Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաիլանդը Կամբոջայի հետ մարտական բախումների պատճառով պարետային ժամ է հայտարարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թաիլանդը կիրակի օրը պարետային ժամ է հայտարարել իր հարավ-արևելյան Տրատ նահանգում, քանի որ Կամբոջայի հետ մարտական գործողությունները տարածվել են վիճելի սահմանային շրջանի ծովափնյա տարածքներում՝ երկու օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կողմերը համաձայնվել են դրանք դադարեցնել, հայտնում է Reuters-ը։

Հարավարևելյան Ասիայի երկու հարևան երկրներն այս տարի մի քանի անգամ դիմել են զենքի կիրառմանը՝ այն բանից հետո, երբ մայիսյան փոխհրաձգության ընփացքում սպանվել էր կամբոջացի զինվոր, ինչը կրկին հանգեցրել էր հակամարտության, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ էին տեղահանվել երկու կողմում։

Ընդհանուր առմամբ, բախումները շարունակվում են այն պահից, երբ Կամբոջան շաբաթ օրը կրկին հաստատեց հրադադարի իր պատրաստակամությունը, հայտարարել է Թաիլանդի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, դերծովակալ Սուրասանտ Կոնգսիրին՝ պարետային ժամի հայտարարությունից հետո Բանգկոկում կայացած մամուլի ասուլիսում։

Թաիլանդը բաց է դիվանագիտական լուծման համար, սակայն «Կամբոջան պետք է նախ դադարեցնի թշնամանքը, նախքան մենք կարողանանք բանակցել», — ասել է նա։

Թաիլանդի զինված ուժերը շաբաթ օրը հայտարարել են, որ ոչնչացրել են կամուրջը, որը Կամբոջան օգտագործում էր ծանր զինատեսակներ և այլ տեխնիկա տարածաշրջան հասցնելու համար, և սկսել են գործողություն՝ ոչնչացնելու նախապես տեղակայված հրետանին Կամբոջայի ծովափնյա Կոխկոնգ նահանգում։

Կամբոջան, իր հերթին, մեղադրել է Թաիլանդին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածներ հասցնելու մեջ։

Պարետային ժամը Թաիլանդում գործում է Տրատ նահանգի հինգ շրջաններում, որոնք սահմանակից են Կո Կոնգին, բացառությամբ զբոսաշրջային Կո Չանգ և Կո Կուդ կղզիների։ Ավելի վաղ զինվորականները պարետային ժամ էին սահմանել նաև արևելյան Սակեո նահանգում, որը շարունակում է մնալ ուժի մեջ։

Երկուշաբթիից Թաիլանդը և Կամբոջան փոխադարձաբար կրակ են բացել ծանր զինատեսակներից իրենց 817 կիլոմետր երկարությամբ սահմանագծի մի քանի հատվածներում, ինչը դարձել է ամենաարյունալի մարտերից մեկը հուլիսյան հնգօրյա բախումներից ի վեր, որոնք ավարտվել էին Թրամփի և Մալայզիայի միջնորդությամբ։

Իսրայելը ձեռնամուխ է եղել պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ-ի գործակալության կենտրոնակայանի քանդման աշխատանքներինԱդրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը Համաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար ԱվետիսյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ուիթքոֆֆը վաղը կհանդիպի Պուտինի հետ 27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել Հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ․ ի՞նչն է պատճառը Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ըԼույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն կտեղաՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը ՈՒՉԼ 7-րդ խաղային շաբաթ | Մխիթարյանի «Ինտերը» պարտվեց «Արսենալին». այլ արդյունքներ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած «Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն 2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Նուտելլա մածուկ «Կարծիք. «ՀՀ ղեկավարությունը ո՛չ սեփական քաղաքականություն ունի, ո՛չ էլ ազգային շահեր»»«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»» Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը. պատմության այս օրը (21 հունվար)Ռուսաստանը ոսկու գնի աճից վաստակել է 216 միլիարդ դոլար՝ փոխարինելով կորցրած ակտիվները Երկար ժամանակ ջուր չի լինիԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՎթար՝ ԿոտայքումՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները ԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըԱրագածոտնի մարզում հայտնաբերվել է կեղծ օղիների և կոնյակների շշալցման և իրացման դեպք Չեմպիոնների լիգա․ «Սլավիա»-«Բարսելոնա», «Յուվենտուս»-«Բենֆիկա». օրվա հանդիպումները Այրվել են մեքենաներ, բնակելի շենք․ ՌԴ ՊՆ-ն հայտնում էԱնկում տարադրամի շուկայումՍկզբում կընտրեն 50 հոգի, հետո էլի 50․ «Հրապարակ» ՔՊ-ն խախտում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը բացառելու «ոսկե կանոնը». Ալխաս Ղազարյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը՝ Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ․ «Հրապարակ» Ով ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ նախնական պատկեր. «Ժողովուրդ» Արթուր Օսիկյանը դատարանում հաղթել է ՆԳՆ-ին․ «Հրապարակ» Պլանային անջատումներ՝ հունվարի 21-ին, 22-ին, 23-ին
Ամենադիտված