Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի. այն գործում է Երևան, Անրի Վերնոյ 3 հասցեում: Թատրոնի նոր շենքի բացման առիթով այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի մասնակցությամբ:

Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձել են կատարված աշխատանքներին, իրականացվելիք նախագծերին և ընթացիկ բարեփոխումներին, նոր և ժամանակակից մոտեցումներով ներկայացումների բեմադրությանը, փառատոների կազմակերպմանը, օտարերկրյա ռեժիսորների հետ սերտ համագործակցությանը, լուսաձայնային տեխնիկայով հագեցած միջոցառումների կազմակերպմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը:

Այսօր թատրոնի բեմում կկայանա Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը՝ ազդարարելով թատրոնի նոր ստեղծագործական մեկնարկի մասին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ ներկա Կառավարության օրոք բացվում է թատրոն, կառուցվում են դպրոցներ և մանկապարտեզներ: Բացի Համազգային թատրոնի կառուցումից՝ ոլորտում կապիտալ աշխատանքների ծավալը շարունակաբար աճում է. շուտով առնվազն երկու մարզային թատրոններ ևս կհիմանորոգվեն և կվերանորոգվեն: Մշակույթի և կրթական օջախների բացումը, նորոգումն ու հիմնանորոգումն ամրապնդում են պետության զարգացումը. որտեղ կրթության և մշակույթի զարգացում կա, բարելավվում է նաև մարդու կյանքի որակը»,- ասել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ Համազգային թատրոնի կառուցումն իրականացվել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ, ինչը օրինակելի ձևաչափ է:

Նրա խոսքով` պետությունը մեծ ներդրում է ունեցել շինարարական աշխատանքների և նյութատեխնիկական բազայի հագեցվածության աշխատանքներում: Նոր թատրոնն ունի բոլոր հնարավորությունները մշակույթի տնտեսականացման բաղադրիչի զարգացման համար:

«Այստեղ կան բոլոր պայմանները, որպեսզի հիմնական դահլիճից բացի՝ գործեն այլ հարթակներ ևս, որոնցում տեղի կունենան մշակութային այլ միջոցառումներ: Արդեն իսկ քննարկում ենք թատրոնի տանիքում հարթակ ունենալու հարցը, որտեղ կիրականացվեն տարբեր ձևաչափերի միջոցառումներ: Մի խոսքով՝ կառույցը և դահլիճը մտածված են նոր դիզայնով և տեխնիկական նոր լուծումներով և կարծում եմ, որ Համազգային պետական թատրոնը մեր լավագույն թատերական հաստատություններից է: Թատրոնի բացումը կազդարարվի երեք առաջնախաղերով, ինչը վկայում է թատրոնի գործունեության ակտիվության մասին»,- ասել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ նորակառույց շենքի հարկի ներքո թատրոնը կունենա հազարավոր հանդիսատես:

Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի նշմամբ՝ շենքը գործարկվում է փուլային տարբերակով, և ժամանակի ընթացքում տեղի կունենան ենթակառուցվածքների բարելավումներ: Նորակառույց թատրոնը հագեցած է լուսաձայնային արդի տեխնիկայով:

«Սիրով պատրաստ ենք ընդունել մեր սիրելի հանդիսատեսին, որովհետև ավելի քան վեց ամիս չենք ունեցել մեր տանիքը և ներկայացումներով շրջագայել ենք Հայաստանի ողջ տարածքով, հանդես ենք եկել արտերկրում: Այս ընթացքում ունեցել ենք բազմաթիվ մարզային ծրագրեր, ինչպես նաև մասնակցել ենք տարբեր միջազգային և հանրապետական փառատոների։ Ավելի քան 20 000 հանդիսատես ենք ունեցել մարզերում, որը համահունչ է մեր համազգային առաքելությանը»,- նշել է թատրոնի տնօրենը և հավելել, որ անկախ շենքի առկայությունից՝ միևնույն է Համազգային թատրոնը շարունակելու է մարզային և միջազգային հյուրախաղային գործունեությունը։

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն անդրադարձել է թատրոնի հիմնադրման պատմությանը.

«Մեզ համար շատ երջանիկ պահ է. 35 տարի առաջ Սոս Սարգսյանը Հրաչյա Գասպարյանի հետ իր շուրջն է համախմբել մի շարք լավագույն դերասանների և ստեղծել թատրոն։ Անվերջ դեգերումներից հետո այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես հրաշք է և մեզ համար շատ հուզիչ»,- ասել է Նարինե Գրիգորյանն ու շնորհակալություն հայտնել 35 տարիների ընթացքում թատրոնի գործունեության հետ առնչվող մարդկանց, հանդիսատեսին, ինչպես նաև թատրոնի նոր շենքի կառուցմանն աջակցած անձանց ու կազմակերպություններին:

Նա տեղեկացրել է՝ առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։

Նշենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը կառուցվել է ճարտարապետ Իսահակ Ներսիսյանի նախագծով: 2019 թվականին մեկնարկած շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի և բարերարների միջոցներով: ՀՀ պետական բյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրման նպատակով ավելի քան 275 մլն դրամ հատկացում է արվել, որից 205 մլն դրամը՝ գույքի և սարքավորման ձեռքբերման, իսկ 70 մլն դրամը` շինարարության համար:

Թատրոնը մինչ այս առանձին շենք չի ունեցել և գործել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում:

Չելյաբինսկի եկեղեցում տղամարդը դանակով հարձակվել է ծխականների վրա ԵՄ երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ. Կալլաս Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաՈ՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները Եղեգնաձորում բшխվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբըԵղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը (տեսանյութ) Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Լեհաստանը պետք է շարժվի սեփական միջուկային զենք ունենալու ուղղությամբ․ Լեհաստանի նախագահ Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից․ Փեզեշքիան Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, քրիստոնեությունը մի կողմ կդրվի, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյանը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ունենալու թույլտվություն. Ռուբիո Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար․ Զելենսկի Զախարովան հերքել է պնդումները, թե Նավալնին թունավորվել է գորտի թույնով Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում տեղումներ են սպասվում Թոփուրիան Ծառուկյանին նոկաուտի կենթարկի․ Թոփուրիայի մարզիչ Զելենսկու հետ քննարկել ենք անվտանգությունը և Միացյալ Նահանգների հետ գործընկերության խորացումը․ Ռուբիո 1 տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում կրկնակի աճել է. «Հերացի» վերլուծական կենտրոն Մեկնարկում է Մեծ պահքը. ի՞նչ չի կարելի ուտել մինչև Սուրբ Հարության տոն Ինչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու Դանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի քայլերի և ստանձնած պարտավորությունների համապատասխանությանը․ ՌԴ ԱԳՆ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ Գալուզին «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Վթարային ջրանջատումներ 12 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը․ Գալուզին Gulf-ը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում կառուցելով ևս 20 բենզալցակայանՀայկական հետախուզությունը հերքում է Բահրուզ Սամադովի հետ կապերըՓորձագետ. Հայաստանի տնտեսությունը կորցնում է կայունությունըՓաշինյանը Ալիևից ստացել է 5 միլիարդ դոլար և հանձնել Ղարաբաղը. Պետդումայի պատգամավորը բացահայտել է հայ առաջնորդի մասին տգեղ ճշմարտությունըՕբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար «Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յուվենտուսին» Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 փետրվար)Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ
Ամենադիտված