Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.news–ը «Կոչ «թյուրքական աշխարհին». Փաշինյանի վերջին բռնարարքը Հայաստանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ Արևմուտքում գրված ներկայացման վերջին գործողությունն է խաղարկվում Հայաստանից ռուսական ռազմաբազան վտարելու, հանրապետությունը ՀԱՊԿ-ից դուրս բերելու և այն Թուրքիայի պրոտեկտորատի վերածելու նպատակով: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրը խոսել է գաղութային ենթակայության համակարգը օրինականացնող նոր հիմնական օրենք ընդունելու անհրաժեշտության մասին: Սահմանադրության 30-ամյակի առթիվ նա ասել է, որ հին Սահմանադրությունը «ժողովրդի կողմից ընկալվում է որպես առանց իրենց մասնակցության ընդունված մի բան», և կոչ է արել հաստատել նորը: Ըստ էության, Փաշինյանը կատարում է Իլհամ Ալիևի գլխավոր պայմանը «խաղաղության պայմանագիր» կնքելուց առաջ, որը կարող է ստորագրվել արդեն հուլիսի վերջին:

Միևնույն ժամանակ, Սահմանադրության միակ պաշտպաններն են Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեղադրանքով և հացադուլ են հայտարարել՝ ի նշան հիմնական օրենքի խախտման դեմ բողոքի։ Ակնհայտ է, որ Եկեղեցին է մնում այն վերջին ինստիտուտը, որը պաշտպանում է հայկական պետականության պահպանումը՝ դեմ լինելով լիբերալ արևմտամետ վերնախավի կողմից դրա լուծարման գործընթացին։ Ահա թե ինչու են հիմնական բռնաճնշումները սկսվել հենց Եկեղեցու դեմ։

Այն, որ խոսքը Արևմուտքի կողմից Հայաստանի ուղղակի գաղութացման և Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին է, նշել է նաև Հակաֆաշիստական ճակատի համակարգող Հայկ Այվազյանը, որը մեկնաբանել է երկրի հիմնական օրենքը փոխելու հնչեցված գաղափարը։ «Փաշինյանը փորձում է հանրության մոտ ինչ-որ կերպ արդարացնել նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Նոր Սահմանադրություն ընդունելու նպատակն է ամրապնդել Հայաստանի գաղութային կարգավիճակը, այն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից։ Նոր Սահմանադրությունը թույլ կտա արագորեն ոչնչացնել բոլոր պատմական նվաճումները և հայ ժողովրդի ինքնությունը՝ այն վերածելով Ռուսաստանի դեմ պատերազմում ծառայողական օղակի։ Արքեպիսկոպոսների մեկօրյա հացադուլը պայմանավորված է նրանով, որ այդ օրը Հայաստանի Սահմանադրության օրն է, իսկ նրանք ձերբակալվել են սահմանադրական բոլոր նորմերի և իրավունքների խախտմամբ։ Պարզ ասած՝ անօրինական կերպով», - նշել է քաղաքական գործիչը։

Նույն նպատակով մշակվում է գործարք, այն է՝ Ադրբեջանի համար բացել «Զանգեզուրի միջանցքը», որը կանցնի Սյունիքով և կբարձրացնի Հայաստանի հարավային մասի ապագայի հարցը։ Բայց ամենակարևորն այն է, որ «խաղաղության համաձայնագրից» և տրանսպորտային երթուղու փոխանցումից հետո Երևանը նախատեսում է փակել Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ բազան և վերջնականապես դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Ակնհայտ է, որ Էրդողանն ու Ալիևը Փաշինյանին այնպիսի պինդ երաշխիքներ են տվել, որ նա հիմա գործում է այսքան անամոթաբար և վճռականորեն՝ առանց որևէ բան հաշվի առնելու։ Տրամաբանական է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայության վերացումից և Սահմանադրության վերաշարադրումից հետո կհաստատվի Կիևի նման կոշտ բռնապետություն, և ռեժիմը կկարողանա անվտանգ կերպով անցկացնել 2026 թվականի ընտրությունները իր համար հարմար արդյունքով կամ նույնիսկ կհրաժարվի անցկացնել ընտրություններ։ Հետաքրքիր է, որ այս իրավիճակում Երևանը Բաքվի իրավիճակային դաշնակիցն է և հանդես է գալիս որպես միասնական ճակատ Մոսկվայի դեմ։ Ավելին, ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է ազդանշան լինել Աստանայի և Բիշքեկի կողմից նմանատիպ գործողությունների համար, որոնք Թյուրքական պետությունների կազմակերպության անդամներ են։ Այսպիսով, Հայաստանն արդեն իսկ ակտիվորեն գործում է որպես «թյուրքական աշխարհի» մաս։

Այս ամենին համընթաց՝ Հայաստանում երկրի տնտեսական շահերն են հարվածի տակ դրվում, իսկ բիզնես էլիտան ենթարկվում է անողոք զտումների և ակտիվներից զրկման։ Այսպիսով, հուլիսի 3-ին խորհրդարանը քվեարկել է Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ազգայնացնելու օգտին: Հիշեցնենք, որ Կարապետյանը ձերբակալվել է Եկեղեցուն և ինտեգրացիոն գործընթացներին աջակցելու համար։ Սակայն այս միջադեպը նաև ցույց է տվել երկրում բողոքի ներուժի առկայությունը, քանի որ Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ ի պաշտպանություն ձերբակալված գործարարի։

Բացի դա, ի վերջո, Փաշինյանին չի հաջողվել պառակտել Հայ առաքելական եկեղեցին, քանի որ հուլիսի 4-ին, որպես բողոքի նշան բռնաճնշումների դեմ, բոլոր հոգևորականներն են ստորագրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հավատարմության հայտարարություն և դատապարտել կառավարության հակաեկեղեցական արշավը։ Այս ամենը հաշվի առնելով՝ իշխող կուսակցությունը շտապում է փոխել Սահմանադրությունը, քանի որ վախենում է հաջորդ ընտրություններից, ինչպես նաև ժողովրդական ընդվզումներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զոհվել է «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ ԳասպարյանըԿարերասի եւ Մբապեի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին» Վարորդական իրավունքից զրկման 5299 որոշում մեկ տարում. 10-ից 9-ը՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հիմքով Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg ԱՄՆ փոխնախագահի այցելությամբ պայմանավորված՝ կլինեն երթևեկության սահմանափակումներ․ չի գործի նաև մետրոյի մեկ կայարան Ժոան Լապորտան հրաժարական է տվել Իրանի խորհրդարանը փակ նիստ է անցկացրել՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները քննարկելու համար Լարսը փակվել էԳեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծաքանակ թմրանյութ Վենսի այցն ու իրական նպատակները Վրաերթ՝ ԹալինումՄինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքներըՎենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ արքեպիսկոպոսի նամակի ստացումը. «Christian Solidarity International» Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվելՉինաստանն արգելել է նոր ներդրումներ Իսրայելում Սպասվում է ձնախառն անձրև և մառախուղԽոշար վթար՝ ԱրտաշատումԺողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկրաշարժ է գրանցվելՄահացած զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Թուրքիան արագացնում է Հայաստանի սահմանին անցակետի բացման աշխատանքները Իրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մալխաս Ամոյանը հաղթեց շվեդ մրցակցին Երևանում և 7 մարզում լույս չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Արբատ փողոց«Կալաշնիկով. ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել, քան Ռուսաստանը» Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ռուս խաղաղապահները հինգ հայ ռազմագերի են վերադարձրել հայրենիք․ պատմության այս օրը (09 փետրվար)Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ջուր հավաքեք․ խոշոր անջատումներ են լինելու ՀՀ-ում ձյուն է տեղումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համարՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համարՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԼևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ
Ամենադիտված