Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը պատվիրել է հայկական հիմն կիրակնօրյա պատարագից առաջ. Ժողովուրդը սարսափից լռում է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխման» իր տեսլականը: Կառավարության ղեկավարը հրապարակել է գործողությունների ծրագիր, որի առաջին կետը ներկայիս կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է և Պատրիարքական Աթոռի տեղապահի ընտրությունը, գրում է eadaily.com–ը: Այնուհետև, ըստ իջևանցի «բարեփոխիչի», պետք է ընդունվի «Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագիրք» հոգևորականության հուսալիությունը ստուգելու կանոններով, ֆինանսական թափանցիկությամբ ու ապաքաղաքականացվածության հայտարարությամբ: Կստուգվեն նաև նշված կանոնների պահպանման երաշխիքները: 

Փաշինյանը խոստանում է հոգևորականների համար սոցիալական երաշխիքներ, կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվելու իրավունք, եկամտային հարկի վերադարձ, սոցիալական վարկեր և պարտադիր առողջության ապահովագրություն։
Վարչապետը նաև նշել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունները պետք է անցկացվեն նոր Կանոնագրքի համաձայն։ Որպես հետգրություն Փաշինյանը խոստացել է կառավարության խորհրդատվական աջակցությունը Կանոնագրքի մշակման գործում։
Իրավաբան և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հերքել է  Հայ Առաքելական Եկեղեցու պետության կողմից 301 թվականին հիմնադրման մասին վարչապետի հայտարարությունը անդրադառնալով Փաշինյանի պատմական ակնարկներին, որոնք հնչել են մի խելահեղ առաջարկի հետ մեկտեղ, այն է կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր հայկական եկեղեցիներում հնչեցնել ազգային օրհներգը։ «Առաքելական Եկեղեցին հիմնադրվել է առաջին դարում Սուրբ Առաքյալներ Թադեոսի և Բարթողոմեոսի կողմից: 301 թվականին պետությունը պարզապես ճանաչել և պետական կարգավիճակ է շնորհել այդ Եկեղեցուն մոտավորապես 250 տարի անց՝ շնորհիվ սուրբ Գրիգոր Լուսավորչի», - սոցիալական ցանցերում բացատրել է Մելիքյանը։

Նրա խոսքով վարչապետը որևէ կապ չունի Սուրբ Պատարագի ծեսերի հետ, որոնք Եկեղեցու հայրերը մշակել են դարերի և հազարամյակների ընթացքում։ Իր հերթին, «Գոլոս Արմենիա» հրատարակությունը շեշտել է, որ Փաշինյանի խորհրդարանում արված հայտարարությունը, թե իրեն «պետք չէ իրեն ենթարկվող կաթողիկոս, այլ պետք է օտարերկրացի լեյտենանտի չենթարկվող», և որ կաթողիկոսը «պետք է հեռանա», գերազանցում է բոլոր հնարավոր կարմիր գծերը։

Ավելին, որոշակի իմաստով, Եկեղեցին պառակտելու փորձը հաջողվել է, քանի որ ի հայտ են եկել հոգևորականներ, որոնք դեմ են կաթողիկոսին։ Մեղադրանքներ, բողոքներ, վարչապետի հետ արտակարգ հանդիպում. այս ամենը նախատեսված է ներքին եկեղեցական պայթյուն առաջացնելու համար։ Սակայն 28 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ միաժամանակ հայտարարել են կաթողիկոսին իրենց լիակատար աջակցության մասին և նրա հակառակորդների գործողությունները անվանել են պառակտման փորձ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նույնպես քննադատել է հայկական իշխանությունների հարձակումները եկեղեցու վրա ընդգծելով, որ իր դիրքորոշումը անփոփոխ է և կմնա անսասան։ Բոլորն են հասկանում, որ եթե կաթողիկոսը հանկարծակի «հրաժարական տա» գործադիր իշխանության ճնշման տակ,  նման արդյունքը կնշանակի ուժերի և զսպումների հավասարակշռության լիակատար փլուզում։ Բանն այն է, որ Եկեղեցին Հայաստանի վերջին անկախ ինստիտուտն է։ 

Սփյուռքն է ազդանշան ստացել, կաթողիկոսի լեգիտիմության կորուստը հարված կլինի համաշխարհային հայկական կապերին։ Բայց Փաշինյանի կառավարությունը համոզված է, որ այլևս դիմադրություն չկա, և սկսվել է մի այնպիսի փուլ, երբ ճնշող մեխանիզմները այլևս չպետք է թաքցնել։ Ճիշտ է, դրանք առաջ էլ հատկապես չեն թաքցվել։ Արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան են ստանում կատարյալ նվեր. թույլ եկեղեցի = թույլ ինքնություն = տարածաշրջանային ճնշման իդեալական հիմք, նույնիսկ ավելի մեծ, քան նախկինում։
Սակայն եկեղեցու դեմ պետական արշավը երբեք լավ չի ավարտվել, երբե՛ք։ Հենց որ կառավարությունը սկսում է «վերանորոգել» կրոնական հաստատությունները՝  համապատասխանեցնելով դրանք իր նպատակներին, երկիրը հայտնվում է անկայունության գոտում, որից գործնականում անհնար է դուրս գալ առանց կորուստների։ Բայց մի՞թե Հայաստանը բավականաչափ չի կորցրել այս յոթ տարիների ընթացքում։ Այսօր հայ հասարակությունը չի բախվում «Ո՞վ է ճիշտ. Փաշինյանը, թե՞ Գարեգին Բ-Ն» հարցին։

Իրական հարցն այն է, թե արդյո՞ք երկրում կմնա որևէ ինստիտուտ, որը չի վերածվել գործադիր իշխանության կցորդի, արդյո՞ք Հայաստանը ինստիտուտների պետություն է, թե՞ մեկ կաբինետի և վարչապետի աթոռը զբաղեցնող մեկ անձի ծրագրերի պետություն։ 

Եվ ևս երկու կարևոր կետ։ Փաշինյանի խառնածինները սոցիալական ցանցերում, քիշինևյան առոգանությամբ, տոնում են այն, որ «Կաթողիկոսը չկարողացավ գումարել դեկտեմբերի 10-ին նախատեսված ճակատագրական եպիսկոպոսական ժողովը, որը վկայում է նրա թուլության և ոչ ժողովրդականության» մասին: Ի՜նչ ծաղրածուներ։

Անգամ նորածնին է ակնհայտ, որ գրավված պետությունում, որտեղ հարգված եպիսկոպոսները բանտարկված են կեղծ մեղադրանքներով, նման միջոցառումների անցկացումը չափազանց վտանգավոր է: Անխոհեմ է վտանգի ենթարկել այն կողմնակիցներին և պետական գործիչներին, ովքեր, ամենայն հավանականությամբ, կձերբակալվեն կամ կարտաքսվեն երկրից: Եվ կաթողիկոսը այսօրվա համար միակ ճիշտ որոշումն է կայացրել, այն է չեղարկել է ժողովը։

Իսկ հիմա պատարագից առաջ օրհներգի մասին: Իրականում Փաշինյանը  իր խելագարության մեջ կրկնում է ուրիշներին: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին, Վիննիցայի մարզի Լադիժինի Կազանի տաճարում, որը գրավվել էր բենդերականների կողմից, որտեղ քահանան դաժանորեն ծեծի էր ենթարկվել, անցկացրել էր «պատարագ», որի ընթացքում հնչել էր Ուկրաինայի օրհներգը: Այդ «պատարագին» ոչ ոք ներկա չէր, բացառությամբ հոգևորականների և ինչ որ անհայտ մարդկանց, որոնք կանգնած էին խորանի մոտ։ Այսպիսով, սա է այն ճակատագիրը, որը իջևանցի կրոնափոխը պատրաստում է ՀԱԵ-ի համար։ Միայն մեկ բան կա ասելու. Մարդիկ, շարունակեք լռել։ Եվ չզարմանաք, եթե շուտով հազարամյա հայկական եկեղեցիները լցվեն աղմկոտ դիսկոտեկներով և անցկացվեն «ՔՊ» կուսակցության համաժողովներ՝ Աննա Հակոբյանի երկրպագուների մասնակցությամբ։ Իսկ դրանից հետո կգան նրանց թուրք «ընկերները» ֆեսեներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար ԱվետիսյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ուիթքոֆֆը վաղը կհանդիպի Պուտինի հետ 27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել Հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ․ ի՞նչն է պատճառը Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ըԼույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն կտեղաՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը ՈՒՉԼ 7-րդ խաղային շաբաթ | Մխիթարյանի «Ինտերը» պարտվեց «Արսենալին». այլ արդյունքներ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած «Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն 2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Նուտելլա մածուկ «Կարծիք. «ՀՀ ղեկավարությունը ո՛չ սեփական քաղաքականություն ունի, ո՛չ էլ ազգային շահեր»»«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»» Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը. պատմության այս օրը (21 հունվար)Ռուսաստանը ոսկու գնի աճից վաստակել է 216 միլիարդ դոլար՝ փոխարինելով կորցրած ակտիվները Երկար ժամանակ ջուր չի լինիԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՎթար՝ ԿոտայքումՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները ԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըԱրագածոտնի մարզում հայտնաբերվել է կեղծ օղիների և կոնյակների շշալցման և իրացման դեպք Չեմպիոնների լիգա․ «Սլավիա»-«Բարսելոնա», «Յուվենտուս»-«Բենֆիկա». օրվա հանդիպումները Այրվել են մեքենաներ, բնակելի շենք․ ՌԴ ՊՆ-ն հայտնում էԱնկում տարադրամի շուկայումՍկզբում կընտրեն 50 հոգի, հետո էլի 50․ «Հրապարակ» ՔՊ-ն խախտում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը բացառելու «ոսկե կանոնը». Ալխաս Ղազարյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը՝ Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ․ «Հրապարակ» Ով ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ նախնական պատկեր. «Ժողովուրդ» Արթուր Օսիկյանը դատարանում հաղթել է ՆԳՆ-ին․ «Հրապարակ» Պլանային անջատումներ՝ հունվարի 21-ին, 22-ին, 23-ին Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր ԼեյենԳորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար
Ամենադիտված