Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները վաղուց անցել են ներեկեղեցական կյանքի կամ քաղաքական մեկնաբանությունների սահմանը։ Խնդիրը հանգում է ավելի վտանգավոր հարցի՝ արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ինստիտուցիոնալ սահմանազատումը, թե՞ գործադիր իշխանությունը փորձում է իրեն վերագրել այնպիսի լիազորություններ, որոնք Սահմանադրությամբ և իրավական տրամաբանությամբ իրեն չեն պատկանում։ Երբ պետության ղեկավար մարմնի առաջին դեմքը հրապարակային կերպով կասկածի տակ է դնում ինքնուրույն ինստիտուտի որոշումների լեգիտիմությունն ու պարտադիր ուժը, սա արդեն ոչ թե կարծիք է կամ քաղաքական ճառ, այլ կառավարման մշակույթի փոփոխության ազդակ՝ իրավական պետությունից դեպի կամայականության ռեժիմ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրականացվել է եկեղեցական կանոնական ընթացակարգերի շրջանակում։ Այստեղ կարևորն այն չէ, թե ով ինչպես է վերաբերվում տվյալ որոշմանը, այլ այն, թե ով է իրավասու այդ որոշումը կայացնել։ Եկեղեցական կարգապահական վարույթները, պաշտոնազրկումները և կարգավիճակի հարցերը Եկեղեցու ներքին իրավազորության դաշտում են, քանի դեռ պետությունը չի փորձում դրանք վերածել քաղաքական իշխանության գործիքների։ Սակայն դրանից հետո հնչած արձագանքը, որի տրամաբանությամբ Հայրապետական տնօրինությունը ներկայացվում է որպես առոչինչ, հարցը տեղափոխում է բոլորովին այլ հարթություն՝ ինստիտուցիոնալ հակադրության և իրավական նիհիլիզմի դաշտ։

Սահմանադրական պետությունում ոչ մի պաշտոնյա, որքան էլ բարձր լինի նրա քաղաքական մանդատը, իրավասու չէ դատել, արժեզրկել կամ չճանաչել այլ ինքնուրույն ինստիտուտի ղեկավար մարմնի օրինականությունը, եթե այդ ինստիտուտը գործում է իր սահմանված կանոններով ու իրավական դաշտում։ Երբ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ Կաթողիկոսի կողմից կայացված որոշումները արժեք չունեն, նա փաստացի հանդես է գալիս որպես վերահաստատող ատյան՝ մի դերով, որը Սահմանադրությունը նրան չի տվել։ Սա ոչ միայն լիազորությունների սահմանազանցում է, այլև ուղերձ, որ պետական իշխանությունը պատրաստ է սեփական քաղաքական նպատակին ենթարկել յուրաքանչյուր ինքնուրույն համակարգ՝ անկախ նրանից, թե այդ համակարգը ինչ դեր ունի ազգային ինքնության, հանրային վստահության և պատմական շարունակականության մեջ։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի վարչապետի մասնակցությունը պատարագին՝ պաշտոնանկ եղած առաջնորդի հետ։ Թեև նման քայլը կարող է ներկայացվել որպես անձնական հավատքի կամ անհատի վերաբերմունքի դրսևորում, քաղաքական իրականության մեջ այն ունի հստակ սիմվոլիկ ու կառավարչական նշանակություն։ Երբ իշխանության առաջին դեմքը ցուցադրաբար կանգնում է կանոնական կարգով կայացված որոշման հակառակ կողմում, այն ընկալվում է որպես ազդակ եկեղեցական համակարգին, որ կանոնական կարգը կարող է վերանայվել քաղաքական հովանավորչությամբ։ Սա արդեն պետություն–եկեղեցի սահմանազատման սկզբունքի կոպիտ խախտում է և ներսից պառակտում հրահրելու վտանգավոր նախադրյալ։

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի արձագանքն այս զարգացումներին ավելի սուր ձևակերպում է խնդրի իրավական էությունը։ Նրա գնահատմամբ, երբ երկրի վարչապետը փորձում է որոշել՝ ով է թեմական առաջնորդ, նա խախտում է ոչ միայն պետություն–եկեղեցի սահմանը, այլև սահմանադրական կարգի տրամաբանությունը, որովհետև իրեն վերագրում է այնպիսի իշխանություն, որը չունի։ Այստեղ առանցքայինն այն է, որ խոսքը պարզապես անհամաձայնության կամ քննադատության մասին չէ։ Խոսքը փորձի մասին է՝ քաղաքական հայտարարությամբ չեղարկել ինքնուրույն ինստիտուտի իրավական գործողություն և փաստացի հաստատել նոր կանոն՝ ով ունի քաղաքական ուժ, նա էլ որոշում է, թե ով որտեղ պետք է ղեկավարի։

Այսպիսի տրամաբանությունը վտանգավոր է ոչ միայն Եկեղեցու համար։ Այն վտանգավոր է պետական կառավարման ամբողջ համակարգի համար, որովհետև նույն մեխանիզմով վաղը կարող է արժեզրկվել ցանկացած այլ ինստիտուտի ինքնուրույնություն՝ դատարանների, համալսարանների, համայնքների, մասնագիտական կառույցների, նույնիսկ պետական մարմինների ներսում կանոնակարգված հարաբերությունների։ Երբ իրավունքի տեղը զբաղեցնում է քաղաքական կամքը, ամեն ինչ դառնում է հարաբերական, պայմանական և կախված պահի շահից։ Իսկ դա նշանակում է, որ որևէ քաղաքացի, որևէ կազմակերպություն, որևէ ներդրող կամ պետական ծառայող չի կարող ունենալ կայունության և կանխատեսելիության վստահություն։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատականը, թե հակաեկեղեցական արշավին միացած որոշ հոգևորականների պատկերացրած «նորոգումը» իշխանության ներսում հաստիքային աշխատակից դառնալն է, իր մեջ ընդգծում է ևս մեկ վտանգ՝ Եկեղեցու ներքին կյանքի քաղաքականացման խորացումը։ Եթե Եկեղեցու ներսում ձևավորվում են խմբեր, որոնք իրենց ազդեցության աղբյուրը տեսնում են ոչ թե կանոնական կարգում և հովվական հեղինակության մեջ, այլ իշխանության հովանավորչության, վարչական ռեսուրսի և ուժային մեխանիզմների աջակցությամբ, ապա վտանգը դառնում է երկակի՝ մի կողմից պետությունը ներխուժում է Եկեղեցու ներքին դաշտ, մյուս կողմից Եկեղեցու ներսից ձևավորվում են լծակներ, որոնք վերածվում են պետության քաղաքական տեխնոլոգիաների շարունակության։

Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ երկու կարգերը՝ կանոնականը և սահմանադրականը, սկսում են ստորադասվել քաղաքական քմահաճույքին։ Իսկ դա պետական կառավարման մոդելի խորքային ճգնաժամ է, որովհետև ճգնաժամը սկսվում է այնտեղ, որտեղ օրենքը դադարում է լինել ընդհանուր պարտադիր չափանիշ և վերածվում է ընտրովի գործիքի։ Այսպիսի պայմաններում հասարակությունն անխուսափելիորեն կանգնում է պարզ, բայց հիմնարար ընտրության առաջ՝ պետությունը կառավարվելու է օրենքո՞վ, թե՞ կամայականությամբ։

Հայաստանում պետականության ամրությունը երբեք չի կառուցվել մեկ քաղաքական ուժի կամ մեկ պաշտոնյայի կամքի վրա։ Այն կառուցվել է ինստիտուտների կայունության, հանրային վստահության և իրավական կանխատեսելիության վրա։ Եվ եթե այսօր թույլ տրվի, որ գործադիր իշխանությունը փաստացի սահմանազատի, թե Եկեղեցին ում է նշանակում, ում է պաշտոնազրկում և ինչ որոշումներն են ուժ ունեցող, ապա վաղը նույն տրամաբանությունը կարող է կիրառվել ցանկացած այլ ոլորտում՝ վերածելով պետությունը ոչ թե օրենքի, այլ ուժի գերակայության տարածքի։ Իսկ այդ դեպքում խնդիրը լինելու է ոչ թե միայն Եկեղեցու շուրջ զարգացումները, այլ Հայաստանի պետական համակարգի դիմադրողականությունը՝ ներսից քայքայման վտանգի սպառնալիքով։

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Կուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ ԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանԱՄՆ-ը ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ժնևի հյուրանոց, որտեղ տեղի կունենան բանակցությունները Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՊակիստանում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածելՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալներ կունենա Արմավիրի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել Սաթիկ Սեյրանյանը Պետրոս Ղազարյանի դեմ հայց է ներկայացրել Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին «Օպել»-ի վարորդը Մարգահովիտ գյուղի գազալցակայանում վճարել է կեղծ թղթադրամով․ նա հայտնաբերվել է Ոչ սթափ վիճակում վարորդը հայտնվել է կամրջի տակՌուսաստանը, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուցում նախատեսված զորավարժություններին Գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆՁնախառն անձրև կլինիԺնեւում շուտով մեկնարկում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններըTelegram մեսենջերը Ռուսաստանում ապրիլի 1-ից ամբողջությամբ կարգելափակվի ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին Ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքեր Հայաստանի համար և աջակցություն Փաշինյանին. ինչու՞ Վենսը այցելեց ԵրևանՋուր չի լինի երկար ժամանակ «Մոսկվայի անսպասելի արձագանքը Վաշինգտոնին սպառնում է վերաձևավորել ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում»Բաքվում Ռուբեն Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկմանԿոտայքում հավաքարարը 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է Ռուսաստանը հայտարարել է օկուպացված Աբխազիայի միջոցով Վրաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման ծրագրերի մասին«Պոկել Հայաստանը Ռուսաստանից». Պետդումայում կոշտ են արձագանքել Փաշինյանի ԱՄՆ-ի հետ կնքված գործարքինՈրո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ»Իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է․ Աննա Հակոբյան Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»ԽՍՀՄ-ում սկսվել է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը. պատմության այս օրը (17 փետրվար)Փետրվարի 17-ին , 18-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին և 26-ին լույս չի լինելու Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԻրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդն են․ տեսանյութ «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Կրակոցներ՝ Զովունիում․ նոր մանրամասներ«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է. «Ժողովուրդ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»
Ամենադիտված