Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, այս տարի մոտ 90 պետությունների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին (ПМЭФ): «Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Աղվան Պողոսյանը նշում է, որ եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, ապա նոր ռեկորդ է սահմանվել։

«Հաստատված մասնակիցների թիվն աճել է մոտ 5 %-ով, ինչը բացատրվում է նախորդ համաժողովների արդյունքներով։ Հայաստանի համար, որն ամենամեծ առավելություններն է ստանում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական գործընկերությունից և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրումից, ПМЭФ-ի հարթակը, իրոք, Գլոբալ հարավի երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունների պատուհան է դարձել։ Եվ այս պահը պետք է օգտագործել»,-ասում է մեր զրուցակիցը։ Նշում է, որ, պաշտոնական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կազմել է, 5,9 տոկոս։ Արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի համեմատ աճել է 41,5 %-ով և կազմել ավելի քան 30 մլրդ դոլար։ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Ռուսաստանը, ԱՄԷ-ն և Չինաստանը։ Ռուսաստանին բաժին է ընկնում հանրապետության ամբողջ առևտրի ավելի քան 40 %-ը կամ 11,7 միլիարդ դոլար։ Ներդրումային ոլորտում Հայաստանում կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմել է 4 մլրդ դոլար։ Ռուսական խոշոր ձեռնարկությունները համարվում են Հայաստանի խոշոր հարկատուներից։

Ըստ Աղվան Պողոսյանի, այս թվերը ցույց են տալիս առնվազն երեք կետ. «Նախ՝ Հայաստանի տնտեսության իրական աճն այսօր ապահովում են Ռուսաստանն ու Չինաստանը։

Արևմուտքն այս առումով զգալիորեն հետ է մնում, ինչը բացատրվում է նրա կողմից կոնյուկտուրային հետաքրքրությամբ։ Ուստի, եվրասիական, ասիական նախագծերը տնտեսության աճի բանալին են։

Երկրորդ՝ Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլ յացիաներին։ ПМЭФ-ին մասնակցությունը մասնակից շատ երկրների թույլ է տալիս հայտարարել իրենց անկախության մասին Արևմուտքի երկրների քաղաքական և տնտեսական ճնշումներից։ Դա բխում է նրանց ազգային շահերից, մեծացնում է տնտեսական սուբյեկտայնությունը տարածաշրջանային նախագծերում։ Երրորդ՝ Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի ПМЭФ-2025-ում։ Շատ որոշումներ, որոնք ընդունվել են ֆորումներում ավելի վաղ, արդեն բերել են արդյունքներ։ Այսպես, օրինակ՝ ПМЭФ-2023-ի շրջանակներում Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը և Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ստորագրել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ։ 2024 թվականին գրանցվել է ռուսաստանցիների մոտ 1 մլն այց հանրապետություն, ինչը Հայաստան այցելող բոլոր զբոսաշրջիկների 40 տոկոսն է։ Հայաստանի և Ռուսաստանի միջև լավ զարգացած է ավիահաղորդակցությունը, շաբաթական իրականացվում է շուրջ 100 չվերթ՝ 12 երթուղով։ Փաստաթղթի ընդունմամբ ամրապնդվել է երկու երկրների զբոսաշրջային բիզնեսի համագործակցությունը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրԻրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար․ Al Mayadeen WTA-1000. Արինա Սաբալենկան պարտության մատնեց Նաոմի Օսակային Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը«Սատանայական բան կար մեջը, պետք է սպանեի նրան»․ մանրամասներ՝ Շենգավիթի սպանությունիցԳազամատակարարման վթարային դադարեցում կլինիԵրևանի սուրճի արտադրամասերից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել «Ռոսատոմ»-ի 150 աշխատակից Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Ռուսաստան Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Հրազդանի համայնքային ոստիկանները զինամթերք են հայտնաբերել «Turkish Airlines»-ն այսօրվանից կանոնավոր չվերթներ կմեկնարկի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կյանքից հեռացել է Նինա Տիտանյանի հայրըՓաշինյանը ժամանել է ՍտրասբուրգՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Կասեցվել է Grill.am ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի 40-ամյա տղամարդը փորձել է գողանալ Սիսիանի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը Սպասվում են տեղումներՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ Ծեծկռտուք՝ ԱբովյանումԿԲ. Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումըԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում 26-ամյա Արմեն Ա.-ն մահացել է․ նոր մանրամասներ140 զինծառայող վիրավորվել է, 7-ը՝ զոհվել է․ Պենտագոնը թվեր է հրապարակել Կիմ Չեն Ընը թևավոր հրթիռների փորձարկում է դիտել Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Եկեղեցական հերալդիկա ԱՄՆ ռազմածովային ուժերը հրաժարվում են ուղեկցել առևտրային նավերը Հորմուզի նեղուցում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումների արդյունքները | 1-ին խաղ Մեծ պահք. այսօր միջինք է Վթար է եղել․ ջրանջատումներ կլինեն«Փաշինյանը «մեջքից հարված» է պատրաստում. ռուսական զորքերը սպառնալիքի տակ են Հայաստանում»Արման Ծառուկյանն ու Մուհամադ Մոկաևը հայացքների մենամարտ են անցկացրել «Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելը պատահական չէ. արդյո՞ք Թրամփը լքում է Հայաստանը միջանցքի համար»Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը վերջապես ազատ է արձակվել. պատմության այս օրը (11 մարտ)Ռուսաստանից 1023 տոննա հացահատիկ կհասցվի Հայաստան՝ Ադրբեջանով
Ամենադիտված