Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց միջազգային օր. պատմության այս օրը (08 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կանանց միջազգային օր, Սիրիա՝ Հեղափոխության օր, Բաաս կուսակցության իշխանությունն գալու օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, Ալբանիա՝ Ուսուցչի օր, Լիբերիա՝ Նահատակների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - ծնվել է մեծանուն գիտնական, բանասեր Հրաչյա Աճառյանը:

1887 - ծնվել է նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելին։

1899 –ծնվել է ռումինահայ հնագետ, պատմաբան, հրապարակագիր և թարգմանիչ Գրիգոր Ավագյանը:

1910 –ծնվել է հայ խորհրդային ջութակահար, մանկավարժ Կարպ Դոմբաևը:

1911 –ծնվել է ամերիկահայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ալան Հովհաննեսը:

1927 – ծնվել է հայ խորհրդային պատմաբան Հրանտ Օգանեսովը:

1930 –ծնվել է  ուզբեկահայ խորհրդային թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Խաչատուրովը:

1932 –ծնվել է թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը:

1935 –ծնվել է քանդակագործ Ֆրանց Սիմոնյանը։

1935 –ծնվել է ճարտարապետ Արսեն Մելիքյանը:

1938 –ծնվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը:

1956 - վախճանվել է Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար, Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը։

1969- «Անուշի» բեմադրությամբ բացվել է Երևանի դրամատիկական թատրոնը:

1972 –վախճանվել է ֆիզքիմիկոս, ՀԽՍՀ-ում ֆիզքիմիայի դպրոցի հիմնադիր Հովհաննես Չալթիկյանը:

1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ Հեռուստաընկերությունը։

1984 –վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր Ռուբեն Ստեփանյանը:

2002-ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն առաջարկել են փոխել ղարաբաղյան բանակցությունների ֆորմատը և Հայաստանից ու Ադրբեջանից բացի, այդ գործընթացին մասնակից դարձնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին:

2007-ԱՄՆ-ի կառավարության սննդի և դեղամիջոցների գործակալությունը զգուշացրել է ամերիկացի սպառողներին, որ Հայաստանից բերված «Ջերմուկ» հանքային ջուրը թունավոր նյութ՝ մկնդեղ է պարունակում եւ վնասակար է առողջության համար:

2008-Սահմանադրական դատարանը մերժել է նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումները փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ:

2011-Էրզրումի դատարանը կասեցրել է Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագիրը:

2019- վախճանվել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։

2022- Մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

161 –վախճանվել է Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսը։

1302 –վախճանվել է իտալացի քանդակագործ և ճարտարապետ Առնոլֆո դի Կամբիոն։

1403 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Բայազիդ 1-ինը:

1618 —գերմանացի աստղագետ Իոհան Կեպլերը ձևակերպել է մոլորակների շարժման իր երրորդ օրենքը:

1658 —ստորագրվել է Ռոսկիլլյան խաղաղության պայմանագիրը, որով իսկ ավարտվել է շվեդ-դանիական պատերազմը և Շվեդիան հսկայական տարածքներ է ստացել:

1669 - տեղի է ունեցել Էտնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով զոհվել է մոտ 27 000 մարդ։

1702 —Աննա Ստյուարտը դարձել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագուհի: 1714 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Ֆիլիպ Էմմանուել Բախը:

1736 —Նադիր շահը գահընկեց է արել Սոֆեվիդների տոհմի վերջին ներկայացուցչին, թագադրվել է որպես Իրանի շահ և ստեղծել է Աֆշարիդների նոր դինաստիան: 

1759 —Փարիզի խորհրդարանը քննադատության է ենթարկել Դենի Դիդրոյի ստեղծած  «Հանրագիտարան»-ը:

1842 - Միլանի Լա Սկալա թատրոնում կայացել է Ջուզեպպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի անդրանիկ ներկայացումը։

1869 - վախճանվել է ֆրանսիացի երգահան, դիրիժոր և երաժշտագետ Հեկտոր Բեռլիոզը։

1888 —Ռուսաստանում ցար Ալեքսանդր 3-րդը հրաձգարանում առաջին անգամ կրակել է Մաքսիմ գնդացրից և որոշել դրանցով համալրել ռուսական բանակը:

 1894 - ծնվել է ֆինն նշանավոր քանդակագործ Վյայնո Աալտոնենը։

1899 - Հիմնվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ֆուտբոլային ակումբը։

1910 -Սոցիալիստական ինտերնացիոնալը (Կոպենհագեն) մարտի 8-ը հայտարարել է Կանանց միջազգային օր։

1935 –սատկել է  Հաչիկո շունը, որն արժանահիշատակ է իր տիրոջ նկատմամբ նվիրվածությամբ և հավատարմությամբ բազում տարիներ տիրոջ մահից հետո։ Ճապոնիայում նա հավատարմության խորհրդանիշ է դարձել։

1942 –վախճանվել է կուբացի շախմատիստ Խոսե Ռաուլ Կապաբլանկան:

1950 - ԽՍՀՄ-ը հայտարարել է ատոմային ռումբ ստեղծելու մասին։

1958 - սկսել է գործել Ղազախստանի «Ղազախստան» պետական հեռուստաալիքը։

1974 - Թողարկվել է «Քուին» խմբի երկրորդ ստուդիական ալբոմը։ 

2011 - Սկսել է հեռարձակվել Prima Love չեխական թվային հեռուստաալիքը։

2013 - Միլոշ Զեմանը դարձել է  Չեխիայի նախագահ։

2014 - անհետացել է մալայզիական ավիաուղիների 370 չվերթի ինքնաթիռը իր ուղևորներով։

Կ.Խաչիկյան

«Ղարաբաղ, Խանքենդի. ամայացում և նոր կյանք» Նուբարաշենի աղբավայրում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ․ պատմության այս օրը (20 ապրիլ)Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԳագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել․ ՌԴՏեսողությունը վերականգնող գենային թերապիայի ստեղծողներն արժանացել են նոր «Գիտական Օսկարի»Մալայզիայում խոշոր hրդեհը մեկ գիշերվա ընթացքում nչնչացրել է մոտ 1,000 տուն «Ռեալը» դիտարկում է Մոուրինյոյի թեկնածությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Դիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել էԿենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Թուրքիան կառուցում է Զանգեզուրի միջանցքըՀանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հայաստանին կոչ են արել դուրս չգալ ԵԱՏՄ-ից. «Մեզ ԵՄ–ն չի ողջունում»Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում Ռուսաստանը կսահմանափակի հայկական կոնյակի մատակարարումները Փաշինյանի Պուտինին ուղղված ժողովրդավարության և ինտերնետի արգելափակման վերաբերյալ հայտարարություններից հետոՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում
Ամենադիտված