Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգները պատասխանատու է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի համար, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկյանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանին հարվածելու ծրագրերի մասին։ Պեզեշկյանը նշել է, որ Իրանի ժողովուրդը չի ձգտում այս պատերազմին. «Մենք չենք ձգտում պատերազմի և չենք սկսում պատերազմ»,– ասել է նա ընդգծելով, որ Իրանն ագրեսոր չէ, գրում է eadaily.com–ը: 

«Ընկեր գեներալ» հեռագրային ալիքն է գրել Իրան-Իսրայել պատերազմի երեք հիմնական քեյսերի մասին, որոնք կարևոր են Հայաստանի համար.

«Միջուկային քեյսը։ Քո վրա կարող են հարձակվել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը գոհ չէ քո «միջուկային» շարժումներից։ Քեզ ռմբակոծում են, քանի որ, ինչ-որ մեկի կարծիքով, դու անվտանգության խնդիր ես ստեղծում։ Մեծամորի ԱԷԿ-ը փակելու Թուրքիայի կողմից արդեն սկսված արշավը լավ տեղավորվում է նման սցենարի շրջանակներում, որը կարող է ավարտվել ներխուժմամբ և բռնությամբ։

Լոգիստիկայի քեյսը։ Իրանն աշխարհի իրական խաչմերուկ էր, որի միջով անցնում էին Միջին միջանցքի երեք ճյուղերը, հարավից հյուսիս երթուղիները։ Անկայունությունն ու քաոսն իրանական կապը դուրս են մղում համաշխարհային լոգիստիկայից և վնասում են Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տնտեսություններին։ Եթե այս ռազմական հակամարտությունը մոտ ապագայում չլուծվի, մեծ տերությունների աչքերը կուղղվեն դեպի Հայաստան։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանն արտաքին կոնտուրում անկախ միավոր չէ՝ որոշումները նրա փոխարեն կկայացնեն թուրքերը։ Եվ այս դեպքում վճռորոշ գործոնը բնավ չի լինի Հայաստանի ինքնիշխանությունը, այլ կլինի բեռների հոսքի վերականգնման արագությունը։

Քաղաքական քեյսը։ Վերջին շրջանում Իրանը չի եղել Հայաստանի հետ կապված Ադրբեջանի համար զսպող գործոն, ինչը հեշտությամբ ապացուցվում է Իլհամ Ալիևի անամոթ և վստահ վարքագծով։ Իրականում, Իրանը «վաճառել» է Հայաստանը թուրքերին փոխարենը ստանալով տարածաշրջանային լոգիստիկա։ Սակայն, ինչպես Ռուսաստանի դեպքում, դա հնարավոր է դարձել բացառապես Իրանի նկատմամբ Հայաստանի անտարբեր վերաբերմունքի շնորհիվ։ Իրանը Հայաստանից միայն ուզում է, որ Զանգեզուրի միջանցքի հարցը չզարգանա, եթե Իրանը հիմա դիմանա և կարողանա արագ լուծել հակամարտությունը, ապա նոր թափով կզբաղվի դրանով։ Եվ կրկին, դա տեղի կունենա շրջանցելով Հայաստանը, որի կարծիքը չի հետաքրքրում իր հարևաններից ոչ մեկին, քանի որ բոլորը գիտեն, թե ով է այսօր տարածաշրջանում իրական ուժը։ Տեսականորեն, իհարկե, Հայաստանը պարտավոր էր Իրանի հետ հարաբերություններ կառուցել բոլորովին այլ, ավելի խելացի և խորամանկ ձևով, որպեսզի դրա միջոցով հնարավոր լիներ ճնշում գործադրել թուրքերի, ռուսների և ամերիկացիների վրա և կապ հաստատել Չինաստանի և ԵՄ-ի հետ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փյունիկը պարտությամբ է վերադառնում Սան Մարինոյից Ռեկորդային աճ. փոխարժեքը բարձրացել է Սյունիքում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքըՔննիչ Յուրիկ Սարգսյանը հայտարարագիրը թերի է լրացրել. «Ժողովուրդ»Պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին. «Հրապարակ»Սպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. «Ժողովուրդ»Իրավական աբսուրդ՝ գլխավոր դատախազի մասնակցությամբ. «Հրապարակ»Ձեր ընկալմամբ բռնության դրսեւորումները համարվում են «բնականոն աշխատանք». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել. «Ժողովուրդ» Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը նույն խցում. «Հրապարակ» Երևանում մոտոցիկլի և բեռնատարի բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԱֆրիկայի չորս ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մայրցամաքի բնակչության կեսըԹայվանը ցուցադրում է ամերիկյան նոր Abrams տանկերի հզորությունը ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից հետո կոչ է արել Եվրոպային Կիևին ավելի շատ Patriot համակարգեր տրամադրելԳազայում իսրայելական նոր հարվածները 50-ից ավելի պաղեստինցու կյանք են խլել Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿՊրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Աշխարհս» Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՇրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակՈրտեղից է Արևմուտքը զորքեր հավաքագրելու Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում․ Advance Ոսկեհատում մոտ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոց կկառուցվի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնություն․ ՊՍԺ-ն եզրափակչում է5 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է անորոշության մեջՏեխասում ջրհեղեղի զոhերի թիվը հասել է 120-ի․ այլ մանրամասներԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Զելենսկին Կիևի վրա զանգվածային հարձակումից հետո լքել է Ուկրաինան ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ 15-ամյա աղջնակ է ջրահեղձ եղել․ ՌԴԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետԿեղծարարության դեմ պայքար՞. Վրաստանն ավելի ու ավելի է դանդաղեցնում հայկական կոնյակի մատակարարումը ԲելառուսՍամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունըԻշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերին Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում Հասարակական տրանսպորտի երթևեկության համար փոփոխություն է կատարվել խաչմերուկներում (լուսանկար) ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Դիլիջանում ճոպանուղի կկառուցվիԻնչ են քննարկել Իլհամ Ալիեւը և Նիկոլ Փաշինյանը Գազամատակարարումը կդադարեցվի Դանակահարություն՝ Հրազդանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՎթար՝ Երևանում. վիրավոր կաԱրդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»Մաման տա՞նն ա. տղան օգնության է հասել չիմանալով, որ մահացածը մայրն էԵրևանյան փակուղին Զանգեզուրի միջանցքում. Ալիևը խորամանկեց Փաշինյանին, բայց ոչինչ չշահեցՄինչև հուլիսի վերջ Փաշինյանը «կուլակաթափ կանի» կալանավորված միլիարդատիրոջըՆպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»Փաշինյանը «Դամոկլեսյան սուր» է կախել Հայաստանի վրա. Երկիրը ստիպված կլինի մոռանալ օտարերկրյա ներդրողների մասինԾնվել է ազատամարտիկ, հասարակական և քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը․ պատմության այս օրը (10 հուլիս)
Ամենադիտված