Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկելիք Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է ՀՀ դատախազության գործունեության և Քննչական կոմիտեի տարեկան հաղորդումը։

Քննարկման է դրվելու ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդումը․ ընդհանուր հանցավորությունը նվազել է, սակայն մի շարք ծանր և հանրային մտահոգություն առաջացնող հանցատեսակներ զգալի աճ են արձանագրել։

Ըստ հաղորդման՝ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 40 հազար 722 հանցագործություն, ինչը նախորդ տարվա համեմատ 3,2 տոկոսով պակաս է։ Նվազում է արձանագրվել նաև խուլիգանության դեպքերում․ եթե նախորդ տարի գրանցվել էր 877 դեպք, ապա այս տարի այդ թիվը կազմել է 777։

Սակայն ընդհանուր նվազման ֆոնին հատկապես մտահոգիչ է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճը։ Դեպքերի թիվը հասել է 4595-ի՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 685-ով կամ 19,7 տոկոսով։ Առավել ընդգծված է իրավիճակը Երևանում, որտեղ արձանագրվել է 2467 դեպք՝ 38,1 տոկոս աճով։

Աճել են նաև թմրամիջոցների իրացման նպատակով կատարվող հանցագործությունները։ Այդպիսի դեպքերի թիվը հասել է 2426-ի, որոնցից 1536-ը գրանցվել է մայրաքաղաքում։ Միայն Երևանում այս ցուցանիշն աճել է 30,5 տոկոսով։

Դատախազության հաղորդմամբ՝ աճել են նաև առգրավված թմրամիջոցների ծավալները։ Բնական ծագման նյութերի առգրավումները ավելացել են շուրջ 43 տոկոսով, իսկ սինթետիկ թմրամիջոցների ծավալներն աճել են ավելի քան հնգապատիկ։ Այս տվյալները վկայում են ոչ միայն շրջանառության ընդլայնման, այլև շուկայի կառուցվածքային փոփոխությունների մասին։

Մտահոգիչ աճ է արձանագրվել նաև անձի կյանքի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում։ Սպանության փորձերի թիվը հասել է 78-ի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 21,9 տոկոսով։ Ավելի կտրուկ աճ կա սպանության նախապատրաստության դեպքերում․ եթե նախորդ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 2 դեպք, ապա այժմ այդ թիվը դարձել է 12։

Միևնույն ժամանակ հաղորդման մեջ նշվում է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է դեռ նախապատրաստման փուլում կանխել 10 նման հանցագործություն, ինչը վկայում է կանխարգելիչ աշխատանքի որոշակի արդյունավետության մասին։

Աճել են նաև հրազենի կիրառմամբ կատարված հանցագործությունները։ Եթե նախորդ տարի գրանցվել էր 116 դեպք, ապա այս տարի այդ թիվը հասել է 140-ի։

Այսպիսով, դատախազության ներկայացրած պատկերը միանշանակ գնահատականի տեղիք չի տալիս։ Մի կողմից՝ ընդհանուր հանցավորության մակարդակը որոշակիորեն նվազել է, մյուս կողմից՝ աճել են հատկապես այնպիսի հանցատեսակները, որոնք անմիջականորեն առնչվում են հանրային անվտանգությանն ու քաղաքացիների կյանքի պաշտպանությանը։ Թմրամիջոցների շրջանառության ընդլայնումն ու ծանր հանցագործությունների աճը փաստում են, որ հանցավորության կառուցվածքում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, որոնք առաջիկայում կարող են դառնալ խորհրդարանական քննարկումների առանցքային թեմաներից մեկը»։

Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Ջերմուկ հանքային ջուրը արգելվել է Ռուսաստանում. Ինչ է ասում ՀայաստանըՈւրսուլան բացատրել է, թե քանի արծաթով են գնել ՀայաստանըՀայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը. Ի՞նչ խոստացան եվրոպացի առաջնորդները Փաշինյանին լսելով «Բոհեմիա» երգըԹումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն Աշխարհագրության փոփոխություն. Հայաստանը ընտրում է շատ ռիսկային ուղիԸնդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ծնվել է բանաստեղծ Զարեհ Յալտըզճեան․ պատմության այս օրը ( 10 մայիս)Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. ՄերցԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք TikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՋուր չի լինելու մի քանի ժամ «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Հիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Տափերականում 21-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բնակչի տան դարպասին․ կա վիրավոր Քաղաքագետը մեկնաբանել է Զելենսկու Հայաստանում ռազմական գործարաններ տեղակայելու ցանկությունը Եվրոպան պատրաստ է վճարել հայերի ռուսաֆոբիայի համար փողով, բայց ոչ իրական օգնությամբ Քաղաքագետ Խաչիկյան. Հայաստանի կուրսը սպառնալիք է երկրի ամբողջականության համար Քարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Հայաստան – Ադրբեջան. Կլինի՞ արդյոք անկլավների փոխանակում. Խորհրդային քարտեզագրության զոհերի և Նիկոլի կառավարության «խաղաղության օրակարգի» մասին Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք
Ամենադիտված