Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ երեխա է եղել Էդվարդս, փոքր ժամանակ ինքնամփոփ էր, բայց մեծանալով՝ փոխվեց։ Տանը չխոսկան էր, չկիսվող տղա, բայց դրսում՝ ընկերների հետ, լրիվ ուրիշ տեսակի մարդ էր։ Փոքր ժամանակ իր խաղալիքներով էր տարված, կարծես իր առանձին աշխարհն ունենար։ Շատ բարի ու մեծահոգի տղա էր, հավատքով էր, լուսավոր մի բան կար իր մեջ»,­«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հայկանուշը՝ Էդվարդի մայրիկը։

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին գերազանցիկ չի եղել, բայց նաև վատ առաջադիմություն չի ունեցել։ «Նրա տարերքը սպորտն էր, մասնավորապես՝ ծանրամարտը։ Սպորտդպրոցը մեր շենքի կողքին էր, չգիտեմ էլ՝ շինարարության ընթացքից ոգևորվեց, թե ինչ, բայց որոշեց, որ պետք է հաճախի ծանրամարտի։ Այդ ժամանակ էլ ասպարեզում հայտնի մարզիկներ կային, նրանցից ներշնչվեց, մենք էլ խոչընդոտ չհանդիսացանք։ Ծանրորդ էր, Հայաստանի մրցումների ժամանակ որոշակի հաջողություններ գրանցեց, հետո մեջքի վնասվածք ստացավ, մի փոքր պասիվացավ սպորտում։ Սկզբում ընդունվեց Գյումրու, այնուհետև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, ավարտեց այն, ստացավ մարզչի դիպլոմ և քսան տարեկանում մեկնեց բանակ։ Այնքան մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր պարապմունքներին, դասերին։ Կարող էր մեկ ամբողջ օր սենյակում փակվել, քանի որ մրցումի էր պատրաստվելու»։

2020 թվականի օգոստոսի 3­ին Էդվարդը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Ագարակի զորամասում։ «Բնույթով փակ էր, հանգիստ, տան փոքրն էր։ Ես էլ, որպես մայր, միշտ մտավախություն եմ ունեցել, որ հնարավոր է՝ չհարմարվի բանակային կյանքին։ Երբ իրեն ճանապարհում էինք բանակ, իր մարզիչը մեր տանն էր, զրուցում էինք, ամուսինս էլ իր մտահոգությունների մասին էր խոսել։ Մարզիչն ասել էր՝ մի անհանգստացեք, նա խնդիր չի ունենա, իրեն խելոք մի տեսեք։ Երկու ամիս ծառայեց, այդ ընթացքում էլ համավարակի շրջանն էր, կարանտին էր։ Չենք կարողացել գնալ, իրեն տեսնել, իր երդմնակալության արարողությանն անգամ չենք մասնակցել։ Երբ իր հետ խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, նորմալ է»։

Սեպտեմբերի 27­ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 25­ին մեծ տղայիս աղջիկը ծնվեց, հիվանդանոցում էինք։ Պատերազմը սկսվեց, ես ինչ­որ բաներ իմանում էի համացանցից, տան անդամներն ինձ ոչինչ չէին ասում, իրավիճակի լրջությունն ու խորությունը չէի պատկերացնում։ Մյուս կողմից էլ՝ իր մասով խիղճս հանգիստ էր, քանի որ գիտեի՝ ինքը Մեղրիում է։ Սեպտեմբերի 30­ին ինձ հիվանդանոցից տուն ուղարկեցին, թե հարսդ խնամքի կարիք չունի։ Այդ ժամանակ արդեն քաղաքի հիվանդանոցները հոսպիտալների էին վերածում։ Հայրիկի և մեծ եղբոր հետ խոսել էր, նամակներով էին փոխանակվել, այդ ժամանակ իրեն դեռ չէին տարել ռազմաճակատ։ Իրենց տեղափոխել են Ջրական հոկտեմբերի 3­4­ին։ Հետո մենք իմանում ենք, որ տղաներին այդ օրը շարք են կանգնեցրել ու ասել՝ Արցախ մեկնելը կամավոր է, պարտադիր պայման չի կրում։ Տղաս ցանկություն է հայտնել, որ գնա։ Մեկ տարի առաջ, երբ Մեղրի գնացինք, ես այդ հարցը տվել եմ՝ երկու ամսվա ծառայող իմ տղային ինչո՞ւ տարաք պատերազմ, թեկուզ եթե ցանկություն էր հայտնել։ Ինձ ասացին՝ եթե անգամ այդ օրը չտանեինք, հետո էինք տանելու, պատերազմական իրավիճակ էր, տղաների մեկնելն անխուսափելի էր։ Ես չգիտեի, որ նա թեժ մարտերի կիզակետում է։ Ամուսինս, ավագ որդիս ինձ ասում էին, որ Էդվարդը Ստեփանակերտում է։ Տագնապ կար ներսումս, բայց ամեն դեպքում ասում էի՝ Ստեփանակերտն ուր, սահմանն ուր։ Մի շաբաթ կռվել են, ահավոր մարտերի մեջ է եղել, Ջրականում հետ ու առաջ են արել, մի գյուղից մյուսը տեղափոխվել։ Իր հետ եղած տղաներից մինչև հիմա անհետ կորած կա»։

Վերջին անգամ Էդվարդն ընտանիքի հետ կապի է դուրս եկել հոկտեմբերի 9­ին։ «Այդ օրը գրել էր, որ իրենց հետ են տանելու Մեղրի, բայց չեն հասցրել հետ գալ։ Դեպքը եղել է հոկտեմբերի 9­ին՝ լույս 10­ին։ Մենք կոնկրետ չգիտենք, թե որ ժամին է եղել, կեսգիշերն արդեն ա՞նց է եղել, թե՞ ոչ։ Բայց որպես իր հիշատակի օր նշում ենք հոկտեմբերի 10­ ը։ Հոկտեմբերի 9­ի ընթացքում հաղորդագրություններով շփվել է եղբոր, ընկերների հետ, նաև ինձ հետ է խոսել ժամը 12­ին»։ Էդվարդը զոհվել է Ջրականում։

Նա շուտ է տուն «վերադարձել»։ «Ամուսինս վարորդ է, այդ ընթացքում միշտ բեռներ, օգնություն էին տանում Արցախ։ Էդվարդին ասում էր՝ տեղդ ասա, գամ քո մոտ, քեզ ինչ պետք է, բերեմ։ Բայց մենք այդպես էլ իր կոնկրետ տեղը չիմացանք։ Երբ իր հետ կապը կտրվեց, ինձ կրկին ոչինչ չէին ասում, բայց զգում էի, որ բոլորը խառն են։ Ամուսինս հասել էր մինչև Գորիս։ Այդ օրերին երբեք վատ բան չեմ մտածել, միայն ասում էի՝ գուցե վիրավորվել է, հիշողության հետ կապված խնդիր է առաջացել, բայց այլ տարբերակի մասին ինքս ինձ թույլ չեմ տվել մտածել: Էդվարդս երկու հեռախոս ուներ, մեկը կորավ, այդպես էլ չիմացանք, թե ինչ եղավ։ Մյուս համարից եղբորը հոկտեմբերի 10­ին զանգ եկավ, խոսեցին, արդեն հասկացա, թե ինչ է կատարվում, բայց հետո էլ չեմ հիշում, թե ինչ կատարվեց հետս։ Զանգը Կապանի դիահերձարանից էր»։

Ապրելու ուժի մասին։ «Եթե ասեմ, որ ինչոր բան ուժ է տալիս, սուտ կլինի։ Բայց պատերազմն սկսվելուց առաջ ծնված իմ թոռնուհին կարծես մեզ սփոփանք դարձավ։ Հետո արդեն տղաս որդի ունեցավ, անվանակոչեցին Էդվարդիս անունով։ Երեխաները, ընտանիքի անդամները դարձան ուժ տվողը։ Իհարկե, որևէ մեկն Էդվարդի տեղը չի լրացնի, բայց նայում ես շուրջդ և հասկանում, որ ընտանիքիդ անդամները քեզանից են կախված, քեզ են նայում, սթափվում ես։ Փորձում ենք ուժեղ լինել, բայց իր դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի»։

Հ. Գ. ­ Էդվարդ Մարանջյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է «Շիրակ» պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Կուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ ԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանԱՄՆ-ը ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ժնևի հյուրանոց, որտեղ տեղի կունենան բանակցությունները Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՊակիստանում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածելՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալներ կունենա Արմավիրի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել Սաթիկ Սեյրանյանը Պետրոս Ղազարյանի դեմ հայց է ներկայացրել Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին «Օպել»-ի վարորդը Մարգահովիտ գյուղի գազալցակայանում վճարել է կեղծ թղթադրամով․ նա հայտնաբերվել է Ոչ սթափ վիճակում վարորդը հայտնվել է կամրջի տակՌուսաստանը, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուցում նախատեսված զորավարժություններին Գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆՁնախառն անձրև կլինիԺնեւում շուտով մեկնարկում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններըTelegram մեսենջերը Ռուսաստանում ապրիլի 1-ից ամբողջությամբ կարգելափակվի ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին Ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքեր Հայաստանի համար և աջակցություն Փաշինյանին. ինչու՞ Վենսը այցելեց ԵրևանՋուր չի լինի երկար ժամանակ «Մոսկվայի անսպասելի արձագանքը Վաշինգտոնին սպառնում է վերաձևավորել ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում»Բաքվում Ռուբեն Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկմանԿոտայքում հավաքարարը 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է Ռուսաստանը հայտարարել է օկուպացված Աբխազիայի միջոցով Վրաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման ծրագրերի մասին«Պոկել Հայաստանը Ռուսաստանից». Պետդումայում կոշտ են արձագանքել Փաշինյանի ԱՄՆ-ի հետ կնքված գործարքինՈրո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ»Իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է․ Աննա Հակոբյան Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»ԽՍՀՄ-ում սկսվել է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը. պատմության այս օրը (17 փետրվար)Փետրվարի 17-ին , 18-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին և 26-ին լույս չի լինելու Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԻրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդն են․ տեսանյութ «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Կրակոցներ՝ Զովունիում․ նոր մանրամասներ«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»
Ամենադիտված