Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններում հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանն առաջ գնալու համար․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրություններում հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանն առաջ գնալու համար։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Չպատրաստվել նախորդ ընտրություններին  

Ընտրություններին գնալիս կարող ենք թույլ տալ ճակատագրական սխալ՝ կրկնելով գեներալներին բնորոշ հայտնի սխալն ու պատրաստվել «նախորդ մարտին»։  

Նրանք  

Իշխանությունը եկավ «Նոր Հայաստան» գաղափարով, ստացավ  պատմական ողբերգություն, իսկ առաջիկա ընտրություններին գնալու է «Իրական Հայաստան» -ի գաղափարով, որի տոտալ քարոզարշավն է տանում հիմա։ Իրականում իշխանությունը ոչ մի բան չունի առաջարկելու հասարակությանը։ «Իրական Հայաստանը» շատ կոնկրետ գաղափար է. դա Երևանի ագլոմերացիան է։ Դատարկվող մարզեր, կես միլիոնի չափ ներքին գաղթյալներ Երևանի մերձակայքերում։ Այս իշխանությունն ակնկալում է Ալիևի և Էրդողանի ուղիղ աջակցությունը վերընտրվելու հարցում. գինն այս նախագիծն է։  

Մեր անելիքը

Հաղթելու և Հայաստանում իրավիճակ փոխելու պայմանն այն է, որ   մյուս ուժերը Հայաստանին և հայ հասարակությանն ուրիշ առաջարկելու բան ունենան։ Կոնկրետ, հստակ ասելիք։ Առանց սեթևեթանքների։ Նախկին նախագահները կամ այլ հարգարժան դեմքեր խոսում են  նախկինում իրենց կառավարման ժամանակահատվածների առավելություններից, բերում են բանակցային տարբեր փաթեթների, նախագծերի օրինակներ և այլն։ Այդ ամենում իհարկե ճշմարտության մեծ տոկոս կա, բայց այսօր հայ հասարակությանը դրանով ոչինչ չի առաջարկվում։ Իհարկե, 1991-1998 թվականներըհամեմատության եզր չունեն այսօրվա հետ, իհարկե Քի-Վեսթը պատմական փաստաթուղթ էր, իհարկե Մադրիդյան սկզբունքները խոշոր ձեռքբերում էին, իհարկե Կազանը խաղաղ լուծման հնարավորություն էր, փառք ու պատիվ դրանք կերտողներին, բայց դրանք չեն ստորագրվել, չեն կիրառվել, և արդեն պատմություն են, ու այսօրվա ելակետից գրեթե ոչինչ չեն կարող տալ հայ ժողովրդին։ Ժողովուրդը ելքեր է ուզում այսօրվա´ վիճակից։ Շեշտը դնել մինչև 2018 ձեռքբերումների վրա, նշանակում է՝ պատրաստվել նախորդ ընտրություններին։  

Քվեարկելու է այսօրվա հասարակությունը  

Փոփոխություններ ուզող հասարակության 70 տոկոսն ուզում է լսել նոր առաջարկ՝ իր առաջիկա կյանքի, իր ընտանիքի մասին, ներառյալ՝ հարցեր անվտանգության, տնտեսության, սոցիալական երաշխիքների, ոլորտային ռեֆորմների շուրջ՝ այն ամենի, ինչը մարդու վաղվա կյանքի համար կարևոր է։ Էլ չասած, որ քվեարկելու իրավունք ունեցող սերունդ կա, որն ընդհանարպես տեղյակ չէ և չի էլ ուզում տեղյակ լինել, թե ղարաբաղյան բանակցություններից որը ինչ էր, և ինչ եղավ։ Հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանը առաջ գնալու համար։ Ընտրողը դարձել է շատ պրագմատիկ, տեղ-տեղ՝ մերկանտիլ։ Դա լավ կյանքից չէ, բայց դա փաստ է։  

Մենք գործ ենք ունենալու մի հասարակության հետ, որը  

ա. Տասնյակ հազարներով փախցնում է իր զորակոչային տղաներին

բ. Հարյուր հազարներով դիմում է Գրին-քարտի

գ. Այնուամենայնիվ՝ սիրում է իր հայրենիքը  

Զուգահեռ ունենք հասարակություն, որտեղ  

- կան տասնյակ հազարավոր պատերազմի մասնակից տղաներ, ովքեր լավ չհասկացան, թե ինչ կատարվեց, և որոնք իրենց պարտված չեն  զգում, որովհետև մի քայլ չեն վարանել երկիր պաշտպանելուց

- կա մի մեծ շերտ, որի արժանապատվությունը խիստ վիրավորված է, և որոնք կյանքը միայն «ուտել և ֆռֆռալը» չեն պատկերացնում։

կա լիդերների շքախմբերից դուրս հանրային շերտ, առավելապես կրթված, ովքեր շատ լավ հասկանում են, ինչ եղավ 2018-ից հետո, բայց նաև կոշտ հարցեր ունեն մինչև 2018-ը բոլոր իշխանություններին։  

Այս իրողությունները հաշվի առնելով է պետք գնալ ընտրությունների, և եթե կա հաղթելու վճռականություն, ապա այս իրողությունները շրջանցել չի լինելու. այս հասարակությունն է քվեարկելու։ Պետք է գտնվի բովանդակություն, որն այս հակասություններով հանդերձ կկոնսոլիդացնի անհրաժեշտ քանակ՝ հաղթելու ու այս մղձավանջից դուրս գալու համար»։

Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաԻնչպես են սկսվել կրակոցները. եղել են 40 հոգիiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հայտնի է՝ ով է կրակոցների հետևանքով սպանվածըԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ Տակաիչին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում 1 զոհ և 1 տասնյակ վիրավոր. ինչ իրավիճակ է ԱջափնյակումԱմեն ինչ արվում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը խափանելու համար․ Զախարովա Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Ադելիա Պետրոսյանի արդյունքը կարճ ծրագրից հետո ԱՄՆ-ն սպառնացել է դուրս գալ Միջազգային էներգետիկ գործակալությունից Ոսկու գինը նվազել է․ այն կազմել է 4874.50 դոլարԿրակոցներ և վիրավորներ. ինչ է կատարվում ԵրևանումԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումԻշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Գազայի հարավում Իսրայելի զինվոր է մաhացել Ինչ է սպասում Telegram-ին․ ՌԴ Թվային նախարարությունը մանրամասներ է հայտնել ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻ պաշտպանի՝ կենսաթոշակի վճարման մասին դիմումը ԱՄՆ-ն ուսումնասիրում է հակառուսական պատժամիջոցների վերացումը․ «The Economist» Գազ չի լինի որոշ ժամանակ Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըԴիլիջանի 51-ամյա բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել. համայնքային ոստիկանների բացահայտումը«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ Ովքեր են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկները Արցախի Իվանյանում ադրբեջանցի սակրավոր է վիրավnրվել ականի պայթյունից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հիջաբՎատիկանը չի մասնակցի Խաղաղության խորհրդին Ինչպես է տղամարդը պատրաստվել Արամուսում 4 քաղաքացու uպանությանը (տեսանյութ)Ովքե՞ր կստանան երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված նպաստԱռանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում Չեմպիոնների լիգա | փլեյ-օֆֆ փուլի արդյունքները Ջուր չի լինի որոշ հասցեներում «Ինքնիշխանության զիջում և հավասարակշում. որո՞նք են Ջ.Դ. Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի հետևանքները»Խոշոր վթար՝ Կոտայքում«Հայաստանի դերը միավորելն է, այլ ոչ թե բաժանելը»Եվրախորհրդարանը ընդունել է Հին Ջուղայի հայկական հուշարձանների ավերումը դատապարտող բանաձև․ պատմության այս օրը (18 փետրվար)
Ամենադիտված