Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաձայն ենք, «ըստ էության» կարելի է խոսել, երբ կա բովանդակություն: Բայց դրա մասին՝ հընթացս: Լավ, ի՞նչ է անում Փաշինյանը: Չէ, նկատի չունենք երկրի հետ: Այն, ինչ նա անում է մեր երկրի հետ, դա գիտենք, զգում ենք մեր մաշկի վրա: Հարցն այլ է` ի՞նչ է անում Փաշինյանն իր թիմի հետ: Ինչո՞ւ է այդպիսի համառությամբ ու հետևողականությամբ, կներեք, փչացնում նրանց բոլորին, ինչո՞ւ է բոլորի գրպանն ապօրինություն «գցում»:

Տեսեք, մի կողմից՝ թե՛ իրավապահ համակարգի ղեկավարներին, թե՛ ուժային կառույցների ղեկավարներին, մյուս կողմից՝ իր խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին տալիս է հրամաններ, կարգադրություններ, «sms»-հրահանգներ, որոնց կատարումը ենթադրում է ոչ միայն օրենքների ոտնահարում, այլև հոգևոր ու բարոյական ավելի մեծ խեղում ու այլանդակություն, քան անգամ ինքն է իրեն թույլ տալիս: Օրինակ՝ վայրագ հարձակումը Եկեղեցու, Մայր Աթոռի ու Վեհարանի վրա: Ընդ որում, խոսքը միայն իրավապահների հարձակման մասին չէ, այլ քպականների հակաեկեղեցական ինքնամոռաց «քարոզչության»: Երևույթ, որ ինքնին խարան է ցանկացած հայ մարդու ճակատին: Կամ՝ խորհրդարանի դահլիճում դիտավորյալ խմբակային ծեծկռտուք սարքելը, «պարականոն» բառամթերքի գործածումը, որից ծծմբաջրածնային գարշահոտ է տարածվում երկրի քաղաքական, հասարակական դաշտում ու հանրային միջավայրում: Շարքը երկար է ու.. անողոք:

Ի վերջո, ո՞րն է դրա իմաստը, նման խեղումների մղելով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանը: Կարծում ենք՝ նպատակը բավականին պարզ է՝ իր բոլոր թիմակիցներին դարձնել այդ ամեն ինչի մեղսակիցը: Այսինքն՝ իր բոլոր թիմակիցներին Փաշինյանը ձգտում է դնել ու դրել է այնպիսի վիճակի մեջ, որ նրանցից ոչ մեկը չկարողանա որևէ պարագայում «թռնել» իր գլխի վրայից: Անում է ամեն ինչ, որ նրանք հնարավորինս շատ թելերով կապված լինեն, բոլորը մեղավոր լինեն և իրենց մեղավոր զգան այս ամեն ինչի մեջ և արդեն հենց միայն դրա գիտակցումից առավել «կապվեն» իր հետ:

Այլ կերպ ասած՝ դա կոչվում է կոլեկտիվ մեղավորության զգացում: Եթե կուզեք՝ կոլեկտիվ մեղավորության համախտանիշ: Խորհրդային տարիներին մեծացածները կհիշեն հանրահայտ երգի բառերը. «Կապկպված են նույն շղթայով...»:

Նիկոլ Փաշինյանի հանգամանքը պարզ է, ինչպես պարզ են նրա ցանկությունները: Բայց այստեղ ծագում է մեկ այլ, այսպես ասենք՝ հանդիպակաց հարց. լավ, իսկ ինչո՞ւ են նրանք՝ թիմակիցները, անում այդ ամեն ինչը: Չէ՞ որ, ինչ էլ նրանց մասին ասենք, հազիվ թե բոլոր քպականներն անխտիր «պուլտով» կառավարվող կամ ինքնուրույն մտածելու անընդունակ լինեն, կամ՝ ինքնապահպանման բնազդից բացարձակ զուրկ: Ավելին, հազիվ թե նրանք բոլորն էլ այդպես համոզված են իրենց արածի ճշմարտացիության մեջ, հազիվ թե նրանք բոլորն էլ ոգևորված լինեն այս ամենով: Հազիվ թե բոլոր քպականներն արդեն իսկ անդառնալի «փչացել» են: Եվ վերջապես՝ հազիվ թե բոլորն էլ բացարձակ անհայրենիքներ են: Իհարկե, խոսքը Փաշինյանին արդեն բացարձակ սոսնձված մի 10-12 հոգու մասին չէ: Նրանք «կլինիկական դեպքեր» են այլևս: Խոսքը մնացածի մասին է:

Կարծում ենք՝ նման վարքի մի քանի խորքային պատճառներ կան:

Առաջիններից մեկն այն է, որ նրանց 90 տոկոսն առանց Նիկոլ Փաշինյանի ոչ մի բան է, այսինքն՝ «զրոյական կետ»՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ մասնագիտական առումով: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի խոսքը հիշեցինք ու կարող ենք վերարտադրել այսօրվա համար, և դարձյալ նա ճիշտ կլինի. առանց Նիկոլ Փաշինյանի «դուք քանի՞ ձայն կհավաքեք»: Եվ շարունակությունը. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Աժ-ում չեք հայտնվի, այլ կարտագաղթեք, տղե՜րք»:

Ու մարգարեկան են հնչում այդ խոսքերը՝ մանավանդ «երդվյալ քպականների» ու նրանց ձևավորած անտանելի միջավայրի հետ կապված: Ու հատկանշական է, որ հենց նրանք են «աքլորանում» ԱԺ-ում՝ ՊՊԾ աշխատողների թիկունքում, իրավապահների աջակցության ներքո, իշխանության «հովանոցի» տակ: Նրանք, որոնց մեծ մասին փողոցում մի «փըխկ» անես, շաքար կստանան, դատարկ «դալան» ման կգան փախչելու:

Բայց վերադառնանք մեր հարցադրմանը: Տպավորություն է, որ կաշվից դուրս են գալիս, որպեսզի Փաշինյանին համոզեն, որ իրենք իսկապես նվիրված են նրան, իսկապես «երդվյալ քպական» են: Դա առաջին հերթին կապված է ՔՊ առաջիկա համագումարում որոշակի «դիրք» ունենալու և հաջորդ ընտրություններին ցուցակում «լավ տեղ» ունենալու մոլուցքով:

Մյուսը. նրանք, կարծում ենք, շատ բան ունեն կորցնելու: Հատկապես նրանք, որ չունեին ոչինչ, հասարակական կարգավիճակով գարեջրի հյուրասիրության սպասող էին, իսկ հիմա դարձել են սեփականատեր, տնատեր, դրամային միլիոնատեր, իսկ ոմանք արդեն նաև՝ ոչ դրամային: Նյութական առումով կորցնելու շատ բան ունեն: Պաշտոն ունեն կորցնելու ու պաշտոնի հետ ստացած բարիքներ, որոնց մասին նախկինում կարող էին միայն անպտուղ երազել: Վերջապես պաշտոնից բխող «աքլորանալու» հնարավորություն ունեն, որը երբեք չեն ունեցել, չէին կարող ունենալ ու չեն ունենալու, երբ իշխանության չլինեն:

Մյուս պատճառն այն բանի գիտակցումն է, որ իրենք արդեն թաթախված են փաշինյանական գործունեության մեջ՝ որպես մասնակից, որպես անմիջական կատարող: Դա էլ մի ահավոր վախ է՝ ապագայի հետ կապված: Նիկոլ Փաշինյանն իրեն հաստատ մի օր կգցի, իր գլխի ճարը կտեսնի, իրենք ի՞նչ են անելու, եթե իշխանությունը կորցրին:

Մյուս կողմից՝ նրանք շատ լավ գիտեն, որ իրենցից ամեն մեկի վրա Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատային «դոսյեներ» է հավաքել ու ցանկացած պահի կարող է իրենց էլ «փուռը տալ»: Ու տալիս է: Ու հրապարակային հաշվեհարդար կարող է կազմակերպել: Ըստ որում, զավեշտական է հնչում, բայց այդ «դոսյեների» նյութերի մի մասն էլ այն արարքներն են, որ կատարվել են հենց Փաշինյանի հանձնարարությամբ:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը այդպես անխնա «փչացնում» իր ամբողջ թիմին՝ վերից վար: Կարծում ենք, արդեն պարզ է: Ինչո՞ւ են նրանք այդպես կատաղի, այդպես քրտնաջան կատարում նրա անընդունելի, կարմիրգծահատիչ, ինքնաոչնչացնող հանձնարարականները:

Գիտեք, հնարավոր է՝ այդ կատաղի կատարումն էլ պայմանավորված է իրենց՝ գերի լինելու գիտակցումից, դրանից դուրս գալու ֆիզիկական և հոգեբանական անզորության զգացումից: Բայց նրանց գոնե մի որոշակի մասը չի կարող չգիտակցել, որ այդպիսով խորտակվում, պարզ ասած՝ վարի են գնում: Նրանք չեն կարող չգիտակցել, որ հրահրվող խառնակչությունը Նիկոլ Փաշինյանի համար է «վերջին շանս», բայց իրենց համար դա անխուսափելի կործանման տանող ուղի է:

Կործանվե՞լ, հավերժական խարա՞ն կրել: Հանուն ինչի՞: Փաշինյանի հորինած «խաչմերուկի՞»: Լո՞ւրջ: Կամ հանուն ո՞ւմ: Հանուն Նիկոլ Փաշինյանի «լավ ապրելո՞ւ»:

Չնայած, մի փոքր կտրուկ արտահայտվեցինք: Իրականում ստեղծված իրավիճակը, կարծում ենք, շատ քպականների համար էլ է «վերջին շանս». փրկվելու, Փաշինյանի կործանարար ուղուց հրաժարվելու վերջին հնարավորություն: Հետո արդեն կարող է չափից դուրս ուշ լինել: Արժե մեկուսի մտածել այս մասին: Այն անկյուններում, որտեղ «Մեծ եղբայրը» չի հետևում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը և չի սահմանափակվի Ուկրաինայով. Գերմանիայի կանցլեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում․ ՊեսկովՌոնալդուն աչքի է ընկնում ավելի շատ խփած գոլերով և հեթ-տրիկներով․ Մեսսին առաջատար է խաղային դրվագներից խփած գոլերով և գոլային փոխանցումներով․ նրանց վերջին 500 խաղերի ամփոփումը«Պիկասոն՝ 100 եվրոյով». Հնարավորություն ունենալ գլուխգործոց ծիծաղելի գումարով Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուՌուսաստանն ու Իսրայելը քննարկում են Երուսաղեմի Հին քաղաքի Ալեքսանդրյան մենաստանի պաշտոնական փոխանցումը ՌԴ-ին Ավստրալիայի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Ազիզյան Թաիլանդը Կամբոջայի հետ մարտական բախումների պատճառով պարետային ժամ է հայտարարել Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. Փաշինյան Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ կլինեն․ Զելենսկի Մխիթարյանի գործող պայմանագիրը մոտենում է ավարտին. ի՞նչ են որոշել «Ինտերում» նրա վերաբերյալ Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Վթարային ջրանջատում հարյուրավոր հասցեներում՝ դեկտեմբերի 14-ին, 16-ին և 17-ին ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La Nacion Արգավանդի խաչմերուկում մեքենաներ են բախվել են, դրանցից մեկը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Վարդենյաց լեռնանցքում բուք է Մենք այժմ պատրաստվում ենք առաջիկա օրերին հանդիպումների ԱՄՆ և մեր եվրոպացի ընկերների հետ. Զելենսկի ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է. Մերց Ինչ իրավիճակ է այս պահին Լարսում Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան ԵՄ-ն ռումինուհի Սանդուի ֆաշիստական բռնապետությունը հայտարարել է «ժողովրդավարության տարածման» մոդել«Անվճար միանվագ տարանցում. Ի՞նչ մարտահրավերների են բախվում Բաքուն և Թբիլիսին»Խեյվայ Թան. Հայաստանն աշխարհագրորեն շատ լավ է դիրքավորված ԱՄՆ Փրովիդենս քաղաքի Բրաուն համալսարանում կրակnցներ են հնչել. կա 2 զnհ, 8 վիրավnր Բացառիկ. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ հարցազրույց են տվել Euronews-ինԱյսօր Արագածոտնի թեմի եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին Հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը․ պատմության այս օրը (14 դեկտեմբեր)Սպերցյանը ՌՊԼ-ի մրցաշրջանի աշնանային հատվածի լավագույն խաղացողն է․ Կեչինով Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում է Ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանԱրյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Վաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել
Ամենադիտված