Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղի ունեցավ «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Ֆիլմի գաղափարը պատկանում է Վիկտոր Սողոմոնյանին, սցենարի հեղինակը Բենիամին Մաթևոսյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սարիբեկյանը, պրոդյուսերը՝ Սուրեն Հովնանյանը: Ֆիլմը արտադրվել է «Alpha Media House»-ի Alpha Cinema Production-ի կողմից։

Հայոց ցեղասպանության թեման անքննարկելի է եղել մեր հասարակության շրջանում, և նույնիսկ չէինք կարող մտածել, որ Հայաստանում կլինի իշխանություն, որը կասկածի տակ կառնի ցեղասպանության փաստը: Բենիամին Մաթևոսյանից հետաքրքրվում ենք՝ ո՞ւմ է ուղղված ֆիլմի հիմնական ասելիքը, այն տարբերակներից մեկն է ցույց տալու, որ շարունակո՞ւմ ենք պահանջատեր լինել և հակադարձում Հայաստանի իշխանության վարած քաղաքականությա՞նն այս հարցում: Նշում է՝ եթե առավոտյան արթնանում եք, պատուհանից նայում, տեսնում Արարատը և ապահովության, երջանկության, ոգեշնչման զգացումներ ապրում, ուրեմն այս ֆիլմը նաև ձեզ համար է: «Տարածված մի ձևակերպում կա, որ գործ ունենք փոքրամասնության իշխանության հետ, ու մարդիկ տարբեր կերպ են արտահայտում իրենց վերաբերմունքն այդ փոքրամասնության իշխանության գործունեության կամ անգործության վերաբերյալ: Մարդիկ իրենց պատկերացրած տարբերակով են բողոքի խոսք ուղղում իշխանությունների վարած քաղաքականությանը։ Մեր ֆիլմը նաև դրա արտացոլումն է: Քիչ է հասկանալ, ընկալել, որ գործ ունես փոքրամասնության իշխանության հետ: Կարևոր է նաև արտահայտման տարբերակներ գտնելով՝ այս ամենին քո վերաբերմունքը ցույց տաս, ցույց տաս, որ հայ ազգի համար ինքնությունը ֆունդամենտալ, կարևոր նշանակություն ունեցող երևույթ է: Ինքնության անբաժան մաս է դարձել Արարատը: Ցավոք, ինքնության անբաժան մաս է դարձել նաև Ցեղասպանությունը: Իշխանությունները սրան բացասական են նայում, բայց Արցախի հետ միասին սա դարձել է մեզ միավորող այն հենման կետերից մեկը, որ անկախ նրանից՝ Երևանի, Ստեփանակերտի, Լիսաբոնի, թե Սիդնեյի հայ ես, գիտես հայ ազգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հենման կետերի մասին, Արցախի ցեղասպանության մասին: Մոռացության մատնելով սա՝ ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգն ես ոչնչացնում՝ դրա փոխարեն ոչինչ չառաջարկելով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ֆիլմի սցենարի հեղինակը:

Նշում է՝ այս ֆիլմով հեղինակները ցանկացել են ասել՝ եթե նույնիսկ մոռացության մատնես, հրաժարվես քո պատմական անցյալից, հիշողությունից, արժեքներից, դրանից քո՝ ոչ բարով հարևանների վերաբերմունքը քո նկատմամբ չի փոխվում: «Կարող ես նույնիսկ ներողություն խնդրել: Բայց իրենց ընկալման մեջ էլ կա այն, որ այս հողում իրենք եկվոր են, որ ինչ-որ մի պահի հայերը, հույները, ասորիները կարող են ինքնակազմակերպվել և բարձրաձայնել հետևյալ հարցը՝ ինչպե՞ս է ստացվել, որ այս հողում ձևավորվել է մեր քաղաքակրթությունը, բայց այստեղ կան թուրքեր, ու դրան չհասնելու համար թուրքական կողմը ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում: Մեր ֆիլմը սրա մասին է, որ անկախ նրանից, թե ինչ ենք այստեղ անում, անկախ նրանից՝ պատրա՞ստ ենք ամեն ինչից հրաժարվել, թե ոչ, թուրքական կողմը մեզ չի ընդունում, որովհետև իրենց պետականության հիմքում դրված են այն երևույթները, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին՝ տնտեսականից մինչև հայերի գոյության ժխտում այդ տարածքում: Այս ամենի շուրջ է կառուցված նաև ներկայիս թուրքական քաղաքական իշխանությունը»,- եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տասնյակ հասցեներում ջուր չի լինիՊլանային անջատումներ՝ մայիսի 11-ինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոՀայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Ջերմուկ հանքային ջուրը արգելվել է Ռուսաստանում. Ինչ է ասում ՀայաստանըՈւրսուլան բացատրել է, թե քանի արծաթով են գնել ՀայաստանըՀայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը. Ի՞նչ խոստացան եվրոպացի առաջնորդները Փաշինյանին լսելով «Բոհեմիա» երգըԹումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն Աշխարհագրության փոփոխություն. Հայաստանը ընտրում է շատ ռիսկային ուղիԸնդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ծնվել է բանաստեղծ Զարեհ Յալտըզճեան․ պատմության այս օրը ( 10 մայիս)Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. ՄերցԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք TikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՋուր չի լինելու մի քանի ժամ «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Հիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Տափերականում 21-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բնակչի տան դարպասին․ կա վիրավոր Քաղաքագետը մեկնաբանել է Զելենսկու Հայաստանում ռազմական գործարաններ տեղակայելու ցանկությունը
Ամենադիտված