Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրովի արդարադատության համակարգը՝ որպես պետական կառավարման մեթոդ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում իրավական պետության գաղափարը վաղուց է բախվել իրականության կոշտ պատին։ Այն, ինչ վերջին տարիներին ներկայացվում է որպես դատաիրավական գործընթաց, ավելի ու ավելի ակնհայտորեն վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքակազմի։ Բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող ճնշումները դրա ամենախոսուն դրսևորումներից են՝ բացահայտելով մի համակարգ, որտեղ օրենքը այլևս չի գործում համընդհանուր և հավասար սկզբունքներով, այլ կիրառվում է ընտրովի, իրավիճակային և իշխանական կամքին ենթակա տրամաբանությամբ։

2026 թվականի առաջին աշխատանքային օրը իրավապահ համակարգի կողմից կատարված գործողությունները հստակ արձանագրում են այս իրականությունը։ Մի կողմից՝ վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ՝ պարտադիր կալանավորման պահանջով, մյուս կողմից՝ Մեռելոց հիշատակի օրը հոր գերեզման այցելելու միջնորդության մերժում։ Այս քայլերի համադրությունը իրավական հիմնավորում չունի և չի կարող ունենալ։ Այն ցույց է տալիս ոչ թե իրավական գնահատում, այլ կանխորոշված քաղաքական որոշում՝ ցանկացած գնով անձին կալանքի տակ պահելու մոլուցք։

Փաստաբանական թիմի բարձրացրած հարցադրումները բացահայտում են խնդրի էությունը։ Երբ սահմանադրական և միջազգային դատական ատյանների մեկնաբանությամբ կալանքը և տնային կալանքը համարվում են իրավունքների սահմանափակման նույն ինտենսիվության միջոցներ, և երբ տվյալ անձի նկատմամբ կիրառվում են հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներ, իրավական բողոքի որևէ ռացիոնալ հիմք պարզապես գոյություն չունի։ Մնում է միայն մեկ բացատրություն՝ քաղաքական հետապնդում, որն արդեն շուրջ յոթ ամիս շարունակվում է նույն աբսուրդ տրամաբանությամբ։

Այս պատկերը մեկ անձի խնդիրը չէ։ Այն համակարգային երևույթ է, ինչի մասին վկայում են նաև նույն շարժման այլ անդամների արձագանքները։ Երբ նույն դատախազությունը մեկ դեպքում պահանջում է կալանավորում, մյուս դեպքում՝ ազատ արձակման դեմ բողոքարկում է ներկայացնում, իրավունքի մասին խոսելը դառնում է ձևականություն։ Տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր չափանիշների կիրառումը վերացնում է արդարադատության գաղափարի հիմքը և այն փոխարինում է ընտրովի պատժամիջոցների մեխանիզմով։

Այս ամենը արմատներ ունի 2018 թվականից հետո ձևավորված քաղաքական մշակույթում, երբ արդարադատությունը դադարեց դիտարկվել որպես անկախ և ինքնուրույն իշխանություն։ Այն աստիճանաբար վերածվեց գործադիր կամքին սպասարկող գործիքի, որտեղ մեղավորության կամ անմեղության հարցը երկրորդական է, իսկ առաջնայինը՝ քաղաքական նպատակահարմարությունը։ Արդյունքում հասարակությունը կանգնած է մի իրավիճակի առաջ, որտեղ իրավական վստահությունը քայքայված է, դատարանների նկատմամբ հավատը՝ խաթարված, իսկ օրենքի առաջ հավասարության սկզբունքը՝ դատարկ հռչակագիր։

Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող գործընթացները սիմվոլիկ են հենց այս պատճառով։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես է պետությունը հրաժարվում իրավական ճանապարհից և ընտրում ճնշման ու վախեցման ուղին։ Սակայն պատմական փորձը հուշում է, որ նման համակարգերը երկար կյանք չեն ունենում։ Ընտրովի արդարադատությունը ժամանակավորապես կարող է ծառայել իշխանության պահպանմանը, բայց երկարաժամկետ հեռանկարում այն քայքայում է պետական հիմքերը և խորացնում հասարակական ճգնաժամը։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե կամայական որոշումների վրա հիմնված կառավարում, այլ իրական իրավական պետություն, որտեղ օրենքը նույն կերպ է գործում բոլորի համար։ Այդ պահանջը օր օրի ավելի հստակ է ձևակերպվում հասարակության ներսում, և որքան էլ փորձ արվի այն ճնշել, այն չի վերանալու։ Արդարադատությունը կարող է ժամանակավորապես հոդս ցնդած թվալ, բայց այն վերականգնելու պահանջը դարձել է հանրային օրակարգի անբաժանելի մասը, և այդ պահանջը անտեսելը այլևս հնարավոր չէ։

Չինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Կուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ ԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանԱՄՆ-ը ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ժնևի հյուրանոց, որտեղ տեղի կունենան բանակցությունները Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՊակիստանում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածելՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալներ կունենա Արմավիրի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել Սաթիկ Սեյրանյանը Պետրոս Ղազարյանի դեմ հայց է ներկայացրել Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին «Օպել»-ի վարորդը Մարգահովիտ գյուղի գազալցակայանում վճարել է կեղծ թղթադրամով․ նա հայտնաբերվել է Ոչ սթափ վիճակում վարորդը հայտնվել է կամրջի տակՌուսաստանը, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուցում նախատեսված զորավարժություններին Գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆՁնախառն անձրև կլինիԺնեւում շուտով մեկնարկում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններըTelegram մեսենջերը Ռուսաստանում ապրիլի 1-ից ամբողջությամբ կարգելափակվի ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին Ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքեր Հայաստանի համար և աջակցություն Փաշինյանին. ինչու՞ Վենսը այցելեց ԵրևանՋուր չի լինի երկար ժամանակ «Մոսկվայի անսպասելի արձագանքը Վաշինգտոնին սպառնում է վերաձևավորել ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում»Բաքվում Ռուբեն Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկմանԿոտայքում հավաքարարը 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է Ռուսաստանը հայտարարել է օկուպացված Աբխազիայի միջոցով Վրաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման ծրագրերի մասին«Պոկել Հայաստանը Ռուսաստանից». Պետդումայում կոշտ են արձագանքել Փաշինյանի ԱՄՆ-ի հետ կնքված գործարքինՈրո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ»Իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է․ Աննա Հակոբյան Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»ԽՍՀՄ-ում սկսվել է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը. պատմության այս օրը (17 փետրվար)Փետրվարի 17-ին , 18-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին և 26-ին լույս չի լինելու Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԻրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդն են․ տեսանյութ «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Կրակոցներ՝ Զովունիում․ նոր մանրամասներ«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»
Ամենադիտված