Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավը հասել է նաև աշխարհի առաջատար լրատվամիջոցներին։ Մինչ ԵԽԽՎ-ն միջանկյալ զեկույց է հրապարակում՝ եկեղեցուն մեղադրելով իբր քաղաքականությանը ներքաշվելու մեջ, աշխարհի ազդեցիկ 5 լրատվամիջոցներից մեկը՝ «Ֆրանսպրեսը», ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի վարած արշավին, նշել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պաշտոնանկ անել իր ամենախիստ քննադատներից մեկին՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդին՝ պնդելով, թե վերջինս խախտել է իր կուսակրոնության ուխտը և ունի երեխաներ։ AFP-ն նկատում է, որ անցյալ տարի հարավկովկասյան այս երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան մեկ տասնյակ հոգևորականների, այդ թվում՝ ազդեցիկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, ինչպես նաև միլիարդատեր, ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանին՝ նրանցից մի քանիսին մեղադրելով Փաշինյանի տապալմանն ուղղված դավադրության մեջ։

Մեղադրյալները հերքում են այս մեղադրանքները։ «Այս ձերբակալությունները ցնցել են Իրանին ու Թուրքիային սահմանակից, շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող և խորը քրիստոնեական արմատներով Հայաստանը։ Դրանք հանգեցրել են Փաշինյանի և երկրի ամենահարգված կառույցներից մեկի միջև բախմանը, որը տեղի է ունեցել հունիսին սպասվող ընտրությունների նախաշեմին։ Գործակալության հետ զրուցած հայ քրիստոնյաները նշել են, որ պետական մարմիններն անհիմն պնդումներ են անում, չափից ավելի են միջամտում Եկեղեցու գործերին և անվայել արտահայտություններ են թույլ տալիս Կաթողիկոսի հասցեին»,– ասվում է հրապարակման մեջ։

Գործակալությունը շեշտում է, թե Փաշինյանն ու նրա կողմնակիցները կարծում են, որ Եկեղեցին կապված է Ռուսաստանի հետ, իսկ ընդդիմությունը կարող է Հայաստանը ներքաշել Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ։ Իր հերթին, ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է ժողովրդավարական հետընթացի և Եկեղեցու անկախությունը խարխլելու փորձերի մեջ։ Բնականաբար, այս հրապարակումները ահռելի մեծ տարածում են ստանում ողջ աշխարհում՝ իջեցնելով թե՛ Հայաստանի իշխանությունների և թե՛ անգամ մեր պետության վարկանիշը, և Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի գործադրած ջանքերը ոչ այլ ինչ են, քան Հայաստանի և հայկական պետականության հիմքերը խարխլելու փորձ, ուստի «Ֆրանսպրես»-ի այս հրապարակումը ևս պետք է համարել չափազանց լուրջ ազդակ և հարված։

Մինչդեռ փաշինյանական իշխանությունը հանդարտվելու որևէ մտադրություն չունի։ Ընդհակառակը, մտադիր է շարունակել Հայ առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի դեմ իր գործողությունները՝ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո։ Ժամանակին ամեն կիրակի պատարագի մասնակցող Փաշինյանն արդեն ամիսներ շարունակ որևէ եկեղեցի չի մտել, ինչը փաստում է, որ նրա քրիստոնյա լինելու մասին պնդումները, մեղմ ասած, անլուրջ են։

Սոնա Գալստյան

Թրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը ՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Իրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԿասեցվել է «Վերև» ռեստորանի արտադրական գործունեությունը ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին Գյումրիում երեկվա տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40 մմ ՃՏՊ՝ Աշտարակի կամրջի մոտ․ կա 5 վիրավnր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում «Արցախֆրութ» ՓԲԸ հաշվից 36 մլն ՀՀ դրամի օգտագործման վերաբերյալ մանրամասն հաշվետվություն կներկայացվի Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի 17 երկաթուղային վագոն Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը միջազգային իրավունքի համատեքստումԱկնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-ՀՀ հարաբերությունն ամրապնդելու համար 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվելՊՆ սպայի մաhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԿոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին Անոմալ չափերի օձ՝ ՍյունիքումԵՄ-ում ցանկանում են հեռացնել Կայա Կալլասին Հայաստանը չեղարկել է վիզաները ՄԱԿ-ի և ԵՄ-ի ծառայողական փաստաթղթեր ունեցողների համար Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի«Ստվերային ԿՀՎ». Հայաստանը անհրաժեշտ է Ռուսաստանին վնասելու համարՁայները կիսվեցին. Հայաստանում ընտրությունների արդյունքները Փաշինյանին զրկեցին իր նախկին ազդեցությունիցԱնխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Փաշինյանը հաղթեց. Հայաստանում սկսվել է «Եվրոպական բարգավաճման» արշալույսըՀայաստանը կորցնում է ռուսական շուկան ամերիկյան խոստումների պատճառովՓաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»Տարադրամի նոր փոխարժեքներ են սահմանվելԼոնդոնում կայացել է Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը. պատմության այս օրը (11 հունիս)«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Վթար՝ Լոռու մարզումՊլանային անջատումներ՝ հունիսի 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ինՎթար է․ ջուր չի լինելուՈչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Կարևոր զգուշացում Instagram-ում անհատական հաշիվ ունեցողներինՋախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»
Ամենադիտված