Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նրան մնում է ընդամենն ուժի կիրառմամբ եկեղեցականներին պարտադրել գնալ զիջումների, որ զավթի Սուրբ Էջմիածինը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան լրահոսի գլխավոր թեման դարձան Արագածոտնի թեմի հոգևոր հայրերի ձերբակալության մասին լուրերը։ Զարգացումները ցույց կտան՝ կրկին կունենա՞նք կալանավորված հոգևոր հայրեր, թե՞ ամեն ինչ կավարտվի ողջախոհության սահմաններում։ Ընթերցողը թերևս լավ է հիշում այս ամենին նախորդող իրադարձությունները՝ գրոհ Հայ առաքելական եկեղեցու վրա, Միքայել և Բագրատ սրբազանների կալանավորումներ, Սամվել Կարապետյանի կալանավորում՝ Եկեղեցուն սատարելու համար։ Էլ չենք խոսում այն զազրելի բառապաշարի մասին, որն ամենօրյա ռեժիմով կիրառվեց հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ՝ իշխող ուժի և նրա առաջնորդի կողմից։ Օր օրի մարդիկ սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանն ինքն անձամբ պետք է գրոհի Մայր Աթոռը, սակայն դա տեղի չէր ունենում։ Եվ, ահա, ականատես ենք լինում հոգևորականների հանդեպ հերթական հետապնդումներին։ Փաշինյանը փորձում է այս ճանապարհո՞վ Եկեցեցու դեմ դուրս գալ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հաստատում է այս տեսակետը։ «Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ ժողովուրդն իրեն չի հավատում։ Դա՝ մեկ։ Երկրորդ՝ ժողովուրդը դուրս չի գալ իս Եկեղեցու դեմ։ Նա ո՞ւմ փորձեց Եկեղեցու դեմ հանել. կարգալույծ եղած մի քանի՝ խուլիգանական անցյալ ունեցող նախկին հոգևորականների, ինչպես նաև այս երեք տերտերներին, որոնք հիմնականում Արագածոտնի մարզից են։ Նրանք հուդաներ են, Հայ առաքելական սուրբ եկե ղ ե ցու թշնա մ ի ն ե ր ։ Նրանց է փորձում օգտագործել Եկեղեցու դեմ։ Բոլորս տեսանք, որ Փաշինյանին չհաջողվեց ժողովրդին «հավաքել»։ Այդ «հավաքել» ասվածն է նաև շատ ծիծաղելի, որովհետև Սուրբ Էջմիածնում եղած ամեն ոք գի տի, որ Էջմ ի ա ծ ն ի հրապարակը փոքր է, և նա այդ հրապարակում հավաքած մարդկանց ինչոր զանգվածով պետք է կարգալույծ աներ կամ հեռացնե՞ր Կաթողիկոսին։ Կարծում եմ, որ հանրության համար բավականին մեծ ազդակ էին, այդ թվում՝ նաև իմ կողմից արված բացահայտումները, որ Նիկոլն իրականում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չէ, այլ դասական աղանդավոր է։ Բազմաթիվ ապացույցներ կան դրա վերաբերյալ, որոնց մասին շատ ենք բարձրաձայնել։ Օրինակ՝ իշխանության գալուց հետո մի քանի անգամ նա իր էջում տեղադրել է «Կյանքի խոսք» աղանդի հովվի քարոզները, անցյալ տարի ՄԱԿ-ի ամբիոնից Սուրբ Գրքից մեջբերումներ էր անում, որոնք չեն համապատասխանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սուրբ Գրքի թարգմանությանը, դպրոցական առարկայացանկից հանեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իր այս քայլը փորձեց քողարկել՝ իբր թե այն միացնում են «Հայոց պատմություն» առարկային, ինչն իրականում այդպես չէ, էլ չեմ խոսում այն մասին, որ իր երեխաները «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչների հետ ամեն տեղ երևում են և այլն։ Այս ամենը շատ մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա, որ մարդիկ հասկանային՝ սաղմոսներ, սաղմոսներից մեջբերումներ անող և Աստվածաշունչը ցիտող Նիկոլն իրականում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չէ։ Իր այս հակաեկեղեցական արշավի հիմքում ոչ միայն դրսից եկած պատվերներն են, այլ նաև իր սեփական շահը։ Ժողովրդի համար արդեն բացարձակ նորություն չէ, որ Նիկոլ ը Եկեղեցու դեմ ակտիվանում է իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած Ալաշուքյուր Փաշազադեի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ ասված զառանցանքներից հետո։ Հոկտեմբերի 13-ին նույն Փաշազադեն կրկին մեր Եկեղեցու վերաբերյալ վարկաբեկիչ հայտարարություններ արեց, և օրեր անց ունենք այս պատկերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը: Հիշեցնենք, որ Փաշազադեն ՄԱԿ - ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե մինչ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման։

Համբարյանը խորհուրդ է տալիս նման օրերին թեկուզ մի պահ հետևել ադրբեջանական տելեգրամյան ալիքներին։ «Բոլորը ցնծում են, ուրախության մեջ են։ Սա մեր ժողովրդի խայտառակությունն է։ Նիկոլ Փաշինյանին մնում է ընդամենն ուժի կիրառմամբ եկեղեցականներին պարտադրել գնալ զիջումների, որ նա զավթի Սուրբ Էջմիածինը և ի ր գրպանային ինչ-որ մի հոգևորականի բերի, կարգի Կաթողիկոսի տեղապահ, հետագայում էլ բողոքական ավանդույթներին բնորոշ ձևով նաև Կաթողիկոս ընտրել տա, որը լինելու է Նիկոլին կից կամ Նիկոլին ծառայող Կաթողիկոս»,- նշում է մեր զրուցակիցը։

Բայց հոգևոր համայնքում ճեղքեր առաջացնելը, հոգևորականներին լռեցնելը, կարծես թե, այնքան հեշտ գործ չէ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար։ Ո՛չ կալանավորված արքեպիսկոպոսներին, ո՛չ էլ հոգևոր դասի մյուս ներկայացուցիչներին և, առավել ևս, Կաթողիկոսին այս քայլերը վախ չեն ներշնչում։ Ոչ մեկ անգամ են նրանք բարձրաձայնել, որ մեր երկրի հետ տեղի ունեցող ողբերգությունն առ ոչինչ է նրանց ձերբակալման կամ բանտարկման հնարավորության հետ։ Ո՞րն է իշխանությունների խաղաքարտը Եկեղեցու դեմ պայքարում։ «Տեսեք, նույնիսկ տեր Արամի նման դավաճան «հուդան», այսպես ասած, մեծ ձնագնդի էֆեկտ չտվեց։ Հոգևոր դասի ընդամենը երեք ներկայացուցիչ խոսեց ընդդեմ Եկեղեցու։ Համոզված եմ՝ նրանց ամբողջ հույսը եղել է այն, որ տեր Արամը պետք է ձնագնդի էֆեկտ տա։ Իսկ այդ երեք հոգին ընդամ ենը մեկ կաթիլ են ծովի մեջ ։ Ասեմ նաև, որ այս ամենն ավելի վատ արձագանք ունեցավ հանրության շրջանում։ Հիմա խնդիրը հետևյալն է, որ Նիկոլ ի մ ի ակ հույսն իրեն ծա ռ ա յող իրա վ ա պահ համակարգի միջոցով հոգևորականների «գլխին սարքելն» է, նրանց բոլորին մասսայաբար բանտարկելը, և այդ բան տար կություն ն ե րի միջոցով , օրինակ՝ փորձել հոգևորականներից մեկին «կոտրել», ինչ-որ ցուցմունքներ ստա նալ Կաթողիկոսի կամ թե մ ի առաջ նորդ ն ե րի դեմ, նրա գլխա վ ո ր նպատակը սա է։ Նա ուրիշ ճար և ձև չունի։ Այդ տեսակ «վայրագությունները» հիմնականում իրականացվում են Քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի միջոցով։ Միայն մեկ բան կասեմ։ Նրանք զբաղված են սրբապղծությամբ՝ բառի բուն իմաս տով։ Որ քան հաս կ ա ն ո ւ մ ե ն ք լրատվամիջոցների հրապարակումներից, այս ամենի հեղինակը տեր Արամն է, նա հայտարարություններ էր արել Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։ Նաև բողոք է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։ Բացարձակ զարմանալ ի չէ, որ հենց այս մասսան է Եկեղեցու դեմ պայքարում։ Պատկերացնո՞ւմ եք նաև, թե ինչ օպերատիվ է աշխատում Նիկոլի մենթապետությունը, Նիկոլի, այսպես կոչված, իրավապահ համակարգը»,-հավելում է քաղաքագետը։

Այս բոլոր իրադարձությունները մեր երկրում տեղի են ունենում ինչ-որ առումով նախընտրական շրջանում։ Արդյո՞ք այս քայլով ևս Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ կամ հերթական ընտրությունների։ «Իհարկե, ընտրությունների է պատրաստվում։ Նա փորձում է նաև վախի մթնոլորտ ստեղծել Էջմիածնում, որտեղ նոյեմբերի վերջին սպասվում են ՏԻՄ ընտրություններ, նրա թեկնածուի հաղթանակը շատ խնդրահարույց է։ Սկսենք նրանից, որ նրա թեկնածուն է ընդհանուր առմամբ խնդրահարույց։ Նա ուրացավ իր հոր թողած ժառանգությունը, իր հոր անունով կոչված քաղաքը, ազատագրված Արցախի Մեխակավանն ուրացավ։ Այս մանկուրտների իշխանության գործունեությունը հակահայկական է։ Միայն նայեք և կտեսնեք՝ Նիկոլ ին սպասարկող լրատվամիջոցները և ադրբեջանական լրատվամիջոցները նույն բառամթերքն են կիրառում Կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև մեր քահանաների դեմ, բացարձակ ոչ մի տարբերություն չկա»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՔՊ-ն իրավունք չունի հավակնել ազգի հոգևոր մայրաքաղաքի կառավարմանը». «Փաստ»Վաղարշապատը որոշելու է՝ կմնա՞ Եկեղեցին հարվածի տակ. «Փաստ»Լեոնարդ Լոդերի հավաքածուն գնահատվում է գրեթե կես միլիարդ դոլար Նոր սերնդի գենետիկական վերլուծությունը կարող է օգնել կանխատեսել սրտի ռիթմի խանգարումներըԳերմանիան 40 մլն եվրոյի չափով լրացուցիչ ձմեռային օգնություն կտրամադրի Ուկրաինային Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել. 42 մարդ անհետ կորած է համարվումԼոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան ՌԴ ԱՀԾ-ն երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում. Պեսկովը՝ ՀՀ-ին առնչվող հայտարարության մասինՔրիս Ջենների 70-ամյակի խնջույքը արժեցել է 6.5 միլիոն դոլար. տարվա ամենաթանկ հայտնիների խնջույքը 2026 թվականին կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ Նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնը․ Ռոնալդոն՝ Ռոնալդուի մասինՌուսաստանը կպատասխանի, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. ԼավրովԹոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ն ավարտվում է մաhվան ելքով ՌԴ-ն հայտնել է 22 ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին Մեսսին ցանկանում է վերադառնալ Բարսելոնա Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Իրանական սերուցքը ստուգումներ է անցնում, ՌԴ-ի արգելքը կապված է ոչ թե որակի, այլ՝ ծագման հետ․ ՍԱՏՄ Երկրաշարժ` Կիպրոսում Գալիք ձմեռը կդառնա վճռորոշ Ուկրաինայի համար․ FA Լեհաստանը նոր սահմանադրություն կունենա «Ford»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնիՀայտնաբերվել են Վրաստանում Թուրքիայի մաhացած զինծառայողներից 19-ը, ինքնաթիռի սև արկղըԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում Ձյուն կտեղա7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների ԵԱ-ում Առևանգվել է բլոգեր Օնո ՀարությունյանըՀոկտեմբերին Հայաստան է այցելել 212.891 զբոսաշրջիկ. ամենաշատը՝ Ռուսաստանից Բացառիկ կադրեր Աբովյանում տեղի ունեցած սպանությունից Եվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզումԻշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Մինչեւ երեկո ջուր չի լինելուԱրտառոց դեպք՝ ԵրևանումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի են կանչել ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիզայի թեք աշտարակ Թուրքիայից նշել են՝ ինչը կարող էր լինել ինքնաթիռի կործանման պատճառը«Փաշինյանը պատերազմ է մղում Հայ եկեղեցու դեմ. Նրա հովանավորյալը կաշառքի և սպառնալիքների միջոցով փորձում է իշխանությունը զավթել հայերի հոգևոր կենտրոնում» Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը «Ռուսական հաց կամ թուրքական տանկեր. Փաշինյանը կարող է ամեն ինչի սպասել Երևանի կայարանում» Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր․ պատմության այս օրը (12 նոյեմբեր)Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է ԵրկիրըՎաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Փոխարժեքն՝ այսօրՀայտնի են դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՔԿ-ում հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ» Լռություն՝ «մեծ մարտից» առաջ․ «Հրապարակ»
Ամենադիտված