Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է լինում, երբ գերակշռում են ոչ թե համալիր ու երկարաժամկետ հաշվարկները, այլ քաղաքական օրախնդիր գործոնները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները երկար տարիներ ձևավորվել և զարգացել են որպես ռազմավարական գործընկերության մի մաս, որի հիմքում ընկած են պատմական, քաղաքական, էներգետիկ, լոգիստիկ և շուկայական խոր փոխկապակցվածությունները։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, որի հետ կապված են ինչպես երկրի հիմնական արտահանման, այնպես էլ ներմուծման ու ներդրումային հոսքերը։ Այս կապը տարիների ընթացքում բազմաշերտ է դարձել, և դրա վրա ազդում են ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական, անվտանգային և արտաքին քաղաքական գործոններ, ինչը Հայաստանի համար ստեղծում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ լրջագույն կախվածության ռիսկեր։

Հայաստանի տնտեսությունը ՌԴ-ից կախված է մի քանի առանցքային ուղղություններով։ Առաջին հերթին՝ արտահանման հիմնական ծավալն ուղղվում է դեպի ռուսական շուկա, որտեղ հայկական ապրանքները՝ գյուղատնտեսական մթերքներից ու պահածոներից մինչև ալկոհոլային խմիչքներ, հանքանյութեր և քիմիական արտադրանք, հարաբերականորեն մրցունակ են, քանի որ ԵԱՏՄ հարթակը թույլ է տալիս ազատ ու առանց մաքսային լրացուցիչ բարդությունների արտահանել։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին տվել է շուկայի կայունություն, կանխատեսելիություն և ֆինանսական որոշակի արտոնություններ, որոնք այլ ուղղություններում առկա չեն։

Այս պայմաններում ռուսական շուկան դարձել է հայկական արտադրության հիմնական սպառման ուղին, հատկապես այն պարագայում, երբ շատ այլ երկրներում հայկական ապրանքները կա՛մ չեն ընդունվում օրենսդրական, սերտիֆիկացիոն ու մաքսային խոչընդոտների պատճառով, կա՛մ չեն կարող մրցակցել գնի և որակի առումով։

Որպես տնտեսության արտաքին կախվածության ցուցիչ՝ պետք է նշել նաև էներգետիկ ոլորտը, որտեղ Հայաստանը հիմնականում սպառում է ռուսական գազ ու նավթամթերք։ Ռուսական էժան գազի սպառումը, ատոմակայանի շահագործման ռուսական մասնակցությունը, էներգետիկ համակարգի ներդաշնակեցումը ռուսական էներգետիկ ցանցերի հետ Հայաստանը դարձնում են զգայուն ռուսական տնտեսական և քաղաքական ազդեցության նկատմամբ։ Բացի դրանից, վերջին տարիներին ռուսական կապիտալի ներհոսքը նկատելի է եղել բանկային, հեռահաղորդակցության, շինարարության և մի շարք այլ ոլորտներում, ինչը խորացնում է տնտեսական փոխկապակցվածությունը։

Վերջին տարիներին, հատկապես 2022- 2024 թվականների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ էական դեր է սկսել խաղալ վերաարտահանման գործոնը։ Ռուս-ուկրաինական պատերազմի, արևմտյան պատժամիջոցների ու համաշխարհային շուկաների վերադասավորման ֆոնին Հայաստանը ռուսական շուկայի համար դարձել է կարևոր հանգույց՝ տարատեսակ ապրանքների մատակարարման, ինչպես նաև ռուսական կապիտալի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների տեղաշարժի համար։ Թեև այս իրավիճակը նպաստել է Հայաստանի տնտեսության կարճաժամկետ աճին, իրականում խորացրել է կախվածությունը ՌԴ-ից, քանի որ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է վերաարտահանումը ռուսական շուկա կամ հակառակ ուղղությամբ, և դրա անկայունությունը կարող է արագ վերածվել տնտեսական ցնցումների։

Ու հետաքրքիրն այն է, որ նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ Իհարկե, դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը չի էլ քննարկվում: Բայց այստեղ կան բազմաթիվ հարցեր: Նախ՝ չնայած վերը նշվածին, պետք է փաստել, որ արտաքին շուկաների դիվերսիֆիկացիան դեռևս շատ սահմանափակ է ինչպես ծավալների առումով, այնպես էլ ապրանքատեսակների ու ոլորտների ընդգրկմամբ։ Առանձին ապրանքների փորձարարական արտահանումները, որպես կանոն, կենսունակ չեն լինում մրցունակության, արտադրության ծավալների ու լոգիստիկայի և այլ խնդիրների պատճառով։ Արևմտյան շուկաների դեպքում հիմնական խոչընդոտները կապված են որակի ստանդարտների, սերտիֆիկացիոն պահանջների և շուկայի փակ լինելու հետ, ինչը ստեղծում է լրացուցիչ բարդություններ հայկական արտադրողների համար։

Մյուս կողմից՝ խնդիրը խորանում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը հաճախ ձևավորվում են ոչ միայն շուկայական տրամաբանությամբ, այլ նաև քաղաքական գործոնների ազդեցության ներքո։ Հայաստանի իշխանությունների՝ Արևմուտքի ու այլ արտաքին դերակատարների հետ հարաբերությունների ակտիվացման փորձերը Մոսկվայում հաճախ ընկալվում են ռուսական ազդեցության թուլացման քաղաքականության շրջանակներում, ինչի համար լրջագույն հիմքեր, իհարկե, կան։ Այս իրավիճակում, երբ Հայաստանի տնտեսական հիմնական շարժիչ ուժը հենց ռուսական շուկան է, արտաքին քաղաքականության ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է ունենալ էական բացասական ազդեցություն տնտեսական համագործակցության, արտահանման ծավալների և ընդհանուր տնտեսական կայունության վրա։

Վերջին ամիսներին արդեն իսկ նկատվում է Ռուսաստան արտահանման ծավալների նվազում, ինչը մասնագետները կապում են ոչ միայն շուկայական գործոնների, այլև քաղաքական հանգամանքների ու անորոշության հետ։ Փորձագետները նկատում են, որ, օրինակ՝ ՌԴում հայաստանյան բեռնատարների՝ մասնավորապես «Սպայկայի» տասնյակ ու հարյուրավոր մեքենաների կանգնեցումը սահմանին ուղիղ մեսիջ է այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել տնտեսական լծակները Հայաստանի արտաքին քաղաքական տատանումներին հակազդելու համար։ Այս իրավիճակը կարող է խորանալ, եթե երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը չբարձրացվի ու տնտեսական շահերը չդառնան առաջնային՝ քաղաքական հաշվարկների փոխարեն։ Այս ֆոնին ակնկալվում է, որ այս տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է կիսով չափ նվազել՝ 12,4 միլիարդ դոլարից հասնելով մոտ վեց միլիարդի։

Հատուկ ուշադրության է արժանի էներգետիկ ոլորտի խոցելիությունը։ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու գների կայունությունը խիստ կախված են Ռուսաստանից մատակարարվող գազի, վառելիքի, հումքի և տեխնիկական սպասարկման ծավալներից։ Եթե այս ոլորտում ի հայտ գան քաղաքական կամ տնտեսական խոչընդոտներ՝ գների բարձրացում, մատակարարումների սահմանափակում, տեխնիկական սպասարկման դժվարացումներ, դա կարող է լրջագույն հարված հասցնել ոչ միայն արտադրության կազմակերպմանն ու տնտեսական մրցունակությանը, այլև սոցիալական ոլորտին և բնակչության բարեկեցության մակարդակին։

Մյուս կողմից էլ՝ նկատենք, որ ռուսական շուկայի բացակայության կամ էական նվազեցման դեպքում Հայաստանը չունի որևէ այլ համարժեք շուկա, որը կարող է լրացնել այդ բացը։ Եվրոպական, ամերիկյան, չինական, իրանական կամ արաբական շուկաները, թեկուզև հաջող համագործակցության դեպքում, չեն կարող կարճաժամկետ հեռանկարում ապահովել այն ծավալները, որին Հայաստանը սովոր է Ռուսաստանի հետ աշխատելիս։ Բացի դրանից, նոր շուկաների յուրացումը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, արտադրության վերապրոֆիլավորում, որակի ստանդարտների ու լոգիստիկ մեխանիզմների կատարելագործում, ինչը ներկայիս տնտեսական և քաղաքական ռիսկերով հագեցած միջավայրում դժվար իրականացվող խնդիր է։

Այդ իսկ պատճառով այսօր Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը կամ էական վատթարացումը կարող է ունենալ լրջագույն սոցիալ-տնտեսական հետևանքներ՝ արտահանման կրճատում, արտադրության ծավալների անկում, աշխատատեղերի կորստի ռիսկ, պետական բյուջեի եկամուտների նվազում, արժութային ճնշումներ և ամբողջ տնտեսական համակարգի անկայունություն։

Մյուս կողմից էլ՝ շուկայում Հայաստանը կարող է ընկալվել որպես անկայուն գործընկեր, որը չի կարողանում ապահովել անխափան մատակարարումները։ Սակայն տնտեսական այս կոնյուկտուրայի պայմաններում պետք է նշել, որ ռուսական շուկայի հետ համագործակցությունը երբեք չի խանգարել կամ արգելափակել Հայաստանի համար նոր շուկաների որոնման և դիվերսիֆիկացման հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ արտաքին քաղաքականության ու տնտեսական ռազմավարության մեջ հաճախ գերակշռում են ոչ թե համալիր և երկարաժամկետ հաշվարկները, այլ քաղաքական օրախնդիր «շահերը», որոնք արտացոլվում են նաև տնտեսական քաղաքականության մեջ։

Հայաստանի համար ամենաարդյունավետ ուղին այն է, որ ՌԴ-ի հետ ռազմավարական տնտեսական կապերը պահպանվեն ու զարգացվեն զուգահեռաբար այլ շուկաների հետ համագործակցության ընդլայնման հետ, և այլ դերակատարների հետ հարաբերությունները չկառուցվեն հակառուսական ու Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու հիմքի վրա։ Հակառակ դեպքում, Հայաստանը ոչ միայն կկորցնի իր ավանդական շուկան ու տնտեսական աճի շարժիչ ուժը, այլև երկարաժամկետ հեռանկարում կդառնա ավելի խոցելի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ճնշումների նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՖրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Դրիզե. «Լուրջ պատասխան չի սպասվում»Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի ՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին «Քաղաքագետը կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության ԵՄ արտահանման աճի վերաբերյալ տվյալները»Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Հայաստանը բարեկամաբար է դուրս մղում ռուսական բիզնեսըՀրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»Իրանի բանակը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում կանխարգելիչ հարվածներ կհասցնի Բարեգործության միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 5)Լատվիան և Լիտվան ցանկանում են դադարեցնել Ռուսաստանից հացահատիկի տարանցումը․ Reuters Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿ
Ամենադիտված