասությունները, այլ հնարավորինս նվազեցնել դրանք, ստեղծել հաղորդակցության ուղիներ և պահպանել երկխոսության հնարավորությունները նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Փոքր պետությունների համար հատկապես վտանգավոր է այն իրավիճակը, երբ նրանք սկսում են ընկալվել որպես որևէ մեծ տերության ազդեցության բացառիկ գործիք կամ հակառակորդ ճամբարի հենակետ։ Այդպիսի ընկալումը կարող է հանգեցնել պատասխան քայլերի, տնտեսական ճնշումների, քաղաքական լարվածության աճի և անվտանգության նոր մարտահրավերների։

Հայաստանի դեպքում խնդիրը նաև տնտեսական հարթության վրա է։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ փաստ է, որ Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ զարգացել է այնպիսի պայմաններում, որտեղ տնտեսական առումով Ռուսաստանը կարևոր տեղ է զբաղեցրել։ Առևտրաշրջանառությունը, աշխատուժի միգրացիան, դրամական փոխանցումները, ներդրումների որոշ ուղղություններ և էներգետիկ ոլորտի մի շարք կարևոր բաղադրիչներ շարունակում են կապված մնալ ռուսական շուկայի և ռուսական գործոնի հետ։

Միաժամանակ, Եվրոպական միությունը նույնպես կարևոր գործընկեր է Հայաստանի համար՝ առաջին հերթին որպես ներդրումների աղբյուր և զարգացման ծրագրերի հիմնական աջակիցներից մեկը։ Այս իրավիճակում ցանկացած քաղաքականություն, որը կարող է հանգեցնել հարաբերությունների կտրուկ վատթարացման որևէ առանցքային գործընկերոջ հետ, պարունակում է զգալի ռիսկեր։

Այս համատեքստում Հայաստանի համար չափազանց կարևոր է վերադառնալ հաշվարկված և հավասարակշռված արտաքին քաղաքականության տրամաբանությանը, որտեղ առաջնային կլինի ոչ թե աշխարհաքաղաքական բևեռացման խորացումը, այլ տարբեր ուղղություններով հարաբերությունների համադրումը։ Հակառակ դեպքում երկիրը կարող է հայտնվել այնպիսի գործընթացների կենտրոնում, որոնց հետևանքները կարող են չափազանց ծանր լինել թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության, թե՛ պետական կայունության համար։ Ուստի քաղաքական ուժերի միջև ընտրություն կատարելիս քաղաքացիները պետք է հաշվի առնեն նաև այս հանգամանքը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՎարակ Գրիգորյանի դերակատարմամբ ֆիլմը կցուցադրվի «Dances With Films» կինոփառատոնում ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Սպասվում է առանց տեղումների եղանակԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (տեսանյութ)Մյուս տարի Քաղաքացու օրը համընկնելու է Ցեղասպանության օրվա հետ, պետք է հստակ օր որոշենք Արքայազն Դանի Բադավին Մատենադարանին ընծայաբերել է աքքադերեն պայմանագիր Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ Հայտնի է՝ որտեղ են հայտնաբերել քույրերից մեկի՝ 7-ամյա Նարեի մարմինըՄարգարիտա Սիմոնյանը հայտարարել է նոր գրքի և Տիգրան Քեոսայանի ձայնով աուդիոգրքի թողարկման մասին Մեսսին ԱԱ պատմության ամենաշատ գոլ խփած խաղացողներից մեկն է դարձել․ Մբապպեն ու Հոլանդը դուբլի հեղինակ են դարձել G7-ի առաջնորդներն աջակցում են ԱՄՆ-Իրան պայմանավորվածություններին Ծանոթ ու միաժամանակ անհայտ… չուչխելիԵրկար ժամանակով ջուր չի լինելու «Իտալիայի նախկին դեսպան. Հայաստանի ընտրությունները անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ»«Ռուսաստանում ապրող հայերը ավելի հարուստ են, քան իրենց հայրենակիցները հայրենիքում»Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին. պատմության այս օրը (17 հունիս)Հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինըԻնչ փոխաժեք է սահմանվել այսօր Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Ռոսսելխոզնադզորից հայտարարել են՝ ՀՀ–ից սննդամթերքի սահմանափակումները քաղաքական պատճառներով չեն Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներՄոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ» Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ» ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ» Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը հուսախաբ է եղել․ «Հրապարակ» ԱԱ-2026․ Ֆրանսիան հաղթեց Սենեգալին, իսկ Մբապեն` լավագույն ռմբարկու Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT Օդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածուն
Ամենադիտված