Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր սերնդի գենետիկական վերլուծությունը կարող է օգնել կանխատեսել սրտի ռիթմի խանգարումները

ՎԻԴԵՈ

ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները մշակել են ռիսկերի գենետիկական գնահատման նոր մեթոդ, որը կարող է ավելի ճշգրիտ կանխատեսել առիթմիայի զարգացումը. սա սրտի ռիթմի խանգարում է, որը կարող է հանգեցնել լուրջ վիճակների, ինչպիսիք են ատրիալ ֆիբրիլյացիան կամ սրտի հանկարծակի մահը։

Հետազոտությանը մասնակցել է 1119 մասնակից։ Արդյունքները հրապարակվել են Cell Reports Medicine ամսագրում։

Այս մոտեցման նորությունն այն է, որ հետազոտողները միավորել են գենետիկական վերլուծության երեք տեսակ՝ առանձին գեների հազվագյուտ մուտացիաները (մոնոգեն տարբերակներ), բազմաթիվ տարածված գենետիկական տարբերակները (պոլիգեն տարբերակները) և գենոմի ամբողջական սեքվենավորման տվյալները (ներառյալ ոչ կոդավորող հատվածները)։

Սովորաբար գենետիկական թեստերը կամ ստուգում են միայն մեկ գեն, կամ կազմում են բազմագենային միավոր, կամ կարդում են ամբողջ գենոմը, սակայն հազվադեպ են անում ամեն ինչ միասին։ Հեղինակները նշում են, որ «Մենք համատեղում ենք հազվագյուտ և սովորական գենետիկական տարբերակները և ավելացնում գենոմի ոչ կոդավորող հատվածները։ Որքանով մեզ հայտնի է, մինչ այս ոչ ոք չի օգտագործել նման համալիր մոտեցում»։

Աշխատանքի ընթացքում գիտնականները վերլուծել են 523 մասնակցի՝ առիթմիայով (որոշները նաև սրտային անբավարարությամբ) և 596 վերահսկիչ մասնակցի NUgene բիոբանկից (տարիքը 40+ տարի, առանց սրտային հիվանդությունների պատմության)։ Նրանք համեմատել են գենոմները, հաշվարկել ռիսկի միավորը և համոզվել, որ իրենց մեթոդն իսկապես թույլ է տալիս նույնականացնել այն մարդկանց, ովքեր առիթմիայի զարգացման ամենամեծ հավանականությունն ունեն։

Հետազոտողների կարծիքով՝ արդյունքը կարող է կարևոր քայլ լինել այն բանի համար, որ բժիշկները կարողանան նախապես որոշել, թե ով ունի բարձր ռիսկ, նույնիսկ մինչև ախտանիշների ի հայտ գալը։ Սա հնարավորություն է տալիս կիրառել կանխարգելման և բուժման ավելի ճշգրիտ միջոցներ՝ օրինակ՝ դիտարկում, դեֆիբրիլյատորի տեղադրում կամ կենսակերպի փոփոխություն։

Գիտնականներն ընդգծում են, որ առայժմ գենետիկական թեստավորումը բավականաչափ լայնորեն չի կիրառվում։ Այն մարդկանց միայն 1–5%-ն է անցնում, որոնց համար այն ցուցված է։ Նրանք կարծում են, որ բազմագենային միավորների և համալիր վերլուծության զարգացման հետ մեկտեղ սրտաբանության և այլ ոլորտներում գենետիկական թեստավորման անհրաժեշտությունը միայն կաճի։

Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՈսկու գինը նվազել է. մանրամասներ Ինչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու. «Փաստ»Թուրքիայում գիտնականները կվերծանեն հին արամեական արձանագրությունը Փաշինյանը Հայաստանը կործանողՍուրենյանցը զգուշացնում է. Ալիևը պահանջում է «վերաձևավորել» ՀայաստանըԻնչո՞ւ է Եվրամիությունը գումարներ մղում Հայաստան. ինքնիշխանության սկզբունքների ընտրողական կիրառումը Բրյուսելի երկակի ստանդարտների էությունն է. «Փաստ»Եկեղեցու դեմ կազմակերպված նոր հարվածը. ինչու է իշխանությունը փորձում գլխատել հոգևոր կառույցը «Արդյո՞ք ԵՄ-ն անհնարինն է խոստացել Երևանին»Վտանգավոր խոստումներ. ինչ իրական գին կարող է ունենալ Վաշինգտոնի հուշագիրը Դեկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չպետք է կոտրվեմ, որ ապրեցնեմ իմ որդուն». Սերժ Բեգլարյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին «Նռան բաղերում». «Փաստ»Հայաստանում տեղի են ունեցել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ. պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ»Հանրապետության ճանապարհները՝ այս պահի դրությամբ Դոլարն ու ռուբլին թանկացել ենԿրկին ձյուն կտեղաՕրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ»«Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ»Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ»ՔԿԱԳ-ի ո՞ր ծառայությունների արժեքը կավելանա մի քանի անգամ. «Փաստ»ՍԱՏՄ պետից՝ Շիրակի փոխմարզպետ. ինչ ունեցվածք ունի Արտուշ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ» Ով է Միհրան Հակոբյանի վրա հարձակման պատվիրատուն. «Հրապարակ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ»ՔՊ վարչությունը դեռ ամփոփում է ՔՊ նախընտրական ցուցակը. «Ժողովուրդ»мԱրշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 սրբազանների զրույցները գաղտնալսեն․«Հրապարակ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ»Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ» Արցախին նվիրված լսումներ․ «Հրապարակ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ»Երբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՍպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Հրազդանում արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել Վրաստանը կապահովի նավթի անվճար տարանցում Ադրբեջանից դեպի Հայաստան Նոյեմբերին Հայաստան այցելել է 176571 զբոսաշրջիկ. առավել շատ այցելություններ գրանցվել են ՌԴ-ից Երկրաշարժ՝ Հայաստանում ՊՆ-ն՝ սպայի մահվան մասինԼուվրի գրադարանում հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր են վնասվել Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները, համեմատության մեջ դիտարկելով, ամենավատն են. ՔԿԾ պետ Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում ԵՄ որոշ երկրներ կոչ են արել արագացնել Ուկրաինային ռուսական ակտիվներով փոխհատուցման վարկի տրամադրումը Քամի, մառախուղ, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել Բագրատաշենի անցակետում Հեղուկ գազը կրկին թանկացել էՎիրուսների թիվը ՀՀ-ում գնալով աճում էՈղբերգական վթար՝ ԵրևանումՎիճաբանություն՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 2 անչափահասներ ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղայինԿառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ
Ամենադիտված