Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հորաքրոջս տուն էի եկել, այդ ժամանակ առաջին կուրսի ուսանող էի։ Վարդանն ինձ շատ պատահական տեսել, հավանել էր։ Հետո բոլորի մեջ անընդհատ ինձ էր փնտրել՝ հասկանալու համար, թե ով եմ, բայց ապարդյուն։ Դրանից հետո անցնում է հինգ տարի։ Իր բարեկամները Վարդանին ասում են, որ մի լավ աղջիկ կա, ուզում են ծանոթացնել։ Վարդանն էլ պատասխանում է, որ հինգ տարի առաջ մի աղջիկ է տեսել ու բոլորի մեջ նրան է փնտրում, բայց չի գտնում։ Բարեկամը համառել է՝ այդ աղջիկը ինստիտուտում է սովորում, արի գնանք, կտեսնես, կհավանես՝ լավ, եթե չէ՝ այդ աղջկան ոչինչ չենք ասի։ Վարդանը համաձայնում է և, ինստիտուտի մոտ ինձ տեսնելով, անմիջապես արձագանքում՝ նա իմ տեսած աղջիկն է»,-«Փաստի» հետ զրույցում իր ու Վարդանի ծանոթության օրերն է վերհիշում Նարինեն՝ նրա կինը։

Ամեն ինչ կարծես ֆիլմի նման լինի։ Նույն օրը, ժամանակ չկորցնելով, Վարդանը գնում է Նարինեի տուն, մայրիկին պատմում, թե ինչպես է նրա աղջկան դեռևս հինգ տարի առաջ հանդիպել, և ասում, որ ուզում է կյանքը նրա հետ կապել: Արդյունքում 2003 թվականին նրանք ընտանիք են կազմում։ Ամուսնու մասին խոսելիս Նարինեն նշում է՝ անսպառ հումոր ուներ. «Կենսախինդ էր, իր հետ երբեք չէիր ձանձրանա։ Անգամ կենցաղային փոքրիկ խնդիրներին այնքան հումորով ու թեթև էր վերաբերվում»։

Վարդանը ծնունդով Վարդենիս քաղաքից է։ Սովորել է Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում։ 1998 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Մատաղիսում։ 2000-2002 թթ. սովորել և ավարտել է Ջրվեժի ենթասպաների դպրոցը։ 2002 թվականին ծառայության է անցել ՀՀ ԶՈւ-ում` տանկային գումարտակում։ «Երբ ամուսնացանք, Վարդանը Սոթքի զորամասում էր աշխատում, զինվորական էր։ Հետո մի շրջան նաև մեկնեց արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի Դաշնություն։ Վերադառնալուց հետո կրկին որոշեց անցնել զինվորականի գործին»։ 2020 թ. փետրվարից ծառայել է Քարվաճառում։ Նա նաև «Սև հովազ» ջոկատի անդամ էր։

Հետո սկսվում է 44-օրյա պատերազմը։ Բայց նախքան պատերազմի մասին զրուցելը Նարինեն պատմում է նախապատերազմյան մի քանի դրվագի մասին։ «Մի օր, երբ դեռ դիրքեր չէր բարձրացել, զրուցում էինք։ Ուշադիր ինձ էր նայում։ Այդ օրը խոսեց պատերազմի մասին, այն դեպքում, երբ դրա սկսվելու հավանականության մասին անգամ խոսակցություններ չկային։ Ասաց՝ պատերազմ կլինի, ու ես կզոհվեմ։ Բնականաբար, բարկացա, թե ինչու է նման բաներ ասում։ Իսկ Վարդանը սկսեց զրուցել ինձ հետ. «Մեր երեխաներին լավ կպահես, բայց առաջինը քեզ լավ կնայես, ես էլ վերևից կնայեմ ու ձեզանով կհպարտանամ։ Դու, որպես հերոսի կին, ամեն տեղ բարձր գլխով կքայլես»»։ Այդ օրերին Նարինեն գուցե չի էլ պատկերացրել, թե ինչու է ամուսինը քննարկում այս հարցերը։ Բայց զինվորական լինելով՝ նա թերևս տեսել էր մոտեցող վտանգը։

Պատերազմի սկսվելուց երկու օր առաջ էր Վարդանն իջել դիրքերից։ «Սեպտեմբերի 25-ին տուն եկավ։ Շատ տխուր էր։ Այնքան լավ եմ հիշում այդ օրը։ Պառկեց քնելու, բայց չկարողացավ։ Ինձ ասաց՝ Նարինե՛, պատերազմ է լինելու»։ Իսկ հետո արդեն ամեն ինչ իրար է խառնվում։ Ընկերը զանգահարում է Վարդանին՝ դրությունը լավ չէ, ձեր զորամասը ռմբակոծել են։ Նրանք գնում են Վարդենիսի հոսպիտալ, որտեղ արդեն վիրավորներ կային։ Վարդանը բարձրանում է դիրքեր։ «Դիրքեր բարձրանալուց հետո տասն օր իրենից լուր չունեի։ Իր ընկերոջ կինը զանգեց՝ Նարինե՛, Վարդանն ու ամուսինս վիրավորվել են։ Սկսեցի իրեն փնտրել հիվանդանոցներում, չէի գտնում։ Զանգահարում էի, զանգերին չէր պատասխանում։ Ստիպված զանգեցի ընկերներին, ասացին, որ Վարդանի հետ ամեն ինչ նորմալ է, նա չի վիրավորվել։ Տասն օր հետո խոսեցի Վարդանի հետ։ Ասաց. «Նարինե՛ ջան, շուտ-շուտ չեմ կարող զանգել։ Երբ տեսնում եմ, թե ինչ է լինում 18 տարեկան երեխեքի հետ, չեմ կարող հեռախոսը վերցնել ու տուն զանգել»։ Իրեն խնդրեցի ուղղակի հարմար մի պահ գտնել, զանգել տուն և ասել, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Հետո էլի զանգեր չկային, այդ ընթացքում նորից լուր ստացա, որ Վարդանը թեթև վիրավորում է ստացել։ Բնական է՝ անհանգստացա և անգամ հիվանդանոցում հայտնվեցի։ Կարծես զգալով ինչոր բան՝ այդ օրը Վարդանը զանգեց։ Աղջիկս հայրիկին պատմել էր, որ հիվանդանոցում եմ հայտնվել։ Զրուցեցինք, ասաց. «Այստեղ եմ իմ ընտանիքի համար, դու պետք է լավ լինես, որ ես էլ լավ լինեմ»։ Եվ խոստացավ ամեն օր զանգել»։

Վարդանի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 19-ին։ «Առավոտյան զրուցել ենք։ Ինձ ասաց՝ ուզում եմ միայն քո ձայնը լսել։ Երկար խոսեցինք, մի երկու բառ էլ աղջկաս հետ փոխանակեց։ Հեռախոսն անջատելուն պես մի մրմուռ զգացի, կարծես սիրտս պոկվեր։ Վարդանին զանգեցի, որ ձայնը նորից լսեի, բայց նրա համարն անհասանելի էր»։

Վարդանն անմահացել է հոկտեմբերի 19-ին ԱԹՍ-ի հարվածից «Բազեներ» կոչվող դիրքում։ Զինակից ընկերների պատմելով՝ պատերազմի օրերին նա եղել է տարբեր դիրքերում։ «Կոնկրետ «Բազեներ» դիրքն ամեն օր ռմբակոծության տակ է եղել։ Վարդանին առաջարկել են դիրքը փոխել, բայց նա հրաժարվել է՝ ես փոխեմ, մյուսը փոխի, բա ո՞վ պիտի մնա այս դիրքում։ Այդ ամբողջ օրն իրենց դիրքը ռմբակոծել են, բայց զոհված տղաներին կարողացել են հենց նույն օրը դուրս բերել։ Վարդանի մարմինը մեզ փակ են փոխանցել, չեմ կարողացել իրեն հրաժեշտ տալ»։ Նարինեն ասում է՝ ամուսինն այնքան էր սիրում կյանքը, որ երբ ինքը լսեց Վարդանի զոհվելու լուրը, ուղղակի չէր հավատում. «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել։ Բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել։ Վարդանս ապացուցեց, որ հայրենիքի հանդեպ սերը ոչ միայն զգացողություն է, այլև գործողություն»։

Ապրելու ուժի մասին։ «Վարդանի կորուստը շատ մեծ է։ Ամեն անգամ ինձ կարոտի զգացումն է պարուրում։ Մեր պատշգամբից երևում է այն սարը, որտեղ պատերազմն էր։ Հիմա չեմ կարողանում հաճախ պատշգամբ դուրս գալ։ Ամեն օր արթնանալիս առաջին զգացումը, որ ունենում եմ, ափսոսանքն է։ Ափսոսում եմ, որ չի տեսնում, թե ինչպես են մեր երեխաները մեծանում։ Ես պարտավոր եմ ուժեղ լինել հանուն մեր երեխաների, և այն, ինչ միասին որոշել էինք անել նրանց համար, հիմա ես, թեկուզ միայնակ, բայց պետք է անեմ։ Վարդանն ինձ սովորեցրեց ուժեղ լինել։ Զգում եմ իր ներկայությունը, այն ուժը, որը նա ուներ, կարծես ինձ է փոխանցվել։ Իմ կյանքի շարժիչ ուժը երեխաներս են։ Նրանք էլ իրենց հերթին են ամեն օր փորձում արժանի լինել իրենց հերոս հայրիկի անվանը։ Երբ որևէ հաջողություն են ունենում, գնում ենք Վարդանի մոտ ու նրան պատմում այդ մասին։ Դա է հիմա մեզ ապրեցնում»։

Հ. Գ. - Պայմանագրային զինծառայող, ենթասպա Վարդան Թադևոսյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների ամենափոքր զnհն ութ ամսական է. Իրանի ԱՆ Իրանը hարձակվել է Թել Ավիվի, Հայֆայի և Քուվեյթի թիրшխների վրա ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան՝ nւրանը զավթելnւ համար․ Axios Յամալի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Ատլետիկի» դեմ խաղում Մարտի 8-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Նյուքասլի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում Սաուդյան Արաբիան Իրանին հորդորել է չhարձակվել իր վրա՝ զգուշացնելով հնարավոր պատասխան hարվածի մասին. Ռոյթերս Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին․ Գարեգին Բ Կարծիք. Երևանը հեռանո՞ւմ է ռուսական բիզնեսիցՓաշինյանը ոչնչացնում է ՀայաստանըԱյսօր ձեր գոյատևումը որպես պետություն ձեր անձնական գործն էՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՌուսական թիկնապահ. Փաշինյանը պաշտպանում է Գյումրու ռուսական ռազմաբազանԿանանց միջազգային օր. պատմության այս օրը (08 մարտ)Չեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ Չանչարևիչ Գազ չի լինելու Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ ԹրամփԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել էԳրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա Սևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարինԷդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Ձորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ ԱրաղչիԱդրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում «Հոգևոր քարտեզի արահետներով»․ Մատենադարանի գանձերը կցուցադրվեն Իսպանիայի ազգային գրադարանում Կայանալու է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ գոտեմարտը․ պաշտոնականԻրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է չհարձակվել հարևան երկրների վրաԱՄՆ-ն կարող է վերացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները. ԱՄՆ Ֆինանսների նախարարը բացատրել է պատճառը Իրանի բարձր ռիսկային ռազմավարությունը Մերձավոր Արևելքում անսահմանափակ պատերազմի համար. WSJ Եվրոպական խորհրդի նախագահը մարտի 11-ին կայցելի Բաքու Իրանից հայտնել են՝ քանի խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմի ժամանակ Մոսկվան սպառնացել է Հայաստանին փլուզմամբ՝ կապված երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանը Կատարով փոխարինելու Փաշինյանի ցանկության հետ Երուսաղեմի վարդապետների հիշատակության օրն է այսօր Թրամփը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի ԱՄՆ-ի համար․ Լևիթ ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ՝ 150 միլիոն դոլար արժողությամբ Թքած ունեմ այդ ամենի վրա. Ուայթը կոշտ է արձագանքել Ծառուկյանի վերաբերյալ հարցին Disney-ը մարտին Սինգապուրում կսկսի իր ամենամեծ կրուիզային նավարկումը Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար Գազանջատումներ՝ մարտի 9-ին«Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում
Ամենադիտված