Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովն անցել է կոշտ զգուշացումների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրեմլի պաշտոնական քարոզիչներ Սոլովյովի և Դուգինի՝ Հայաստանի հասցեին արված կոշտ հայտարարություններից հետո երեկ ոչ պակաս կոշտ հայտարարությունների է անցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ճիշտ է՝ դիվանագիտական ձևակերպումներով, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում։ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանին ուղղված «հիբրիդային սպառնալիքների» վերաբերյալ մեղադրանքները տարակուսանք են առաջացնում Մոսկվայում։ Ասուլիսում լրագրողներից մեկը նշել է, որ ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը մեծ մասամբ ներկայացվում է որպես Ռուսաստանից բխող «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքար։ Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը ցավով է հետևում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վերջերս թե՛ վարչապետը, թե՛ ԱԺ խոսնակը չեն հերքել, որ Հայաստանի դեմ ուղղված «հիբրիդային սպառնալիքները» իբր բխում են նաև Ռուսաստանի կողմից։ «Հայտարարությունները տարակուսանք են առաջացնում։

ԵՄ-ի հետ մերձեցումը անհետևանք չի անցնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ պնդում «Ռուսաստանից բխող հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն փող է տալիս դրա համար․ վերջերս խոսվեց 15 մլն եվրոյի մասին։ Կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ բարեկամներին հատուցել այդ տրանշի յուրաքանչյուր ցենտի համար», — նշել է ՌԴ արտգործնախարարը։ Նա անդրադարձել է նաև ԵՄ—ԵԱՏՄ դիլեմային՝ նշելով, թե այդ հարցերը բազմիցս քննարկել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործունեության սկզբունքներին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ։ Դա մեկ անգամ չէ, որ մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է իր հայ գործընկերոջ հետ շփումներում», — ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ դա տեխնիկապես ուղղակի հնարավոր չէ։ Եվ անհամատեղելի է ոչ միայն այն պատճառով, որ առևտրում, ներդրումներում առկա նորմերը տարբեր են, այլև որ Բրյուսելը համառորեն առաջ է տանում Հայաստանի նորմատիվային բազան՝ ըստ իր չափանիշների։ Ռուսաստանի արտգործնախարարի այս հայտարարությունները բավական լուրջ են, և հայկական կողմը պետք է առավելագույն զսպվածություն ու զգուշավորություն դրսևորի։

Տաթևիկ Մուրադյան

Վթար է եղել․ ջուր չի լինիԵրկկողմանի սուր Հայաստանի համար. «Փաստ»ԱՄՆ-ը Հայաստանին խոստացել է 9 միլիարդ դոլար Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. «Փաստ»ԱՄՆ-ը Հայաստանին կմատակարարի MQ-35A V-BAT անօդաչու թռչող սարքեր Ադրբեջանի հետ «խաղաղությունը պահպանելու» համարTRIPP-ն օգուտ է բերում ԱՄՆ-ին, Թուրքիային և Ադրբեջանին և միաժամանակ նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համարԱնհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համարՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ»Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար. պատմության այս օրը (12 փետրվար)Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Կրկին անկում՝ տարադրամի շուկայումԶոհեր և վիրավորներ․ նոր մանրամասներ՝ Արմավիրից9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Շարունակիր ծառայել ՔՊ-ին․ «Հրապարակ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է․ «Հրապարակ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Հայաստանում կպարզեցվի զինծառայողների պարտադիր ատեստավորման ընթացակարգը ԱՄՆ զինվորականները Թուրքիայի լեռնային շրջաններում ցածր բարձրության վրա ուղղաթիռների թռիչքներ են փորձարկումԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համարԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարելՔուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագիծ Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ Բաքվի բանտիցՔարաթափում Մյասնիկյան պողոտայումԹուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնումՍտամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն նաև ամեն օր Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից
Ամենադիտված