Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս կիրակի, առանց տեղեկատվական աղմուկի, գրեթե սուսուփուս, ազատ արձակվեցին անցած ուրբաթ օրը մեծ աղմուկ-աղաղակով ձերբակալված անձինք, այդ թվում՝ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամներն ու համակիրները: Մի խոքսով՝ «հասե՜ք, փրկե՜ք, ահաբեկչական խումբ ենք բռնել» աղմուկով ձերբակալված 7 անձից 5-ը 72 ժամ անց ազատ արձակվեց: Ի դեպ, այս պատմությունը, որն արդեն ստացել է «Սթրայքբոլի գործ» անունը, շատ իրավաբանների կարծիքով, կարող է դասվել անիմաստ ու անհեթեթ, անբովանդակ ու անհասկանալի գործերի համաշխարհային թոփերում: Ի դեպ, հատկանշական էր, որ բանտից ազատ արձակվող տղաներին դիմավորելու գնացած ՀՅԴ-ական գործիչները նկատել էին ևս մեկ անձնավորության, որն ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չուներ, մասնագիտությամբ սանտեխնիկ է, բայց «նա վսյակի» նա էլ էր ձերբակալվել:

Այս անհեթեթ «գործի» հետ կապված՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում մի բավական հետաքրքիր պատմություն էր հիշել, որը, կարծում ենք, չափազանց բնութագրական է. «1890-ականներին Ավստրո-Հունգարիայի քաջարի իրավապահները ձերբակալում են շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցին՝ հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով։ Ի՞նչ էր արել այդ մարդը։ Ամեն օր ինչ-որ անհասկանալի հեռագիր էր ուղարկում Պետերբուրգ ու ստանում նույնքան անհասկանալի պատասխան հեռագիր։ Դե, բնականաբար, դատավորը (անունը, կարծեմ, Մոնբլան Մելքիոր էր) տալիս է երկամսյա կալանք, ու … այդ պատճառով կիսատ է մնում Ստեյնից-Չիգորին շախմատային հեռավար պարտիան։ Ստեյնիցի ծանոթների, ինչպես նաև սանտեխնիկների ձերբակալման մասին տեղեկություններ չեն պահպանվել»։

Այո, իսկապես շատ ուշագրավ պատմություն է ու տեղին հիշված: Ամբողջ ողբերգությունն այն է, որ դա եղել է 19-րդ դարի վերջին, իսկ այն, ինչ կատարվում է հիմա, իրականությունն է, որի մեջ ապրում ենք բոլորս:

Բայց այս պարագայում հարցն այն չէ, թե կոնկրետ որ ընդդիմադիր կուսակցության կամ ուժի հետ էր կապված իրականացվող այդ ֆանտասմագորիան: Բուն հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը հասել են մի նոր «նշաձողի» (իրենց սիրած բառով): Խոսքն այն «նշաձողի» մասին է, որ փաշինյանական իշխանության «իրավապահ» մարմինները Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելու ճանապարհին քրեական «գործ կարելու» համար այլևս շատ չեն չարչարվում, չեն էլ փորձում ինչ-որ քրեորեն պատժելի արարք գտնել, ինչ-որ ապացույցներ, հիմքեր պարզել:

Այսինքն, մարդուն ձերբակալելու, կալանավորելու համար էլ շատ «բանի հետևից» չեն ընկնում: Իրենց մտքով անցե՞լ է, որ անեն, անում են: Արդեն թափով մոտենում են «մտքի հանցագործության» մակարդակին (հազար ողորմի Օրուելին):

Այլևս ոտնահարված ու մոռացված են «հին ձևերը»՝ օրե՜նք, օրինականությո՜ւն, հանցանշա՜ն, ապացո՜ւյց: Թեկուզ սարքովի, թեկուզ հնարովի, բայց գոնե «տակը մի բան դնելու» ջանքերն այլևս «նորաձև» չեն: Փաշինյանի ու ՔՊ-ի քաղաքական շահերն սպասարկող իրավապահները նման բառերն ու, որ ավելի վատ է, հասկացությունները քմծիծաղած ունեն: Պարզ ասած՝ դրանք այլևս կարևոր չեն:

Իսկ կարևոր են նկատում հետևյալ «մեղքերը». Նիկոլ Փաշինյանի դեմ ես խոսե՞լ, դե՞մ ես այս իշխանությանը, Արարատի՞ն ես նայում, այլ ոչ թե՝ Արագածին, դեռ Արցախի մասի՞ն ես խոսում... վե՛րջ, ուրեմն դու մեկն ես, որին պետք է չեզոքացնել, մեկուսացնել, կալանավորել: Առավել ևս, դու Հայ առաքելական եկեղեցու կողքի՞ն ես, սատարում ես, վերջ՝ գնացիր կալանքի...

Ու բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ ո՛չ մեղադրանք կա, ո՛չ ապացույց, ո՛չ հիմնավորում: Այսինքն, որոշակի իմաստով անգամ անիրավությունը բնորոշող հայտնի բռնատիրական ասացվածքն է հնացել, թե՝ «կարևորը՝ մարդ լինի, մեղադրելու հոդված կգտնվի»: Այս առումով էլ Փաշինյանի իշխանությունն ու յուր իրավապահները ակնարկված «նշաձողի» տիրույթում հասել են նոր «բարձունքի», այսինքն՝ «կարևորը՝ մարդ լինի, էլ հոդված-մոդված էլ պետք չի, ձեռաց կձերբակալենք...»:

Արժե, ի դեպ, թեթևակի հիշեցնել, թե ծայր առած ձերբակալություններն ինչ տեղեկատվական աղմուկով էին ուղեկցվում, հատկապես՝ իշխանական քարոզիչների ու քարոզչության կողմից: Նրանք միաձայն «դայլայլում» էին, թե՝ «ահա՜, ահաբեկչություն էր պլանավորվում...»: Ավելին, իշխանության միանգամայն պաշտոնավոր ներկայացուցիչները հայտարարում էին, թե պետք է դադարեցնել ՀՅԴ գործունեությունը, առհասարակ, արգելել բոլոր ընդդիմադիրների գործունեությունը:

Ի վերջո, Փաշինյանն ԱԺ-ում, նյարդային պոռթկում ցուցադրելով, իր ենթականերին հրամայեց, որ ձերբակալեն, «ԱԱԾ պադվալները գցեն» բոլոր ընդդիմադիրներին...

Այսինքն, գնում և ում պատահի՝ բռնում են, ապատեղեկատվական տեռորով հասարակությանը ներշնչում են, թե ցանկացած ձերբակալված հանցագործ է ի սկզբանե, իրավապահներն էլ պարզապես կուրորեն հրահանգներ են կատարում:

«Անմեղության կանխավարկածը» նյարդայնացած ծխում է մի մութ անկյունում:

Ու կապ չունի՝ դու այնտեղ ինչ-որ սթրայքբոլ էիր խաղում, «հրացանը» Վարդավառի ջրոցո՞ւ էր, «նռնակն» էլ՝ սիսեռահատիկներո՞վ, թե՞ ինչ...

Կարող էր դա էլ չլինել, ի դեպ: Կարող էր ընդհանրապես ոչ մի բան չլինել:

Ի դեպ, այն 18-ամյա տղան, որի ամբողջ մեղքը, որքան կարելի է հասկանալ, ինչ-որ «կռիվ-կռիվ» խաղալու «զենք» ու ՀՅԴ-ի հետ կապ ունենալու մեջ է, ահաբեկչության մեղադրանքով մնացել է կալանքի տակ...

Բայց, կրկնում ենք, կարող էր ընդհանրապես ոչինչ չլինել: Այլևս դա կարևոր չէ՝ ըստ փաշինյանական մերօրյա «նշաձողի»:

Ի՜նչ իմաստ ունի որևէ ապացույց, հանցանշան գտնել, առհասարակ՝ քննություն իրականացնել: Շուտով կհասնեն և այն «նշաձողին», որ դատավորներ ու դատարաններ էլ պետք չեն լինի, կարելի է ստեղծել մի «տրոյկա» ու վերջ, ի՞նչ քննություն, ի՞նչ ապացույց, ի՞նչ դատ, ի՞նչ դատարան... Ո՛չ դատարաններ են պետք, ո՛չ իրավապահներ ու քննիչներ, միևնույնն է, յուրային քարոզչամիջոցով «ապացույցներ» են շրջանառում, դրանց հիման վրա զանգվածային ձերբակալություններ են անում: Բայց որպեսզի սովորական մարդկանց ահաբեկեն, ցուցադրում են մարդկանց ունեցած օրինական, հիմնականում՝ որսորդական զենքերը:

Ի դեպ, փաշինյանական իշխանության այդ «նշաձողի» բնութագրական բաղադրիչներից մեկն էլ այն է, որ ապօրինաբար արգելափակվում է փաստաբանների, պաշտպանների մուտքը՝ «շեղ հայացքի» համար ձերբակալված քաղաքացիների մոտ: Կարճ ասած, մարդկանց կարող են ձերբակալել, ինչ ասես՝ անել, ինչի մեջ ասես՝ մեղադրել, իսկ փաստաբաններին «ներս չթողնել»: Սա ժողովրդավարության, իրավականության «նորաձևության» վերջին ծղրտոցն է: Դե, ՄԻՊ-ն էլ իշխանության «պարականոն» խոսքի ու պահվածքի, թույլ տված ապօրինությունների մասին լռում է, իսկ Փաստաբանների պալատի հետ լեզվակռվի մեջ մտնում: ՔՊ-ին հարիր մոտեցում...

Եվ մի բան էլ «նշաձողի» մասին: Հնարավոր է, որ ՔՊ-ում իսկապես էլ համարում են, որ նոր «նշաձող» («նշաձողեր») են սահմանել: Բայց մի փոքր պետք է հիասթափեցնենք նրանց. դա «նշաձող» չէ, դա անդառնալիորեն հատված եզրագիծ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՋուր չի լինելու մի քանի ժամ «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Հիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Տափերականում 21-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բնակչի տան դարպասին․ կա վիրավոր Քաղաքագետը մեկնաբանել է Զելենսկու Հայաստանում ռազմական գործարաններ տեղակայելու ցանկությունը Եվրոպան պատրաստ է վճարել հայերի ռուսաֆոբիայի համար փողով, բայց ոչ իրական օգնությամբ Քաղաքագետ Խաչիկյան. Հայաստանի կուրսը սպառնալիք է երկրի ամբողջականության համար Քարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Հայաստան – Ադրբեջան. Կլինի՞ արդյոք անկլավների փոխանակում. Խորհրդային քարտեզագրության զոհերի և Նիկոլի կառավարության «խաղաղության օրակարգի» մասին Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելքԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստան և ԼՂՀ՝ ԼՂՀ պաշտպանության և Շուշիի գրավման օր․ պատմության այս օրը ( 09 մայիս)Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՂուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» ԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիԵթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներԻնդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Կոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին Էվա Խաչատրյանը կիսվել է ծովափնյա լուսանկարներով Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալՄահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքումՀՀ իշխանությունը կրկին հիշել է Հռոմի ստատուտը Հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փոշիացվում են Գերմանիայում անհայտ անձինք բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել ԵՄ-ի հետ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները Գերմանիայում անհայտ անձինք բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, և բնակչությանը վտանգ չկա. նոր տվյալներ՝ հանտավիրուսից Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող․ բացահայտվել է շորթման 4 դեպք Կասեցվել է Դիլիջանի լցակայաններից մեկի գործունեությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հագուստի գոլորշամաքրիչ«Արևմուտքը մտադիր է կեղծել ընտրությունները Հայաստանում Փաշինյանին իշխանության գլուխ պահելու համար» Արևմտյան վերլուծաբան. Հայաստանը հեշտ ավար է, որը կարելի է հենց հիմա վերցնել
Ամենադիտված