Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Արա Պողոսյանն անկեղծորեն զարմանում է, որ մենք դեռ խոսում ենք իշխանության կարմիր գծեր ունենալ-չունենալու մասին։ Ըստ նրա, ունենք իշխանություն, որն օբյեկտիվ իրականության մեջ ապացուցել է, որ իր համար որևէ կարմիր գիծ չկա։ Քաղաքագետի հետ զրույցի առաջին հարցս վերաբերում էր Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդմանը՝ նշելով, որ շատերն այս նորությանն այսպես են արձագանքում՝ հատված է հերթական կարմիր գիծը, կամ էլ ավելի մոտեցանք անդառնալիության կետին։ «Որևէ կարմիր գիծ ասելիս միայն մեկ բացառություն կա։ Իշխանության պահպանումը միակ կարմիր գիծն է, որ ունեն Հայաստանի ներկայիս իշխանությունները: Մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է իրենց համար։ Սա օբյեկտիվ իրականությունն է։ Հետևաբար, այս համատեքստում այն, ինչ կատարվում է Հայաստանում, ոչ միայն սպասելի էր, այլև այս օրինաչափության մեջ է մտնում։ Իրենք վաղուց ցույց են տվել, որ Եկեղեցին, հավատքը, բարոյական նորմերը, հայրենիքի ու ազգային գաղափարները որևէ արժեք չունեն, եթե դրված է սեփական իշխանության գինը, իսկ սեփական իշխանության գինը ցանկացած գնով այն պահելն է, եթե պետք լինի, նույնիսկ ցանկացածիս ձերբակալելով, եթե պետք լինի, նույնիսկ գնդակահարելով։ Այստեղ փնտրել կարմիր գծերի օրինաչափություն, կարծում եմ, անշնորհակալ գործ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Տեղի ունեցողն անգամ իրավաբաններն են դադարել դիտարկել միայն Սահմանադրության և օրենքների շրջանակում, Կաթողիկոսի հանդեպ տեղի ունեցողը դարակազմիկ խայտառակություն են որակում։ Այս հարցի քննարկումը թերևս ավելի շատ գնում է դեպի բարոյական տիրույթ։ «Այս գործընթացներում որևէ օրինաչափություն չկա, իրավական օրինաչափությունը բացակայում է, բարոյական օրինաչափությունը բացակայում է։ Տեսե՛ք, մի շատ հետաքրքիր դրվագ, որը մեզ համար կլիներ նոնսենս, եթե մենք չճանաչեինք այս իշխանություններին։ Երկրի օրենսդիր մարմնի ղեկավարն օտարերկրյա հեռուստաընկերությանը հարցազրույց է տալիս, իր երկրի հոգևոր առաջնորդներին, առանց անուններ տալու, մեղադրում է մի հանցագործության մեջ, որն ուղղակի աներևակայելի է։ Եթե չճանաչեինք իրենց, սա իրապես շոկ կառաջացներ, բայց քանի որ գիտենք, թե ինչ օրինաչափությունների վրա է ձևավորված այս իշխանությունը, այստեղ նույնիսկ մտածելու, քննարկելու խնդիր չկա։ Իրավական առումով, սահմանադրական առումով՝ այստեղ չկա Սահմանադրություն, չկա իրավունք, բարոյականության առումով՝ չկա բարոյական հարթություն։ Այս բոլոր գծերը պետք է մոռանանք ու հասկանանք՝ գործ ունենք մի իշխանության հետ, որի համար այս բոլոր գծերը վաղուց հատված են»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով արտաքին քաղաքական գործընթացներին՝ Պողոսյանը նշում է, որ դրանք երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների շարունակությունն են։ «Ֆիքսենք, որ Հայաստանի Հանրապետությունը իզոլ յացիոնիստական քաղաքականություն չի վարում, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը իզոլացված չէ արտաքին աշխարհից։ Սա ապրիորի նշանակում է, որ արտաքին հարաբերությունները ներքին հարաբերությունների շարունակությունն են արտաքին աշխարհում, և արտաքին քաղաքականությունը չի կարող կտրված լինել ներքին քաղաքականությունից։ Սա աքսիոմատիկ երևույթ է միջազգային հարաբերություններում, որը ոչ ոք չի կարող ժխտել։ Հիմա, երբ խոսում ենք երկրի ներսում տեղի ունենալիքի մասին, բնականաբար, կա՛մ սա է շարունակությունը արտաքին քաղաքականության, կա՛մ արտաքին քաղաքականության պրոյեկցիան է ներքին քաղաքականության վրա։ Մեծ հաշվով, միայն խորքային ուսումնասիրողների համար է սա էական, իսկ հասարակության համար սա շատ քիչ էական նշանակություն ունի։ Իրականությունն այն է, որ արտաքին քաղաքական գործընթացները շարունակությունն են ներսում տեղի ունեցողի, իսկ ներսում տեղի ունեցողը նաև արտաքին հարթակներում ենք մենք տեսնում։ Պատահական չնշեցի երկրի երկրորդ դեմքի՝ օտարերկրյա հեռուստաընկերությամբ արտահայտած միտքը։ Սա վկայում է այն մասին, որ սա մեր ներքին քաղաքականությունը չէ միայն։ Սրա վառ վկայությունն է նաև այն, որ, օրինակ՝ երկրի իշխանությունները Եվրոպական միության տարբեր ամբիոններից խոսում են 2026 թվականի ընտրությունների նախօրեին հիբրիդային հարձակումների մասին և խնդրում են աջակցություն, ներհայկական տարբեր քաղաքական ուժերի և դեմքերի մեղադրում են իբրև թե արտաքին հիբրիդային գործիք լինելու մեջ։ Սա ուղիղ խոսում է այն մասին, որ գործնականում Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականության շարունակությունն է կամ հակառակը»։

Իսկ ինչպիսի՞ ազդեցություն են միջազգային դերակատարներն ունենում մեր երկրի վրա։ Օրինակ՝ փոխնախագահ Վենսի այցելության հետ մեծ հույսեր էր կապում հանրության մի ստվար զանգվածը, կամ գոնե նման սպասումներ էր ստեղծել Հայաստանի իշխանությունը։ «Նախ՝ պետք է հասկանալ՝ ի՞նչ են միջազգային հարաբերությունները, արդյո՞ք միջազգային հարաբերությունները բարոյական հարաբերությունների մասին են, թե՞, ինչպես դասական ռեալիզմի դպրոցն է ասում, դրանք սեփական շահերի սպասարկման մասին են։ Ցավոք, Հայաստանում թե՛ գիտական, թե՛ մշակութային, թե՛, ընդհանրապես, ներհայկական պատկերացումների մեջ միջազգային հարաբերություններին վերաբերվում են պետությունների՝ բարոյական լինելու իդեալիստական մոտեցումներով։ Այնինչ, դեռևս տասնամյակներ առաջ «Մեծ դեբատներով» ապացուցվեց դասական ռեալիզմի տեսությունը՝ իրականությունը միջազգային հարաբերությունների արտացոլումն է, այսինքն՝ պետությունները առաջնորդվում են բացառապես սեփական շահերով։ Բարոյականության, արժեքների կամ արժեքահեն քաղաքականության մասին հայտարարություններն ընդամենը սեփական փափուկ ուժի քաղաքականության պրոյեկցիան են և ոչ թե պետության գերնպատակը, ինչպես շատերին թվում է։ Հետևաբար, պատկերացումներ ունենալ, որ որևէ երկիր շահագրգռված կլինի քո երկրում բարոյական մթնոլորտի վերականգնման, ազգային համերաշխության և այլնի հարցերում, նման բան ուղղակի չի կարող լինել։ Դա կարող է բացառապես սեփական շահերի համար օգտագործելի գործիք լինել և ոչ ավելին։ Ուստի, կարծում եմ՝ պատրանքներ ունենալու դեպքում, որ Վենսը, Թրամփը կամ մեկ ուրիշը տեսնելու են Եկեղեցու նկատմամբ հալածանքները և որոշելու են պաշտպանել Եկեղեցուն, մեզ հիասթափություն է սպասվում»,-ընդգծում է քաղաքագետը։

Եվ հենց այս իրավիճակում է առաջանում ամենակարևոր հարցը՝ իսկ ինչպե՞ս պետք է մեզ ճահճից դուրս բերենք։ Ի վերջո, ներքին համերաշխությո՞ւնն է լուծելու կարևոր խնդիրները։ «Պետության ուժն ունենում է նյութական և ոչ նյութական ակտիվ։ Ներքին համերաշխությունը պետության ուժի ոչ նյութական ակտիվն է, ամենակարևոր էլեմենտներից մեկը։ Եթե ուզում ենք ուժեղ պետություն, պետք է բավարարենք ոչ նյութական ակտիվի ամենակարևոր էլեմենտներից մեկի առկայությունը՝ ներքին համերաշխությունը։ Եթե ունենանք հսկայական բնական ռեսուրսներ, ինչպես աֆրիկյան բազմաթիվ երկրներ, ունենանք նավթի ամենախոշոր պաշարները, ինչպես Վենեսուելան, բայց չունենանք ներքին համերաշխություն, կառավարման որակ, որակյալ էլիտա, ավելի խղճալի վիճակում ենք լինելու, քան ցանկացած այլ պետություն, որը չունի այդ բնական ռեսուրսները։ Ներքին համերաշխությունը պետության ուժի կարևորագույն էլեմենտներից մեկն է։ Նույնիսկ եթե մնացած բոլոր բաղադրիչները ունենանք՝ ուժեղ բանակ, ֆինանսական ռեսուրսներ, առանց ներքին համերաշխության դրանք ուղղակի սպառվելու են՝ ի վնաս մեզ»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Նյուքասլի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում Սաուդյան Արաբիան Իրանին հորդորել է չhարձակվել իր վրա՝ զգուշացնելով հնարավոր պատասխան hարվածի մասին. Ռոյթերս Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին․ Գարեգին Բ Կարծիք. Երևանը հեռանո՞ւմ է ռուսական բիզնեսիցՓաշինյանը ոչնչացնում է ՀայաստանըԱյսօր ձեր գոյատևումը որպես պետություն ձեր անձնական գործն էՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՌուսական թիկնապահ. Փաշինյանը պաշտպանում է Գյումրու ռուսական ռազմաբազանԿանանց միջազգային օր. պատմության այս օրը (08 մարտ)Չեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ Չանչարևիչ Գազ չի լինելու Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ ԹրամփԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել էԳրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա Սևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարինԷդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Ձորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ ԱրաղչիԱդրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում «Հոգևոր քարտեզի արահետներով»․ Մատենադարանի գանձերը կցուցադրվեն Իսպանիայի ազգային գրադարանում Կայանալու է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ գոտեմարտը․ պաշտոնականԻրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է չհարձակվել հարևան երկրների վրաԱՄՆ-ն կարող է վերացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները. ԱՄՆ Ֆինանսների նախարարը բացատրել է պատճառը Իրանի բարձր ռիսկային ռազմավարությունը Մերձավոր Արևելքում անսահմանափակ պատերազմի համար. WSJ Եվրոպական խորհրդի նախագահը մարտի 11-ին կայցելի Բաքու Իրանից հայտնել են՝ քանի խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմի ժամանակ Մոսկվան սպառնացել է Հայաստանին փլուզմամբ՝ կապված երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանը Կատարով փոխարինելու Փաշինյանի ցանկության հետ Երուսաղեմի վարդապետների հիշատակության օրն է այսօր Թրամփը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի ԱՄՆ-ի համար․ Լևիթ ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ՝ 150 միլիոն դոլար արժողությամբ Թքած ունեմ այդ ամենի վրա. Ուայթը կոշտ է արձագանքել Ծառուկյանի վերաբերյալ հարցին Disney-ը մարտին Սինգապուրում կսկսի իր ամենամեծ կրուիզային նավարկումը Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար Գազանջատումներ՝ մարտի 9-ին«Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մարտի 8-ին ձյուն կտեղա՞Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ
Ամենադիտված