Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երուսաղեմի վարդապետների հիշատակության օրն է այսօր

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Ս. Հովհան Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների և Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի հիշատակության օրը:

Ս. Հովհաննես Օձնեցին, ում մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ: Գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Ս. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձուն գյուղի մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Ս. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար:

Միմյանց հետ կապված են Ս. Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Ս. Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Ս. Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը,  ուսանելով Ս. Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը:

Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Ս. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Ս. Հովհան Երուսաղեմացին որպես Երուսաղեմի հայրապետ 386 թ. հաջորդել է Ս. Կյուրեղ Երուսաղեմացուն: Հայտնի էր ընդարձակ գիտելիքներով և առաքինի վարքով, բարեհոգի և հանդուրժող բնավորությամբ, որի շնորհիվ դեռևս իր կյանքի օրոք նրան կոչում էին «սուրբ և սքանչելի հայրապետ»: Ոմանք էլ կասկածում էին, որ հարում է հերձվածողներին. քանզի սուրբ հայրապետը չէր շտապում հարաբերությունները խզել նրանց հետ, ովքեր վերջնականապես չէին շեղվել ուղղափառությունից: Նա մեծ համբերությամբ էր տանում իրեն ուղղված բոլոր զրպարտանքները՝ սիրով ու անվեհեր հանդարտությամբ պարզաբանելով իր դիրքորոշումը: Այնուհանդերձ, շատ ջանքեր պահանջվեցին, որպեսզի Ս. Հովհանին մեղադրողներն ի վերջո ընդունեն նրա դավանական համոզմունքների անաղարտությունը: Մինչև կյանքի վերջը սուրբ հայրապետն իր հոտը պահպանեց ամեն տեսակ հերձվածողական մոլորություններից, իսկ վախճանից առաջ ժողովներ գումարելով՝ վճռական դեր խաղաց դատապարտելու համար Պեղագիոսի ուսմունքը, որը պնդում էր, թե փրկության համար բավական են մարդկային ջանքերը առանց աստվածային շնորհի:
Ս. Հովհանը խաղաղությամբ ննջեց 417 թ. հունվարին՝ թողնելով բարի հիշատակ և դասվելով սուրբ հայրապետների շարքում:

Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ․ պատմության այս օրը (20 ապրիլ)Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԳագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել․ ՌԴՏեսողությունը վերականգնող գենային թերապիայի ստեղծողներն արժանացել են նոր «Գիտական Օսկարի»Մալայզիայում խոշոր hրդեհը մեկ գիշերվա ընթացքում nչնչացրել է մոտ 1,000 տուն «Ռեալը» դիտարկում է Մոուրինյոյի թեկնածությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Դիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել էԿենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Թուրքիան կառուցում է Զանգեզուրի միջանցքըՀանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հայաստանին կոչ են արել դուրս չգալ ԵԱՏՄ-ից. «Մեզ ԵՄ–ն չի ողջունում»Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում Ռուսաստանը կսահմանափակի հայկական կոնյակի մատակարարումները Փաշինյանի Պուտինին ուղղված ժողովրդավարության և ինտերնետի արգելափակման վերաբերյալ հայտարարություններից հետոՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում «Ռեալ Սոսյեդադը»՝ Իսպանիայի գավաթակիր Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր
Ամենադիտված