Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը և չի սահմանափակվի Ուկրաինայով. Գերմանիայի կանցլեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զգուշացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ագրեսիվ արտաքին քաղաքականության մեջ չի սահմանափակվի Ուկրաինայով, հայտնում է DW-ն։

«Պուտինը կանգ չի առնի։ Եվ եթե Ուկրաինան ընկնի, նա կանգ չի առնի»,- հայտարարել է կանցլերը շաբաթ՝ դեկտեմբերի 13-ին, Մյունխենում՝ Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) համագումարում, որը նրա՝ Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության և Սոցիալ-դեմոկրատիայի հետ մաս է կազմում։

Մերցը հայտարարել է, որ Պուտինը շահագրգռված է «Եվրոպայում սահմանների հիմնարար փոփոխությամբ» և Խորհրդային Միության՝ իր նախկին սահմաններով վերականգնմամբ։ Նրա համոզմամբ՝ դա «հսկայական սպառնալիք է, այդ թվում՝ ռազմական, այն երկրների համար, որոնք ժամանակին եղել են այդ կայսրության մաս»։

Ուստի, շարունակել է Գերմանիայի կանցլերը, Ուկրաինային հետագա օգնությունը և Եվրոպայի միասնությունը Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական համագործակցության հարցում առաջնահերթություն են արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ։ Կարևոր է նաև «հնարավորինս երկար պահպանել ՆԱՏՕ-ն», որի արդյունավետությունը բազմիցս կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության տեսանկյունից, ըստ Մերցի, 1914 թվականին մի քանի պետությունների՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ շտապողական ներքաշվելը սխալ պատմական զուգահեռ է։

«Հավանաբար, ավելի ճիշտ կլիներ որպես պատմական զուգահեռ օգտագործել 1938 թվականը»,- նշել է Մերցը, մեջբերում է Reuters գործակալությունը։

Ըստ նրա՝ Մյունխենի համաձայնագրից հետո Ադոլֆ Հիտլերը տեսավ, որ եվրոպական պետությունների խաղաղեցման քաղաքականությունն ուժեղացնում է իր կայսերական էքսպանսիոնիստական հավակնությունները, և մեկ տարի անց սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Հաշվի առնելով ԱՄՆ-ում, Չինաստանում և Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ Մերցը փաստել է «ուժի համաշխարհային քաղաքական և տնտեսական կենտրոնների գրեթե տեկտոնական տեղաշարժ»։ Գերմանացիներն ու եվրոպացիները գտնվում են «այդ գործընթացի ուղիղ կենտրոնում» և, ինչպես ԱՄՆ-ը, պետք է պաշտպանեն իրենց շահերը, համոզված է ԳՖՀ կանցլերը։

Ադրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը Համաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար ԱվետիսյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ուիթքոֆֆը վաղը կհանդիպի Պուտինի հետ 27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել Հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ․ ի՞նչն է պատճառը Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ըԼույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն կտեղաՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը ՈՒՉԼ 7-րդ խաղային շաբաթ | Մխիթարյանի «Ինտերը» պարտվեց «Արսենալին». այլ արդյունքներ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած «Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն 2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Նուտելլա մածուկ «Կարծիք. «ՀՀ ղեկավարությունը ո՛չ սեփական քաղաքականություն ունի, ո՛չ էլ ազգային շահեր»»«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»» Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը. պատմության այս օրը (21 հունվար)Ռուսաստանը ոսկու գնի աճից վաստակել է 216 միլիարդ դոլար՝ փոխարինելով կորցրած ակտիվները Երկար ժամանակ ջուր չի լինիԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՎթար՝ ԿոտայքումՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները ԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըԱրագածոտնի մարզում հայտնաբերվել է կեղծ օղիների և կոնյակների շշալցման և իրացման դեպք Չեմպիոնների լիգա․ «Սլավիա»-«Բարսելոնա», «Յուվենտուս»-«Բենֆիկա». օրվա հանդիպումները Այրվել են մեքենաներ, բնակելի շենք․ ՌԴ ՊՆ-ն հայտնում էԱնկում տարադրամի շուկայումՍկզբում կընտրեն 50 հոգի, հետո էլի 50․ «Հրապարակ» ՔՊ-ն խախտում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը բացառելու «ոսկե կանոնը». Ալխաս Ղազարյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը՝ Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ․ «Հրապարակ» Ով ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ նախնական պատկեր. «Ժողովուրդ» Արթուր Օսիկյանը դատարանում հաղթել է ՆԳՆ-ին․ «Հրապարակ» Պլանային անջատումներ՝ հունվարի 21-ին, 22-ին, 23-ին Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ամենադիտված