Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոhեր, ձերբակալություններ և լարվածություն․ ի՞նչ է տեղի ունենում Իրանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանում, արդեն մի քանի շաբաթ է, չեն դադարում զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք սկիզբ են առել երկրի խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին։ 2025 թվականի դեկտեմբերի 28-ին մեկնարկած բողոքի ալիքը սկզբնական շրջանում կրում էր սոցիալական բնույթ, սակայն կարճ ժամանակում վերածվեց համազգային շարժման՝ ընդգրկելով երկրի տասնյակ քաղաքներ և հազարավոր քաղաքացիներ։

Բողոքի ցույցերի հիմնական պատճառը Իրանի ազգային արժույթի՝ կտրուկ արժեզրկումն է, որն ուղեկցվեց բարձր գնաճով, աշխատավարձերի և կենսամակարդակի անկմամբ։ Տնտեսական այս ծանր իրավիճակը խորացրեց հասարակության դժգոհությունը, և հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոցներ՝ պահանջելով գների նվազեցում, սոցիալական պայմանների բարելավում և իշխանությունների կողմից հստակ լուծումներ։ Օրերի ընթացքում բողոքի ցույցերը տարածվեցին ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլև երկրի մարզերում՝ վերածվելով լայնամաշտաբ բախումների։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բախումների ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 646-ը, որոնցից շուրջ 50-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են։ Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձիք և անչափահասներ։ Միաժամանակ հաղորդվում է ավելի քան 10.000 ձերբակալվածների մասին։ Պաշտոնական աղբյուրները կամ չեն հաստատում այս թվերը, կամ ներկայացնում են զգալիորեն ավելի ցածր տվյալներ։ Երկրում կատարվող իրավիճակի վերաբերյալ անկախ տեղեկատվության ստացումը զգալիորեն բարդացել է, քանի որ Իրանի իշխանությունները սահմանափակել են ինտերնետ կապը և արտաքին հաղորդակցությունը՝փորձելով կանխել տեսանյութերի և տեղեկությունների արտահոսքը երկրից։ Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և բողոքի շարժումը որակում է որպես արտաքին ուժերի կողմից հրահրված։

Իրանի նախագահ Մասութ Փեզեշքյանը հայտարարել է, որ կառավարությունը կենտրոնացած է հանրության մտահոգությունները հասցեագրելու վրա։ Նրա խոսքով՝ իրանցիների պահանջները «խելամիտ են», սակայն դա չի արդարացնում խռովություններն ու անկարգությունները։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լայն արձագանք են ստացել միջազգային հանրության շրջանում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին՝ հայտարարելով, որ Իսրայելը դատապարտում է քաղաքացիական անձանց սպանությունները։

Ցուցարարների մահվան դեպքերի առնչությամբ խոր մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Իր հայտարարության մեջ նա նշել է․ «Ցնցված եմ հաղորդագրություններից, վերջին օրերին Իրանի իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ բռնության և չափից շատ մեծ ուժի կիրառման մասին, ինչը հանգեցրել է զոհերի և վիրավորների։ Կոչ եմ անում Իրանի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ ուժի անհարկի կամ անհամաչափ կիրառումից»։ 

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու մի շարք երկրներ կոչ են անում ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը, ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին և թույլ տալ տեղեկատվության ազատ հոսքը։  Չնայած ուժային ճնշումներին՝ բողոքի գործողությունները ամբողջությամբ չեն դադարել։ Այսօր Իրանի տարբեր քաղաքներում շարունակվում են առանձին հավաքներ, գործադուլներ և քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ։

Ցուցարարները շարունակում են բարձրաձայնել ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական պահանջներ՝ քննադատելով իշխանությունների կառավարման մեթոդներն ու սահմանափակումները։ Իրանում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ հետագա զարգացումները՝ անկանխատեսելի։ Տնտեսական խնդիրների չլուծված լինելու պայմաններում բողոքի ալիքի ամբողջական մարում դեռևս չի նկատվում, իսկ միջազգային հանրության ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Կուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ ԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանԱՄՆ-ը ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ժնևի հյուրանոց, որտեղ տեղի կունենան բանակցությունները Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՊակիստանում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածելՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալներ կունենա Արմավիրի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել Սաթիկ Սեյրանյանը Պետրոս Ղազարյանի դեմ հայց է ներկայացրել Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին «Օպել»-ի վարորդը Մարգահովիտ գյուղի գազալցակայանում վճարել է կեղծ թղթադրամով․ նա հայտնաբերվել է Ոչ սթափ վիճակում վարորդը հայտնվել է կամրջի տակՌուսաստանը, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուցում նախատեսված զորավարժություններին Գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆՁնախառն անձրև կլինիԺնեւում շուտով մեկնարկում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններըTelegram մեսենջերը Ռուսաստանում ապրիլի 1-ից ամբողջությամբ կարգելափակվի ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին Ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքեր Հայաստանի համար և աջակցություն Փաշինյանին. ինչու՞ Վենսը այցելեց ԵրևանՋուր չի լինի երկար ժամանակ «Մոսկվայի անսպասելի արձագանքը Վաշինգտոնին սպառնում է վերաձևավորել ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում»Բաքվում Ռուբեն Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկմանԿոտայքում հավաքարարը 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է Ռուսաստանը հայտարարել է օկուպացված Աբխազիայի միջոցով Վրաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման ծրագրերի մասին«Պոկել Հայաստանը Ռուսաստանից». Պետդումայում կոշտ են արձագանքել Փաշինյանի ԱՄՆ-ի հետ կնքված գործարքինՈրո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ»Իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է․ Աննա Հակոբյան Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»ԽՍՀՄ-ում սկսվել է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը. պատմության այս օրը (17 փետրվար)Փետրվարի 17-ին , 18-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին և 26-ին լույս չի լինելու Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԻրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդն են․ տեսանյութ «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Կրակոցներ՝ Զովունիում․ նոր մանրամասներ«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է. «Ժողովուրդ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»Աննա Վարդապետյանը պատրաստվում է 2025-ի հաշվետվությանը. «Ժողովուրդ»
Ամենադիտված