Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ճակատագիրը՝ օտար սեղանների շուրջ. Ի՞նչ էր զգուշացնում Արշակ Կարապետյանը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ»֊ը գրում է.

2025 թվականի իրողությունները սթափեցնող են. Հայաստանը խճճվել է համաշխարհային բևեռների մրցակցության մեջ՝ մնալով առանց կողմնորոշման, առանց ռազմավարության և առանց պետական շահի գիտակցման։ Եվ մինչ տարբեր պաշտոնյաներ շարունակում են խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին, իրականության մեջ երկրի սուվերեն շահերը հերթով հանձնվում են։

 Արշակ Կարապետյանը զգուշացրել էր դեռ մեկ ամիս առաջ

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ ֊ մայոր Արշակ Կարապետյանը դեռ հուլիսին նախազգուշացնում էր՝ տարածաշրջանում մեծ վերադասավորություն է սկսվում, և Հայաստանը ոչ միայն բացակայում է այդ գործընթացներից, այլև անպատրաստ է դիմակայելու սպասվող ճնշումներին։

Նա փաստում էր, որ Ադրբեջանը հրաժարվում է Մոսկվայի հետ ռազմավարական հարաբերություններից ու փորձում է փոխարինել տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի ներկայությունը՝ դառնալով Արևմուտքի առաջապահը Կովկասում։ Այդ ընթացքում Հայաստանը ընտրում է հակառուսական ուղեգիծ՝ առանց կառուցվածքային անվտանգության ապահովման։

«Պետությունները կողմնորոշվում են շահերով, ոչ թե սիրահարվածությամբ», – զգուշացրել էր Կարապետյանը։

Իսկ ի՞նչ ենք ստանում փոխարենը՝ ենթակառուցվածքային վակուում, անվտանգային ռիսկեր և արտաքին վերահսկողության հեռանկար։

 Սյունիքի միջանցք՝ դուռ դեպի անդունդ

Հայաստանի ներսում տեղի ունեցող ճանապարհների և ենթակառուցվածքների արագացված վերակառուցումը վկայում է այն մասին, որ Սյունիքում միջանցքի տրամաբանությունը փաստացի գործում է։

Սա էլ հենց այն սցենարն է, որի մասին զգուշացնում էին անկախ վերլուծաբանները. միջանցք առանց ինքնիշխանության՝ նշանակում է սահմանի կորուստ, հետո՝ պետության կորուստ։

Եվ սա ընթանում է այն պահին, երբ հանրության ուշադրությունը շեղված է՝ Եկեղեցու դեմ արշավներով, ընդդիմադիրների ձերբակալություններով և ցնցող դատական գործերով։

Վաշինգտոնյան հանդիպումը՝ առանց Հայաստանի ժողովրդի

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը ընդունելու է Փաշինյանին և Ալիևին՝ «Պատմական խաղաղություն կնքելու» շրջանակում։ Եռակողմ հանդիպման մասին առաջինը հայտնել է ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ ադրբեջանցի լրագրողը։

Երկար լռությունից հետո Երևանը ստիպված էր հաստատել տեղեկատվությունը, բայց՝ առանց մանրամասների։

Հնարավոր է ստորագրվի՝

 «Խաղաղության համաձայնագիր»

 կամ «Փոխըմբռնման հուշագիր»։

Բայց բովանդակությունը գաղտնի է պահվում հենց հայ ժողովրդի համար։ Թե ինչ ենք ստանալու այս գործարքից՝ «ամերիկյան աջակցություն», «երաշխիքներ»՝ պարզ չէ։ Բայց ակնհայտ է՝ Թուրքիան և ՆԱՏՕ-ն են լինելու իրական գործող կողմը։ Իսկ երբևէ Թուրքիան ի՞նչ երաշխիք է կատարել հայ ժողովրդի հանդեպ։

Միջանցք՝ արտատարածքային կարգավիճակով

Տարածվող տեղեկությունների համաձայն՝ սեղանին կրկին հայտնվել է «Զանգեզուրի միջանցքի» առաջարկը՝ որպես արտատարածքային տարածք Ադրբեջանի իրավազորության տակ։

Այս պահին ոչ մի փաստաթուղթ չի բացահայտվում հանրությանը։ Ինչպես նախկինում Արցախը հանձնվեց «համաշխարհային խաղաղության» մանիպուլյացիայով, այսօր նույնը տեղի է ունենում Սյունիքի հետ։

Կանգ առնելու վերջին հնարավորությո՞ւնը

Այս ամենը տեղի է ունենում Արշակ Կարապետյանի կանխատեսումների տրամաբանության մեջ, որոնք մի կողմ են դրվել իշխանությունների կողմից։ Իրանի և Ռուսաստանի շահերը բացակայում են գործընթացից, իսկ արևմտյան նախաձեռնությունը ձևավորվում է թուրք-ադրբեջանական օրակարգով։

Եվ սա, թերևս, վերջին տարին է, երբ դեռ հնարավոր է կանգնեցնել Հայաստանի ինքնիշխանության փլուզումը։ Եթե միջանցքը հանձնվի, եթե մեր ճակատագիրը որոշվի առանց մեզ, եթե հասարակությունը շարունակի լռել, ապա մենք կորցնելու ենք ամեն ինչ։

 Ժողովուրդը՝ բանակցություններից դուրս

Հայաստանի ճակատագիրը չի կարող որոշվել Վաշինգտոնում։

Հայաստանի ճակատագիրը չի կարող որոշվել թուրք-ադրբեջանական շահերով։

Հայաստանի ճակատագիրը չի կարող վաճառվել մեկուսացած գաղտնի բանակցությունների ընթացքում։

Մենք իրավունք չունենք այլևս լսել մեր ճակատագրի մասին այլ առաջնորդների սոցցանցային զեղումներից։

Արտաշես Մանուկյան

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Ծրագրավորողների միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 12)«Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆԻրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումԽոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Tesla»-ն, «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը.ինչպես օգտվել Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը Գյումրի քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է. «Վեոլիա Ջուր» Հերթական անչափահասի մահը՝ էներգետիկների չարաշահումիցԻրանի հետ պшտերազմը շուտով կավարտվի. Թրամփ ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը Կեդմի. Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով»Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ․ Զելենսկի
Ամենադիտված