Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Wildberries-ը շարունակում է ակտիվորեն զարգացնել էլեկտրոնային առևտուրը Հայաստանում՝ ստեղծելով պայմաններ տեղական ձեռնարկատերերի բիզնեսի մասշտաբավորման և գնորդների հնարավորությունների ընդլայնման համար։
Wildberries-ի գործիքներն օգտագործելով՝ արտահանման շուկաներ դուրս գալու նպատակով, հայկական բրենդները ամրապնդում են իրենց դիրքերը երկրի սահմաններից դուրս, իսկ հարթակն ինքնին դառնում է Հայաստանում e-commerce-ի զարգացման առանցքային շարժիչ ուժերից մեկը։

2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։

Արտահանում և տեղական արտադրություն

Հայ արտադրողների արտադրանքը կայուն պահանջարկ ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ 2025 թվականին հայկական արտադրության ապրանքների վաճառքները աճել են 22%-ով, իսկ Wildberries հարթակի միջոցով Հայաստանից իրականացվող ընդհանուր արտահանման ծավալը՝ 184%-ով։

Հայկական ապրանքների արտահանման վաճառքներում առավել նկատելի աճ է արձանագրվել հետևյալ երկրներում․

  • Ռուսաստան — +20%
  • Բելառուս — +18%
  • այլ երկրներ — +53%

2025 թվականին արտահանման հիմնական առաջատար կատեգորիաներն էին «Գեղեցկություն», «Սննդամթերք», «Կենցաղային տեխնիկա», «Խոհանոցային սպասք և պարագաներ» և «Աքսեսուարներ»։

Հայկական ապրանքների վաճառքների աճը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ 2025 թվականին հայ վաճառողների ապրանքատեսականու էական ընդլայնմամբ՝ 88%-ով՝ նախորդ տարվա համեմատ։

Տարվա ապրանքային թրենդները

2025 թվականին Wildberries հարթակում Հայաստանում մի շարք ապրանքային կատեգորիաներում արձանագրվել է պահանջարկի բազմապատիկ աճ։ Տարվա հիմնական թրենդներից են․

  • մարտկոցների վաճառքների աճը՝ 96%
  • անվադողերի և անվահեծերի պահանջարկի աճը՝ 96%
  • յուղերի և տեխնիկական հեղուկների կատեգորիայի պատվերների աճը՝ 64%
  • գեղեցկություն և խնամք կատեգորիայի վաճառքների աճը՝ 58%
  • խոշոր կենցաղային տեխնիկայի պահանջարկի աճը՝ 47%

Հարթակի ծառայությունների զարգացում

2025 թվականին Wildberries-ը շարունակել է ներդնել ծառայություններ և գործիքներ՝ ուղղված հայ վաճառողների աջակցմանը։ Գործարկվել են DBS և EDBS վաճառքի մոդելները, տրամադրվել է մուտք «Սակագների կոնստրուկտոր» գործիքին, նվազեցվել են լիցենզավորման և լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև ընդլայնվել են վերլուծական հնարավորությունները՝ ներառյալ «Ջեմ» և WB առաջխաղացում ծառայությունները։

Գնորդների համար հարթակը գործարկել է մեծածածավալ ապրանքների անվճար առաքում և դռնից դուռ էքսպրես առաքում Երևանում, ներդրել է Click&Collect, WB Club և ընդլայնել է ապրանքատեսականին հիմնական կատեգորիաներում։

Wildberries-ը ամենօրյա ռեժիմով աշխատում է հայ վաճառողների համար հարթակ մուտք գործելը հեշտացնելու ուղղությամբ։ Միայն վերջին 6 ամիսների ընթացքում իրականացվել է 52 խորհրդատվական և ուսումնական դասընթաց ձեռնարկատերերի համար։

Զուգահեռաբար հարթակը ներդնում է նոր գործիքներ նաև գնորդների համար՝ դարձնելով ծառայությունից օգտվելու գործընթացն առավել հարմարավետ։ Դրա վկայությունն է այն, որ հայկական գնորդների դիմումների քանակը հաճախորդների սպասարկման ծառայությանը նվազել է մոտավորապես 30%-ով։

Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանի մեկնաբանությունը

«Wildberries-ը բիզնեսի աճի հարթակ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայ վաճառողները մասշտաբավորվում․ միայն 2025 թվականին նրանց թիվն աճել է 106%-ով։ 2026 թվականին մենք շարունակելու ենք զարգացնել վաճառողների համար նախատեսված ծառայություններն ու գործիքները և ընդլայնել հարթակի հնարավորությունները գնորդների համար՝ դարձնելով առցանց առևտուրն առավել հարմարավետ, թափանցիկ և արդյունավետ»։

2025 թվականի արդյունքները հաստատում են Wildberries հարթակի կայուն զարգացումը Հայաստանում և դրա աճող դերը տեղական բիզնեսի ու էլեկտրոնային առևտրի աջակցման գործում։

Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ»Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար. պատմության այս օրը (12 փետրվար)Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Կրկին անկում՝ տարադրամի շուկայումԶոհեր և վիրավորներ․ նոր մանրամասներ՝ Արմավիրից9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Շարունակիր ծառայել ՔՊ-ին․ «Հրապարակ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է․ «Հրապարակ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Հայաստանում կպարզեցվի զինծառայողների պարտադիր ատեստավորման ընթացակարգը ԱՄՆ զինվորականները Թուրքիայի լեռնային շրջաններում ցածր բարձրության վրա ուղղաթիռների թռիչքներ են փորձարկումԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համարԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարելՔուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագիծ Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ Բաքվի բանտիցՔարաթափում Մյասնիկյան պողոտայումԹուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնումՍտամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն նաև ամեն օր Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիությունԾայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտՎենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկից սպասքի օգտագործումը Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանում Telegram-ի դանդաղեցման գործընթացը «Քաղաքական քողարկում. Փորձագետը ինքնիշխանության հարցում Հայաստանի աննախադեպ քայլի մասին»Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռյունիար շամպայն
Ամենադիտված