Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մերձմոսկվայում ՈւԶՈՒ-ի անօդաչուների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, չորսը՝ տուժել, ևս մեկ մարդ գտնվում է փլատակների տակ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, հաղորդում է РБК-ն։

Խիմկիում առանձնատան վրա ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով կին է զոհվել։ Եվս մեկ մարդ գտնվում է փլատակների տակ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և բոլոր օպերատիվ ծառայությունները։

Բացի այդ, երկու տղամարդ է զոհվել Միտիշչիի Պոգորելկի գյուղում։ Այնտեղ անօդաչուի բեկորներն ընկել են կառուցվող տան վրա։ Բեկորներից վնասվել է ևս մեկ տուն, այնտեղ տուժածներ չկան, հավելել է տարածաշրջանի ղեկավարը։ Իստրայում բնակելի տների վրա ԱԹՍ-ի ընկնելուց հետո տուժել են երեք տղամարդ և մեկ կին։

«Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Զոհվածների և տուժածների ընտանիքներին անպայման կօգնենք»,- գրել է նա։

Կրասնոգորսկի Պուտիլկովո միկրոշրջանում դրոնի ընկնելու պատճառով վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք, տուժել են մի քանի բնակարաններ։ Բնակիչներից ոչ ոք չի տուժել, պարզաբանել է Վորոբյովը։

Եվս մեկ առանձնատուն բռնկվել է Նարո-Ֆոմինսկի շրջանի Սուբոտինո գյուղում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով։ Նախնական տեղեկություններով, ինչպես ընդգծում է նահանգապետը, տուժածներ չկան։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում դրոնների հարձակման հետևանքով տուժել է 12 մարդ։ Մասնավորապես, Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտ վնասվածքներ է ստացել շինարարների հերթափոխը։ Գործարանի տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել։ Քաղաքում վնասվել է նաև երեք տուն։

Ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում մայրաքաղաքային տարածաշրջանում ՀՕՊ ուժերը որսացել են ավելի քան 120 դրոն, հավելել է քաղաքապետը։ Միայն օրվա սկզբից խոցվել է ավելի քան 80 ԱԹՍ։

Ընդհանուր առմամբ, ՀՕՊ ուժերը մայիսի 17-ի լույս գիշերը ռուսական մարզերի երկնքում խոցել են ավելի քան 550 դրոն։ ԱԹՍ-ները, բացի մոսկովյան տարածաշրջանից, չեզոքացվել են Բելգորոդի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Բրյանսկի, Վորոնեժի, Տուլայի, Սմոլենսկի, Պսկովի, Լիպեցկի, Տվերի, Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Սև ու Ազովի ծովերի ջրատարածքների երկնքում։

Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՎարակ Գրիգորյանի դերակատարմամբ ֆիլմը կցուցադրվի «Dances With Films» կինոփառատոնում ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Սպասվում է առանց տեղումների եղանակԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (տեսանյութ)Մյուս տարի Քաղաքացու օրը համընկնելու է Ցեղասպանության օրվա հետ, պետք է հստակ օր որոշենք Արքայազն Դանի Բադավին Մատենադարանին ընծայաբերել է աքքադերեն պայմանագիր Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ Հայտնի է՝ որտեղ են հայտնաբերել քույրերից մեկի՝ 7-ամյա Նարեի մարմինըՄարգարիտա Սիմոնյանը հայտարարել է նոր գրքի և Տիգրան Քեոսայանի ձայնով աուդիոգրքի թողարկման մասին Մեսսին ԱԱ պատմության ամենաշատ գոլ խփած խաղացողներից մեկն է դարձել․ Մբապպեն ու Հոլանդը դուբլի հեղինակ են դարձել G7-ի առաջնորդներն աջակցում են ԱՄՆ-Իրան պայմանավորվածություններին Ծանոթ ու միաժամանակ անհայտ… չուչխելիԵրկար ժամանակով ջուր չի լինելու «Իտալիայի նախկին դեսպան. Հայաստանի ընտրությունները անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ»«Ռուսաստանում ապրող հայերը ավելի հարուստ են, քան իրենց հայրենակիցները հայրենիքում»Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին. պատմության այս օրը (17 հունիս)Հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինըԻնչ փոխաժեք է սահմանվել այսօր Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Ռոսսելխոզնադզորից հայտարարել են՝ ՀՀ–ից սննդամթերքի սահմանափակումները քաղաքական պատճառներով չեն Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներՄոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ» Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ» ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ» Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը հուսախաբ է եղել․ «Հրապարակ» ԱԱ-2026․ Ֆրանսիան հաղթեց Սենեգալին, իսկ Մբապեն` լավագույն ռմբարկու Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT
Ամենադիտված