Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բրոդվեյ

ՖՈՏՈ

Բրոդվեյը ուղղակի փողոց չէ ԱՄն–ի Նյու Յորք քաղաքում, այն թատրոնների, մյուզիքլների և զանգվածային մշակույթի համաշխարհային խորհրդանիշ է։ «Բրոդվեյ» բառի իմաստը գալիս է անգլերեն «Broad Way» բառից, որը նշանակում է «լայն ճանապարհ»։

Այսօր «Բրոդվեյ» բառը վերաբերում է ոչ միայն Նյու Յորքի Բրոդվեյ փողոցին, այլ նաև Բրոդվեյի թատրոնին ընդհանրապես, ինչպես նաև ամենաբարձր մակարդակի կոմերցիոն թատերական հաստատություններին (հատկապես մյուզիքլներին)։

Ի սկզբանե Բրոդվեյը եղել է Լենապե հնդկացիների  ցեղի  արահետ, որը օգտագործվել է ճանապարհորդության և առևտրի համար։ 1620-ական թվականներին հոլանդացիներին պատկանող այդ արահետը վերածել է ճանապարհի։ Այն ժամանակ այնտեղ ամեն ինչ հոլանդացիներին էր, իսկ քաղաքը կոչվում էր Նոր Ամստերդամ։

Անգլիացիների կողմից 18–րդ դարում իշխանությունը վերցնելուց հետո քաղաքը վերանվանվեց Նյու Յորք իսկ այդ ճանապարհը Բրոդվեյ։ 19-րդ դարը Բրոդվեյի համար թատերական դարաշրջանի սկիզբն էր, այդ փողոցում սկսեցին հայտնվել թատրոններ։ 19-րդ դարի վերջին Բրոդվեյի Թայմս Սքվերի ամբողջ շրջակայքը դարձավ զվարճանքի կենտրոն։ Իսկ 20-րդ դարը Բրոդվեյի «ոսկե դարն» էր: 1920-ականներից 1950-ականները մյուզիքլների ծաղկման դարաշրջանն էր։ Առաջացան լեգենդար ներկայացումներ և կոմպոզիտորներ և Բրոդվեյը դարձավ երաժշտական ​​թատրոնի համաշխարհային չափանիշ։

Ի դեպ, Բրոդվեյը աշխարհի ամենաերկար փողոցներից մեկն է (մոտավորապես 53 կմ), Թայմս Սքվերի լույսերը մնում են վառ օրական 24 ժամ և այդ ավանդույթ 20-րդ դարի սկզբից ի վեր է։ Ճանապարհը անցնում է ամբողջ քաղաքով և շարունակվում դեպի հյուսիս՝ անցնելով փոքր քաղաքներով մինչև Ալբանի։ Սակայն նույնիսկ Նյու Յորքում Բրոդվեյը աչքի է ընկնում իր երկարությամբ, քչերը կանցնեին դրա նույնիսկ կեսը մեկ օրում։ Բրոդվեյը քիչ նմանություն ունի այլ քաղաքների գլխավոր մայրուղիների հետ, ինչպիսիք են Նևսկի պողոտան կամ Ելիսեյան դաշտերը։ Բրոդվեյում բացակայում են գերշքեղ հյուրանոցները, քաղաքի գլխավոր թանգարանները կամ կառավարական գրասենյակները։ Բրոդվեյը հիմնականում կապված է նեոնային լույսերի, թարթող գովազդների և տպավորիչ շոուների հետ, և այդ փողոցը, ընդհանուր առմամբ, արդարացնում է այդ սպասումները։

Իսկ ընդհանրապես ի՞նչ է իրենից ներկայացնում Բրոդվեյը: Դա Թատերական թաղամասում (Մանհեթեն) գտնվող 41 պրոֆեսիոնալ թատրոն է, որի յուրաքանչյուր դահլիճում տեղավորվում է 500+ հանդիսատես, դա նաև փոքր թատրոններ են, որոնք  կոչվում են Off-Broadway և Off-Off-Broadway–ներ։ Բրոդվեյում են եղել ամենաշատ եկամուտ ապահոված մյուզիքլները՝ «Առյուծ արքան», «Օպերայի ուրվականը»: «Թոնի» մրցանակաբաշխությունը Բրոդվեյի, այսպես ասած, «Օսկար»–ն է։ Բացի դա Բրոդվեյի ներկայացումները շրջագայում են ամբողջ աշխարհում, Բրոդվեյի շատ երգեր դառնում են համաշխարհային հիթեր։ Բրոդվեյը մեծ ազդեցություն է ունեցել կինոյի, երաժշտության և փոփ մշակույթի վրա։ Շատ ֆիլմեր և մուլտֆիլմեր հիմնված են նրա մյուզիքլների վրա։ Ընդ որում ինչպես առաջ, այնպես էլ հիմա Բրոդվեյը երազանք է աշխարհի հազարավոր դերասանների համար։

Կ.Խաչիկյան

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Կուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ ԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանԱՄՆ-ը ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ժնևի հյուրանոց, որտեղ տեղի կունենան բանակցությունները Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՊակիստանում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածելՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալներ կունենա Արմավիրի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել Սաթիկ Սեյրանյանը Պետրոս Ղազարյանի դեմ հայց է ներկայացրել Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին «Օպել»-ի վարորդը Մարգահովիտ գյուղի գազալցակայանում վճարել է կեղծ թղթադրամով․ նա հայտնաբերվել է Ոչ սթափ վիճակում վարորդը հայտնվել է կամրջի տակՌուսաստանը, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուցում նախատեսված զորավարժություններին Գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆՁնախառն անձրև կլինիԺնեւում շուտով մեկնարկում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններըTelegram մեսենջերը Ռուսաստանում ապրիլի 1-ից ամբողջությամբ կարգելափակվի ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին Ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքեր Հայաստանի համար և աջակցություն Փաշինյանին. ինչու՞ Վենսը այցելեց ԵրևանՋուր չի լինի երկար ժամանակ «Մոսկվայի անսպասելի արձագանքը Վաշինգտոնին սպառնում է վերաձևավորել ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում»Բաքվում Ռուբեն Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկմանԿոտայքում հավաքարարը 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է Ռուսաստանը հայտարարել է օկուպացված Աբխազիայի միջոցով Վրաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման ծրագրերի մասին«Պոկել Հայաստանը Ռուսաստանից». Պետդումայում կոշտ են արձագանքել Փաշինյանի ԱՄՆ-ի հետ կնքված գործարքինՈրո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ»Իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է․ Աննա Հակոբյան Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»ԽՍՀՄ-ում սկսվել է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը. պատմության այս օրը (17 փետրվար)Փետրվարի 17-ին , 18-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին և 26-ին լույս չի լինելու Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԻրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդն են․ տեսանյութ «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Կրակոցներ՝ Զովունիում․ նոր մանրամասներ«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է. «Ժողովուրդ»
Ամենադիտված