Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Նավասարդի օրը Հին Հայաստանում, Չադ՝ Անկախության օր, Զիմբաբվե՝ Ազգային հերոսների օր, Լատվիա՝ Լատվիայի համար պայքարած մարտիկների հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2492 մ․թ․ա․ - ըստ լեգենդի հայերի նախահայր Հայկը սպանել է ասորական թագավոր Բելին և հիմք դրել Հայաստան պետությանը։ Հնում այդ օրը անվանվել է Նավասարդ՝ Նոր տարի, և համարվել է հայկական ժամանակագրության առաջին օր։

1898 – ծնվել է խորհրդահայ հետախույզ Հայկ Հովակիմյանը։

1903 – վախճանվել է թարգմանիչ, թատերական գործիչ Ալեքսանդր Թարխանյանը։

1918 – ծնվել է արձակագիր, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանը։

1921 — ԽՍՀՄ-ում հայտարարվել է Նոր տնտեսական քաղաքականության իրականացման սկիզբը (НЭП)։

1922 – ծնվել է քանդակագործ Թերեզա Միրզոյանը։

1947 – ծնվել է ճանաչված ֆուտբոլիստ, մարզիչ Արկադի Անդրեասյանը։

1952 – ծնվել է արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը։

1957 – վախճանվել է քիմիկոս Դավիթ Զավրիյանը։

1973 — ԽՍՀՄ-ում Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է «Գարնան 17 ակընթարթները» բազմասերիանոց գեղարվեստական կինոնկարի ցուցադրությունը։

1976 – վախճանվել է խորհրդահայ գիտնական-մեխանիկ Միքայել Մանուկյանը։

1987 – վախճանվել է դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանը։

2002 - Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանը կայացած նախագահական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 89 տոկոսով վերընտրվել է ԼՂՀ նախագահ։

2004 — Ռոստովյան դատարանը մեղավոր է ճանաչել հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին լրագրողուհի Իրինա Արոյանին վիրավորելու հարցում։

2008 - ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռուսաստանյան զորքերը գրավել են Գորին, վրացական ուժերը սկսել են նախապատրաստվել մայրաքաղաք Թբիլիսիի պաշտպանությանը, իսկ Բավրայի մաքսակետով Հայաստան է մտել շուրջ 8000 փախստական։

2010 - ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը հայտարարել է, որ «խոզի գրիպ» անվամբ հայտնի H1N1 վիրուսի համաճարակը կարելի է ավարտված համարել։

2012 - Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել։

2022 - Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։

2023 - Համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգի (Snoop Dogg) Հայաստանյան համերգի համար Կառավարությունը մոտ 6 մլն դոլար է հատկացրել։

2024 - Կառավարության որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան փոխարինվել է «Հայաստանի պատմություն» անվամբ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

3114 մ․թ․ա․ — սկսվել է Երկար թվագրությունը Մայաների օրացույցում։

480 մ.թ.ա. – տեղի է ունեցել Թերմոպիլեի ճակատամարտը հին հունական պոլիսների և Աքեմենյան Պարսկաստանի միջև։ Այդ ճակատամարտում տեղի ունեցած դեպքերի հիման վրա է նկարահանվել «300 սպարտացիները» ֆիլմը։

117 — սկսվել է հռոմեական կայսր Պուբլիոս Էլիա Ադրիանի կառավարումը։

843 – Կառլոս Մեծի թոռները իրար մեջ բաժանել են Ֆրանկական պետությունը։

1767 — Անգլիայում վերջին անգամ մահապատժ է իրականացվել այրման միջոցով։

1791 — Կալիակրիի ճակատամարտում ադմիրալ Ֆյոդոր Ուշակովի գլխավորած ռուսական նավատորմը ջախջախել է թուրքական էսկադրան։

1804 — Ավստրիան դարձել է կայսրություն։

1863 — Կամբոջայի նկատմամբ կառավարում է սկսել իրականացնել Ֆրանսիան։

1867 – Համբուրգ քաղաքում լույս է տեսել Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։

1902 — Անգլիայի թագավոր Էդուարդ 7-րդը պետությանը հանձնել է թագուհի Վիկտորիայի սիրելի նստավայր Օսբորն պալատը։

1906 — Մեծ Բրիտանիայում ֆրանսիացի էժեն Օգյուսենը արտոնագրել է կոնոֆիլմերում ձայնի ձայնագրման տեխնիկան։

1926 — «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատանքները գունավոր ժապավեն ստեղծելու ուղղությամբ։

1928 — Մոսկվայում տեղի է ունեցել Առաջին համամիութենական սպարտակիադիայի բացումը։

1939 — ծնվել է խորհրդային փսիխոթերապևտ Ալեքսանդր Կաշպիրովսկին։

1950 – ծնվել է ամերիկացի ծրագրավորող, «Apple Inc.» ընկերության Սթիվ Ջոբսի հետ միասին համահիմնադիր հանդիսացող Սթիվ Վոզնյակը, որը աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկն է։

1953 – ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, կինոդերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ Հալք Հոգանը։

1959 — Մոսկվայում բացվել է Շերեմետևո միջազգային օդանավակայանը։

1960 – Չադը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։

1979 – ԽՍՀՄ երկու ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռներ օդում իրար են բախվել, ինչի հետևանքով զոհվել է ընդհանուր թվով 178 մարդ, որոնց թվում ուզբեկական «Պախտակոր» ֆուտբոլային ակումբի անդամները։

1994 — Կուբայում Ֆիդել Կաստրոն չեղարկել է Կուբայից դուրս գալու սահմանափակումը, որի արդյունքում հայտնաբերվել է, որ շատերն են ցանկանում լքել կղզին, մինչև օգոստոսի վերջ շուրջ 20 000 մարդ է օգտվել այդ հնարավորությունից։

1996 – վախճանվել է բուլղարացի կույր պայծառատես Վանգան։

2011 — Ռուսաստանի Չելյաբինսի մարզում իրար են բախվել մեծ արագությամբ սլացող երկու բեռնատար գնացքներ։

2020 - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր երկրում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։

Կ. Խաչիկյան

Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՋուր չի լինելու մի քանի ժամ «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Հիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Տափերականում 21-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բնակչի տան դարպասին․ կա վիրավոր Քաղաքագետը մեկնաբանել է Զելենսկու Հայաստանում ռազմական գործարաններ տեղակայելու ցանկությունը Եվրոպան պատրաստ է վճարել հայերի ռուսաֆոբիայի համար փողով, բայց ոչ իրական օգնությամբ Քաղաքագետ Խաչիկյան. Հայաստանի կուրսը սպառնալիք է երկրի ամբողջականության համար Քարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Հայաստան – Ադրբեջան. Կլինի՞ արդյոք անկլավների փոխանակում. Խորհրդային քարտեզագրության զոհերի և Նիկոլի կառավարության «խաղաղության օրակարգի» մասին Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելքԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստան և ԼՂՀ՝ ԼՂՀ պաշտպանության և Շուշիի գրավման օր․ պատմության այս օրը ( 09 մայիս)Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՂուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» ԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիԵթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներԻնդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Կոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին Էվա Խաչատրյանը կիսվել է ծովափնյա լուսանկարներով Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալՄահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքումՀՀ իշխանությունը կրկին հիշել է Հռոմի ստատուտը Հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փոշիացվում են Գերմանիայում անհայտ անձինք բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել ԵՄ-ի հետ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները Գերմանիայում անհայտ անձինք բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, և բնակչությանը վտանգ չկա. նոր տվյալներ՝ հանտավիրուսից Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող․ բացահայտվել է շորթման 4 դեպք Կասեցվել է Դիլիջանի լցակայաններից մեկի գործունեությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հագուստի գոլորշամաքրիչ«Արևմուտքը մտադիր է կեղծել ընտրությունները Հայաստանում Փաշինյանին իշխանության գլուխ պահելու համար» Արևմտյան վերլուծաբան. Հայաստանը հեշտ ավար է, որը կարելի է հենց հիմա վերցնել
Ամենադիտված