Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ իշխանությունները Նացիստական Գերմանիայում քարոզչության հարցերը համակարգող Յոզեֆ Գեբելսի հռետորաբանությունն են օգտագործում Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար, ինչը վերջ է դրել երկրների միջև բանակցային գործընթացին։ Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հենց ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմների կողմից պատերազմի անխոհեմ բորբոքումն է կործանել խոստումնալից դիվանագիտական գործընթացները և Իրանի դեմ չհրահրված ռազմական ագրեսիայի միջոցով դիտավորյալ վտանգ ստեղծել անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ երթուղիներում, միայն թե հետո Իրանին մեղադրի ապակայունացման մեջ, որպեսզի կյանքի կոչի Գեբելսի տխրահռչակ ասացվածքը. «Մեղադրի՛ր ուրիշներին այն բանում, ինչ ինքդ ես անում»»,- գրել է նա:

Բաղային նաև հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները նման են հռոմեական զորավար Գնեոս Հուլիոս Ագրիկոլայի (մ.թ. 40 - 93 թթ.) արշավանքներին Բրիտանական կղզիներ, որոնք իրենցից հետո միայն անապատ թողեցին։

«Սա նրանց սովորական, ցինիկ գործողությունների ծրագիրն է. հրահրել ճգնաժամ և պատերազմ, իսկ հետո շարունակել էսկալացիան՝ «կայունության վերականգնման» կամ «խաղաղության պաշտպանության» վեհ կարգախոսի ներքո»,- գրել է նա։

Բաղային նաև մեջբերել է Փուբլիոս Կոռնելիոս Տացիտոսի «Հուլիոս Ագրիկոլայի կենսագրությունը» երկի հատվածից մի մեջբերում, որում նկարագրվում է զորավարի դաժան արշավանքը Բրիտանական կղզիներում։

Ըստ երկի՝ կալեդոնյան ցեղերի համադաշնության առաջնորդ Կալգակը, պարտություն կրելով Ագրիկոլայի զորքերից, ասել է, որ հռոմեացիները անապատ են ստեղծում և դա անվանում խաղաղություն՝ նկատի ունենալով այն ավերածությունները, որոնք կայսրության զինվորները թողել էին արշավանքից հետո։

ՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Իրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԿասեցվել է «Վերև» ռեստորանի արտադրական գործունեությունը ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին Գյումրիում երեկվա տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40 մմ ՃՏՊ՝ Աշտարակի կամրջի մոտ․ կա 5 վիրավnր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում «Արցախֆրութ» ՓԲԸ հաշվից 36 մլն ՀՀ դրամի օգտագործման վերաբերյալ մանրամասն հաշվետվություն կներկայացվի Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի 17 երկաթուղային վագոն Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը միջազգային իրավունքի համատեքստումԱկնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-ՀՀ հարաբերությունն ամրապնդելու համար 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվելՊՆ սպայի մաhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԿոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին Անոմալ չափերի օձ՝ ՍյունիքումԵՄ-ում ցանկանում են հեռացնել Կայա Կալլասին Հայաստանը չեղարկել է վիզաները ՄԱԿ-ի և ԵՄ-ի ծառայողական փաստաթղթեր ունեցողների համար Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի«Ստվերային ԿՀՎ». Հայաստանը անհրաժեշտ է Ռուսաստանին վնասելու համարՁայները կիսվեցին. Հայաստանում ընտրությունների արդյունքները Փաշինյանին զրկեցին իր նախկին ազդեցությունիցԱնխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Փաշինյանը հաղթեց. Հայաստանում սկսվել է «Եվրոպական բարգավաճման» արշալույսըՀայաստանը կորցնում է ռուսական շուկան ամերիկյան խոստումների պատճառովՓաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»Տարադրամի նոր փոխարժեքներ են սահմանվելԼոնդոնում կայացել է Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը. պատմության այս օրը (11 հունիս)«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Վթար՝ Լոռու մարզումՊլանային անջատումներ՝ հունիսի 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ինՎթար է․ ջուր չի լինելուՈչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Կարևոր զգուշացում Instagram-ում անհատական հաշիվ ունեցողներինՋախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանի կողմից սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»
Ամենադիտված