Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան քաղաքական դիսկուրսում Վաշինգտոնյան հռչակագիրը շարունակում է դիտվել որպես «խաղաղության ճանապարհ» ներկայացվող, սակայն իրականում վտանգավոր և անարդյունավետ փաստաթուղթ։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացած խնդրահարույց հարցի դեպքում փորձում է արդարանալ այս հռչակագրով՝ վկայակոչելով, թե «Վաշինգտոնում նման բան չի պայմանավորվել»։ Այդուհանդերձ, ըստ փորձագետի, այս փաստաթուղթը ոչ միայն իրավական ուժ չունի, այլև որևէ կերպ չի կարող զսպել Ադրբեջանի ագրեսիան։

Սուրենյանցի խոսքով՝ «Ալմաթիի համաձայնագրի» վրա հիմնված վաշինգտոնյան հռչակագրում բացակայում են տարածքային հստակ պարամետրեր։ Սա ստեղծում է մանևրելու լայն դաշտ Բաքվի համար, որը տարբեր կերպ է մեկնաբանում դրա դրույթները՝ հատկապես «trip»-ի (տրանսպորտային միջանցքի) շահագործման պայմանների հարցում։ «Ալիևի ագրեսիվ օրակարգի ճանապարհին Վաշինգտոնի համաձայնագիրը ոչ միայն խոչընդոտ չէ, այլև կայունացնող գործոն լինել չի կարող»,- շեշտում է Սուրենյանցը։

Քաղաքագետը նկատում է, որ Դոնալդ Թրամփի միջնորդական ոճը՝ որը նա անվանում է «թրամփացում», ունի պրոպագանդիստական բնույթ։ Թրամփը հակամարտող կողմերի ղեկավարներին հրավիրում է իր մոտ, նրանցից պահանջում կամ խոստանում ինչ-որ բան, ապա իր ներկայությամբ կազմակերպում ստորագրություն, որը հետո որևէ գործնական հետևանք չի ունենում։ «Այսպես էր Վաշինգտոնյան հռչակագրի դեպքում ևս։ Այն ունի միայն ցուցադրական նշանակություն, իսկ հակամարտության խորքային պատճառները մնում են անփոփոխ։ Փաստաթղթում բացակայում են իրական մեխանիզմներ՝ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- ընդգծում է նա։

Սուրենյանցի գնահատմամբ՝ Փաշինյանը փորձում է Ալիևի առաջ կատարած զիջումները ներկայացնել որպես Վաշինգտոնի պահանջներ, բայց իրականում այդ հռչակագիրը որևէ ինստիտուցիոնալ արժեք չունի։ «Թրամփի գործոնի բացակայության պարագայում այն դառնում է ընդամենը պատմական միջադեպ՝ առանց քաղաքական հետևանքների։ Երբ Թրամփը այլևս նախագահ չլինի, այդ պայմանավորվածությունները պարզապես կկորչեն նրա հետ միասին»,- հավելում է քաղաքագետը։

Նա հիշեցնում է նաև Եգիպտոսում կայացած գագաթնաժողովի մի դրվագ, երբ Թրամփը մատնացույց էր արել Ալիևին՝ ասելով, թե հենց նրա համար է նախաձեռնել Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը։ «Փաստացի, Վաշինգտոնում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համաձայնություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պարզապես դեկորատիվ դերակատարում է ունեցել»,- ընդգծում է Սուրենյանցը։

Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Վաղարշապատի ավագանու առաջիկա ընտրություններին, Սուրենյանցը նշում է. «Դժվար է հստակ կանխատեսումներ անել, սակայն չեմ բացառում, որ Գյումրու սցենարը կարող է կրկնվել։ Հավանական է, որ ոչ մի ուժ չհավաքի 50+1 ձայն, և ընդդիմադիր ուժերից առավելագույն ձայներ ստացած թեկնածուն դառնա միասնական ընդդիմադիր քաղաքապետի թեկնածու»։

Վաշինգտոնյան հռչակագիրը, որի շուրջ իշխանությունը շարունակում է կառուցել իր «խաղաղության» հռետորաբանությունը, ըստ էության դառնում է արտաքին կախվածության և ներքին քաղաքական վախերի քող։ Սուրենյանցի դիտարկմամբ՝ այն ոչ թե խաղաղություն է բերում, այլ ընդամենը ժամանակավոր ստվեր՝ որի ներքո ավելի խորանում են տարածաշրջանային հակասությունները։

Թուրքիայում գիտնականները կվերծանեն հին արամեական արձանագրությունը Փաշինյանը Հայաստանը կործանողՍուրենյանցը զգուշացնում է. Ալիևը պահանջում է «վերաձևավորել» ՀայաստանըԻնչո՞ւ է Եվրամիությունը գումարներ մղում Հայաստան. ինքնիշխանության սկզբունքների ընտրողական կիրառումը Բրյուսելի երկակի ստանդարտների էությունն է. «Փաստ»Եկեղեցու դեմ կազմակերպված նոր հարվածը. ինչու է իշխանությունը փորձում գլխատել հոգևոր կառույցը «Արդյո՞ք ԵՄ-ն անհնարինն է խոստացել Երևանին»Վտանգավոր խոստումներ. ինչ իրական գին կարող է ունենալ Վաշինգտոնի հուշագիրը Դեկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չպետք է կոտրվեմ, որ ապրեցնեմ իմ որդուն». Սերժ Բեգլարյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին «Նռան բաղերում». «Փաստ»Հայաստանում տեղի են ունեցել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ. պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ»Հանրապետության ճանապարհները՝ այս պահի դրությամբ Դոլարն ու ռուբլին թանկացել ենԿրկին ձյուն կտեղաՕրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ»«Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ»Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ»ՔԿԱԳ-ի ո՞ր ծառայությունների արժեքը կավելանա մի քանի անգամ. «Փաստ»ՍԱՏՄ պետից՝ Շիրակի փոխմարզպետ. ինչ ունեցվածք ունի Արտուշ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ» Ով է Միհրան Հակոբյանի վրա հարձակման պատվիրատուն. «Հրապարակ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ»ՔՊ վարչությունը դեռ ամփոփում է ՔՊ նախընտրական ցուցակը. «Ժողովուրդ»мԱրշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 սրբազանների զրույցները գաղտնալսեն․«Հրապարակ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ»Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ» Արցախին նվիրված լսումներ․ «Հրապարակ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ»Երբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՍպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Հրազդանում արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել Վրաստանը կապահովի նավթի անվճար տարանցում Ադրբեջանից դեպի Հայաստան Նոյեմբերին Հայաստան այցելել է 176571 զբոսաշրջիկ. առավել շատ այցելություններ գրանցվել են ՌԴ-ից Երկրաշարժ՝ Հայաստանում ՊՆ-ն՝ սպայի մահվան մասինԼուվրի գրադարանում հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր են վնասվել Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները, համեմատության մեջ դիտարկելով, ամենավատն են. ՔԿԾ պետ Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում ԵՄ որոշ երկրներ կոչ են արել արագացնել Ուկրաինային ռուսական ակտիվներով փոխհատուցման վարկի տրամադրումը Քամի, մառախուղ, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել Բագրատաշենի անցակետում Հեղուկ գազը կրկին թանկացել էՎիրուսների թիվը ՀՀ-ում գնալով աճում էՈղբերգական վթար՝ ԵրևանումՎիճաբանություն՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 2 անչափահասներ ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղայինԿառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբՓաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Ալբերտը եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել
Ամենադիտված