Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունները ձեռք են բերել ազգային նշանակություն։ Դրանք անցնում են ոչ միայն ներքին վարչական գործընթացների, այլև խորացող քաղաքական ճգնաժամի ֆոնին՝ երբ իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները լարված են, իսկ հասարակության մեջ անորոշությունն ու դժգոհությունը՝ աճող։

Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծել է, որ այս ընտրությունները դառնալու են ոչ միայն տեղական պայքար, այլև հանրային վերաբերմունքի ցուցիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ։ Նրա խոսքով՝ Վաղարշապատը խորհրդանշական վայր է՝ Կաթողիկոսի նստավայրով, և այստեղ իշխանության պարտությունը կունենա բազմաշերտ քաղաքական հետևանքներ։

«Չեմ կարող կանխատեսել Արգիշտի Մեխակյանի ապագան, բայց ես վստահ չեմ, որ նա կհաղթի, որովհետև մարդկանց տրամադրությունները միանգամայն այլ են։ Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, Վանաձորում, Փարաքարում, կարծում եմ՝ կկրկնվի նաև Վաղարշապատում։ Եթե նույնիսկ նա հաղթի, Վաղարշապատին սպասում են բարդ ժամանակներ, քանի որ այստեղ է գտնվում մեր Եկեղեցին, և Փաշինյանը, իմ կարծիքով, կփորձի լուրջ քայլեր ձեռնարկել նրա դեմ, ինչը իրավիճակը կդարձնի առավել լարված»,- նշել է քաղաքագետը։

Բոզոյանը համոզված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանի շանսերը մեծապես պայմանավորված են վարչական ռեսուրսների կիրառմամբ։ «Առանց վարչական ռեսուրսի Մեխակյանը հաղթելու հնարավորություն չունի։ Մարդկանց մեծ մասը այսօր բացահայտ դեմ է Փաշինյանին։ Հետաքրքիր է, որ որոշ գյուղերում Մեխակյանը քարոզում է այնպես, ասես ընտրում են իրեն, ոչ թե Փաշինյանին՝ փորձելով հեռավորություն պահել վարչապետից և ստանալ այն ընտրողների ձայները, որոնք դեմ են գործող իշխանությանը, բայց ոչ՝ անձամբ իրեն։ Սա ինքնին վկայում է ներիշխանական վստահության ճգնաժամի մասին»,- ասել է նա։

Քաղաքագետը վստահ է, որ Վաղարշապատի ընտրությունները կարող են դառնալ Փաշինյանի իշխանության համար «վերջի սկիզբը»։ «Նա արդեն պարտվել է Վանաձորում, Գյումրիում, Սյունիքի քաղաքներում։ Ես չգիտեմ քաղաք, որտեղ նա չի պարտվել։ Իսկ այն, որ նա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում որևէ շանս չունի, ակնհայտ է։ Սոցիոլոգիական հարցումները, որոնք չեն հրապարակվում, բայց հայտնի են մասնագիտական շրջանակներին, ցույց են տալիս, որ նրա վարկանիշը անկումային է։ Պատմականորեն հասարակությունն առաջնորդից հոգնում է 7-10 տարվա ընթացքում․ Տեր-Պետրոսյանը ղեկավարեց 7, Քոչարյանը՝ 10, Սարգսյանը՝ 10 տարի։ 2026-ին Փաշինյանի իշխանությունն արդեն անցնում է այդ սահմանը, և նրա թողած քաղաքական ու հոգեբանական ժառանգությունը չափազանց ծանր է լինելու հասարակության համար»,- եզրափակել է Երվանդ Բոզոյանը։

Վաղարշապատի ընտրությունները, ըստ քաղաքական դիտորդների, այլևս չեն ընկալվում որպես սովորական տեղական քվեարկություն․ դրանք դարձել են հանրային վստահության և ազգային ինքնության դիմադրության քննություն գործող իշխանության նկատմամբ։

Ոսկու գինը նվազել է. մանրամասներ Ինչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու. «Փաստ»Թուրքիայում գիտնականները կվերծանեն հին արամեական արձանագրությունը Փաշինյանը Հայաստանը կործանողՍուրենյանցը զգուշացնում է. Ալիևը պահանջում է «վերաձևավորել» ՀայաստանըԻնչո՞ւ է Եվրամիությունը գումարներ մղում Հայաստան. ինքնիշխանության սկզբունքների ընտրողական կիրառումը Բրյուսելի երկակի ստանդարտների էությունն է. «Փաստ»Եկեղեցու դեմ կազմակերպված նոր հարվածը. ինչու է իշխանությունը փորձում գլխատել հոգևոր կառույցը «Արդյո՞ք ԵՄ-ն անհնարինն է խոստացել Երևանին»Վտանգավոր խոստումներ. ինչ իրական գին կարող է ունենալ Վաշինգտոնի հուշագիրը Դեկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չպետք է կոտրվեմ, որ ապրեցնեմ իմ որդուն». Սերժ Բեգլարյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին «Նռան բաղերում». «Փաստ»Հայաստանում տեղի են ունեցել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ. պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ»Հանրապետության ճանապարհները՝ այս պահի դրությամբ Դոլարն ու ռուբլին թանկացել ենԿրկին ձյուն կտեղաՕրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ»«Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ»Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ»ՔԿԱԳ-ի ո՞ր ծառայությունների արժեքը կավելանա մի քանի անգամ. «Փաստ»ՍԱՏՄ պետից՝ Շիրակի փոխմարզպետ. ինչ ունեցվածք ունի Արտուշ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ» Ով է Միհրան Հակոբյանի վրա հարձակման պատվիրատուն. «Հրապարակ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ»ՔՊ վարչությունը դեռ ամփոփում է ՔՊ նախընտրական ցուցակը. «Ժողովուրդ»мԱրշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 սրբազանների զրույցները գաղտնալսեն․«Հրապարակ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ»Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ» Արցախին նվիրված լսումներ․ «Հրապարակ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ»Երբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՍպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Հրազդանում արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել Վրաստանը կապահովի նավթի անվճար տարանցում Ադրբեջանից դեպի Հայաստան Նոյեմբերին Հայաստան այցելել է 176571 զբոսաշրջիկ. առավել շատ այցելություններ գրանցվել են ՌԴ-ից Երկրաշարժ՝ Հայաստանում ՊՆ-ն՝ սպայի մահվան մասինԼուվրի գրադարանում հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր են վնասվել Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները, համեմատության մեջ դիտարկելով, ամենավատն են. ՔԿԾ պետ Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում ԵՄ որոշ երկրներ կոչ են արել արագացնել Ուկրաինային ռուսական ակտիվներով փոխհատուցման վարկի տրամադրումը Քամի, մառախուղ, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել Բագրատաշենի անցակետում Հեղուկ գազը կրկին թանկացել էՎիրուսների թիվը ՀՀ-ում գնալով աճում էՈղբերգական վթար՝ ԵրևանումՎիճաբանություն՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 2 անչափահասներ ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղայինԿառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբՓաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ
Ամենադիտված