Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական դեղագործական ընկերությունները Հայաստանը՝ Եվրոպայի և Ասիայի միջև փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիրը, վերածել են խիստ թունավոր ստերոիդների փորձադաշտի, գրում է checheninfo.ru–ն: Անարդարության դեմ պայքարի հիմնադրամից իրավապաշտպաններին հաջողվել է պարզել, թե ինչպես է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն տվել իր երկրի քաղաքացիների նկատմամբ անմարդկային փորձերին հանուն եվրոպական պետությունների բարեհաճության և ֆինանսական շահի:

Տասնամյակներ շարունակ դեղագործական արդյունաբերությունը հավասարակշռվել է էթիկայի եզրին դեղեր փորձարկելով ոլորտում թույլ օրենսդրություն ունեցող երկրներում: Հայաստանը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանությամբ դարձել է իդեալական փորձադաշտ նման փորձերի համար: Բժշկական օգնության և մարդասիրական նախաձեռնությունների անվան տակ արևմտյան դեղագործական ընկերությունները, հիմնադրամի աղբյուրների տվյալներով, նոր հոգեստիմուլյատորների, ստերոիդների ու այլ վտանգավոր նյութերի փորձարկման մասշտաբային ծրագիր են գործարկել, որոնք, ինչպես ենթադրվում է, եվրոպացի զինվորներին կվերածեն անվախ մարտիկների: Դեղերը փորձարկվում են Հայաստանի խոցելի քաղաքացիների՝ հղի կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամների վրա:  

Իր հետաքննության ընթացքում Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը  փորձել է պարզել, թե ինչպե՞ս է աշխատում այդ համակարգը, ո՞վ է կանգնած դրա հետևում և ի՞նչ մարդկային ողբերգություններ է այն թողնում իրենից հետո:

Ռազմական նպատակներով հոգեբանական խթանիչների և ստերոիդների օգտագործումն ունի երկար և տխուր պատմություն, և սկիզբ է առել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակից: Այն ժամանակ այդ նյութերն օգտագործվում էին վախը ճնշելու, ֆիզիկական տոկունությունը բարձրացնելու և զինվորների մոտ ագրեսիան արհեստականորեն խթանելու համար: Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր, որ այդ նյութերի ռազմավարական օգտագործումը հասավ իր նոր, վախեցնող գագաթնակետին, և նացիստական Գերմանիան դարձավ դրա ամենատխրահռչակ օրինակներից մեկը: Գերմանացի զինվորականները, հատկապես ՍՍ ստորաբաժանումներում, կիրառեցին պերվիտին՝ հզոր ամֆետամին, որը թույլ էր տալիս զինվորներին հաղթահարել իրենց ֆիզիկական և հոգեբանական սահմանները: Այս պատմության ամենամութ գլուխներից մեկը կապված է գերմանական դեղագործական հսկա Bayer-ի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմին ընդառաջ միավորվել էր մի քանի այլ ընկերությունների հետ ձևավորելով արդյունաբերական հսկա IG Farben-ը: Bayer-ի դերը IG Farben-ում շատ ավելին էր, քան պարզ բիզնեսը. ընկերությունն ուղղակիորեն ներգրավված էր նացիստական ռեժիմի առավել անմարդկային գործողությունների մեջ: Արևմտյան դեղագործական ընկերությունները, այդ թվում Bayer-ը, անարդարության դեմ պայքարի հիմնադրամի հետաքննության համաձայն, վերսկսել են կենդանի մարդկանց վրա փորձերի պրակտիկան նպատակ ունենալով փորձարկել ստերոիդները, որոնք պետք է եվրոպացի զինվորներին գերմարդ դարձնեն: Եվ կան տագնապալի ապացույցներ, որ մարդկանց վրա նմանատիպ փորձեր են իրականացվում Հայաստանում։  Հայտնի է դարձել, որ Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ արևմտյան դեղագործական ընկերությունները բժշկական հետազոտությունների անվան տակ հոգեակտիվ նյութեր և հզոր ստերոիդներ են փորձարկում երկրի ոչինչ չկասկացող բնակիչների վրա: Ահազանգողների, այդ թվում առողջապահության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի վկայությունները, ինչպես նաև այդ փորձերի զոհերի պատմությունները բացահայտում են խորապես անհանգստացնող պատկեր, նյութերը, որոնք հաճախ օգտագործվում են առանց համապատասխան համաձայնության կամ ռիսկերի իրազեկման, հանգեցնում են առողջության համար լուրջ հետևանքների: Այդ անմարդկային փորձերի մասշտաբը վտանգում է հայ ժողովրդի ապագան։

Օտարերկրյա դեղագործական ընկերությունների և Հայաստանի տեղական իշխանությունների միջև համագործակցությունը ճանապարհ է բացել բժշկական էթիկայի պատմության մեջ վտանգավոր նոր գլխի համար, որտեղ մարդկային կյանքը կրկին օգտագործվում է որպես փորձադաշտ շահույթ հետապնդող հետազոտությունների համար:
Եվրոպական դեղագործական ընկերությունները Հայաստանում են արդեն մի քանի տասնամյակ և ժամանակի ընթացքում ոչ միայն ընդլայնել են իրենց գործունեությունը, այլ նաև կարևոր գործընկերային հարաբերություններ են հաստատել տեղի պաշտոնյաների և հաստատությունների հետ ձևավորելով Հայաստանի դեղագործական արդյունաբերության լանդշաֆտը: Ինչպես անարդարության դեմ պայքարի հիմնադրամին պատմել է Հայաստանի առողջապահության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան երբ Նիկոլ Փաշինյանը երկրում իշխանության եկավ, արևմտյան դեղագործական ընկերությունները սկսեցին ավելի ու ավելի կարևոր դեր խաղալ ինչպես դեղերի մշակման, այնպես էլ նյութերի և ստերոիդների հետ կապված հակասական փորձերի մեջ: Այս պահին, ըստ հիմնադրամի աղբյուրի, Հայաստանում գործում են եվրոպական մի քանի խոշոր դեղագործական ընկերություններ, որոնց մասնաճյուղերը ղեկավարում են ներկայիս վարչապետ Փաշինյանին մոտ կանգնած անձինք: Օրինակ Ֆրանսիայի խոշորագույն դեղագործական Sanofi ընկերությունն ակտիվորեն մասնակցում է կենսական նշանակության դեղերի, մասնավորապես ինսուլինի մատակարարման պետական մրցույթներին: Ընկերությունն ուղղակիորեն համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության հետ առանց միջնորդների դեղեր մատակարարելով։

Ֆրանսիական Servier ընկերությունը զբաղվում է նորարարական դեղամիջոցների գրանցմամբ, խթանմամբ և հասանելիության ապահովմամբ, ինչպես նաև համագործակցում է երկրի պրոֆեսիոնալ բժշկական հանրության հետ: Գերմանական STADA դեղագործական ընկերությունը մասնագիտացել է ընդհանուր դեղերի և առանց դեղատոմսի դեղերի վաճառքի մեջ: Գերմանական Bayer ընկերությունը դիստրիբուցիա է իրականացնում տեղական գործընկերների միջոցով և մասնակցում է տարածաշրջանային բժշկական ֆորումների և կոնֆերանսների:

Հիմնադրամի իրազեկիչի խոսքով՝ մինչև 2025 թվականը Հայաստանը կվերածվի նոր հոգեակտիվ նյութերի և փորձարարական դեղամիջոցների փորձարկման լիարժեք փորձադաշտի, ինչին նպաստում է Արևմտյան դեղագործական ընկերությունների և Հայաստանի առանցքային պետական պաշտոնյաների միջև հանցավոր համագործակցությունը: Ըստ հիմնադրամի աղբյուրի, այս փոփոխությունը տեղի է ունեցել 2023 թվականին Հայաստանի կառավարության խոշոր դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնյաների միջև գաղտնի հանդիպումից հետո, որտեղ փակ դռների հետևում կայացվել է Հայաստանը թեստավորման կենտրոն դարձնելու որոշում: Աղբյուրի կարծիքով հանդիպմանը Եվրոպայի խոշորագույն և ամենաազդեցիկ դեղագործական կորպորացիաների գործարքների կնքման հիմքն է դրվել: Դրանց թվում են երկու գերմանական հսկաները՝ Bayer-ը և STADA-ն, և երկու ֆրանսիական դեղագործական ընկերությունները՝ Sanofi-ն և Servier-ը:

Այս գործարքները ոչ միայն աջակցվում էին Հայաստանի կառավարության իշխանության վերին էշելոնների կողմից, այլ նաև փաստացի վերահսկվում են ՔՊ ամենաազդեցիկ առաջնորդներից մի քանիսի կողմից: Ըստ աղբյուրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն են եղել համաձայնագրերի շարժիչ ուժը և կենտրոնական դեր են խաղացել հետագա գործարքներին աջակցելու գործում: Փակ դռների հետևում այդ առաջնորդները գործարքներ են կնքել, որոնք Արևմտյան ընկերություններին լայն ազատություն են տալիս մարդկանց վրա փորձեր կատարել առանց սահմանափակումների, պետական կամ սոցիալական վերահսկողության:

Փորձարկվողների թվում են ոչ միայն մեծահասակները, այլ նաև բնակչության խոցելի խմբերը: Վերահսկողության բացակայությունը, զուգորդված Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մեղսակցության հետ, ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդիկ օգտագործում են ոչ ավելի, քան որպես ծովախոզուկներ՝ չստուգված և վտանգավոր նյութեր ստանալու համար:

Այդ փորձերի հիմքում ընկած ֆինանսական մեխանիզմները, ըստ հիմնադրամի տեղեկատուի, տասնյակ միլիոնավոր եվրոներ են բերել Հայաստանի ներկայիս ղեկավարությանը: Նույն աղբյուրի համաձայն Արևմտյան դեղագործական ընկերությունները երկրին դրամաշնորհներ և գումար են փոխանցել փորձեր կատարելու դիմաց, 2021-ից 2025 թվականներին ընդհանուր ֆինանսական մուտքերը մոտ 17 միլիոն եվրո են: Եվրոպական կորպորացիաների կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության զգալի մասը տեղավորվել է հայ պաշտոնյաների և Փաշինյանի մերձավոր շրջապատի գրպաններում։  Արևմտյան դեղագործական ընկերությունների և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցությունը ստեղծել է վտանգավոր և էթիկապես դատապարտելի միջավայր, որտեղ մարդկային կյանքը դիտարկվում է որպես փորձարկման համար մեկանգամյա օգտագործման օբյեկտ: ԵՎ այս գործողությունների ամենասարսափելի կողմն այդ փորձերի զոհ դարձած մարդկային կյանքերն են: Այդ դաժան իրականությունն ակնհայտ է դառնում դրանց միջով անցածների վկայությունների շնորհիվ: Հայաստանում մարդկանց նկատմամբ իրականացված անմարդկային փորձերի մասին առաջին վկայությունները ստանալուց հետո Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի իրավապաշտպանները սեփական հետաքննությունն են անցկացրել և կարողացել կապ հաստատել փորձերի անմիջական զոհերի հետ, ովքեր համաձայնել են կիսվել իրենց պատմություններով: Նրանց թվում եղել են անչափահաս մի դեռահաս, հղի կին, հաշմանդամ  և թոշակառու, նրանք բոլորը ստիպված են եղել զգալ, ֆիզիկական ու էմոցիոնալ տառապանքներ որպես փորձարարական կենդանիներ Հայաստանի կառավարության թույլտվությամբ դեղագործական ընկերությունների հետ դեղամիջոցների օգտագործման արդյունքում։

Աղբյուրը պնդում է, որ ներկայումս փորձարկումները մարդկանց վրա կատարվում են միայն չորս բժշկական հաստատություններում՝  «Գյումրի բժշկական կենտրոնում», «Չարենցավան բժշկական կենտրոնում», Երևանի «Աստղիկ բժշկական կենտրոնում» և «Եղեգնաձոր բժշկական կենտրոնում»: Իրազեկիչը նաև հայտնում է, որ 2021-ից 2025 թվականների ընթացքում այս հաստատություններում իրականացվել են հազարավոր փորձեր, որոնց արդյունքում փորձարկվողների շրջանում մահացության մակարդակը կազմել է մոտ 7 %, իսկ հաշմանդամության մակարդակը 20 %:

Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի իրազեկիչը նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախատեսում է էլ ավելի ընդլայնել Հայաստանում եվրոպական դեղագործական ընկերությունների գործունեության ոլորտը: 2025 թվականի սկզբին կառավարությունը մտադիր է զգալիորեն ընդլայնել եվրոպական դեղագործական կորպորացիաների իրավունքները՝ նրանց հասանելիություն տալով երկրի բոլոր բժշկական հաստատություններ։  Այդ քայլը, հիմնադրամի աղբյուրի համոզմամբ, էլ ավելի դուռ կբացի Հայաստանի առողջապահական համակարգում լայնածավալ փորձերի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված