Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ծխախոտային արտադրանքի նկատմամբ տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին։ Այսօր՝ մարտի 27-ին, կառվարության նիստում հավանություն տրվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» համապատասխան այս փոփոխություններին:

Ըստ որոշման` օրենքում նախատեսվում է փոփոխություն վարչական պատասխանատվության (տուգանքի) դրույքաչափում. այն կբարձրանա։

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների` ՀՀ–ում ուժի մեջ մտնելու անցումային դրույթների համար նախատեսված ժամանակահատվածը սկսած 2016 թվականից բազմիցս երկարաձգվել էր և վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թ. հունվարի 1-ը։

Այնուամենայնիվ, 2024 թ. հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները, իսկ փոխարինիչ հանդիսացող ծխախոտային արտադրատեսակների համար՝ նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջները։

Արդյունքում ՀՀ շուկայում դեռևս առկա է ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանք` հին տուփերով։

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում ծխախոտի արտադրություն և ներմուծում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, նշանակվել են տուգանքներ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2–3 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով ծխախոտատուփերը մեր երկրում պետք է լինեն առանց մարկետինգային նշանների, սպիտակ փաթեթավորմամբ։ Մինչդեռ, ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի, տուփերի վրա պետք է լինեն հիվանդությունների, ծխելու վնասների մասին պատմող նկարներ։ Այս պահին հանրապետության գրեթե բոլոր խանութներում վաճառվում է թե՛ սպիտակ, թե ազդեցիկ վատ նկարներով, թե՛ սովորական` մարքեթինգային նշաններով ծխախոտ։

Մի վարորդ դանակաhարել է 38 երթուղու մի վարորդի Սպասվում է անձրև և ամպրոպ ԵՄ-ն հրաժարվում է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել Լուիզա Ղամբարյանը և Գայանե Ասլամազյանը կոչ են անում մասնակցել Ջահերով երթին ԵՄ-ն ցանկանում է արգելել ընկերություններին ռուսական էներգակիրներ գնել. Reuters 16-ամյա երիտասարդի uպանության մեջ կասակածվողը ձերբակալվեցՀայաստանը մոտ 49 մլն դրամի աջակցություն կտրամադրի Սիրիային Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել Մոսկվայում (լուսանկարներ) Ինչու հարևանները դարձան «թշնամիներ»․ մանրամասներԼոնդոնը և Փարիզը դավաճանել են Զելենսկուն․ WSJ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ապրանքատեսակում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ Խոշոր ավտովթար Վանում. կան զոհեր և վիրավորներ Ամուսնացած էր, 2 երեխաների հայր. ո՞վ էր ՌԴ-ում մահացած Կարեն Շիրինյանը Հայաստանին այլևս հաշվի չեն առնում Անդրանիկ Քոչարյանին չեն պատժի. ՔՊ-ն շարժվում է ոհմակի տրամաբանությամբՈչ սթափ վարորդի անչափահաս երեխան ու հղի կինը տեղափոխվել են հիվանդանոցԻնչո՞ւ էին գազազել ՔՊ-ական պատգամավորները Պուտինն առաջարկել է դադարեցնել մարտերն առաջնագծում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կարոմբոլ բիլիարդ Արշինովա. Հայաստանն այս պահին ամենաարագ տնտեսական աճն ունի զուգահեռ ներմուծումների շնորհիվ24 ժամ ջուր չի լինելու «Հայ-թուրքական կարգավորում. դիվանագիտություն աշխարհաքաղաքական հաշվարկների և պատմական լռության ֆոնին» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը. պատմության այս օրը (23 ապրիլ)Ծափերով եւ ծաղիկներով․ «Զվարթնոց»-ում դիմավորել են ծանրամարտի ԵԱ չեմպիոններին ու մեդալակիրներին Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԻրազեկում․ ապրիլի 30-ին աշխատող քաղաքացիները կարող են մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը Դպրոցից ամուսնության նպատակով անչափահասի են «փախցրել»․ մանրամասներԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. «Ժողովուրդ» ՍԴ թեկնածուի փնտրտուք է․ «Հրապարակ» 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր. «Ժողովուրդ» ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիեւ տանդեմի կողմից․«Հրապարակ» Նախ Էթիկայի հանձնաժողով կստեղծեն, ապա Քոչարյանի հարցը կքննեն. ընդդիմության նախաձեռնությամբ դա չեն անի. «Ժողովուրդ» Ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի․ «Հրապարակ» Տեսչական մարմինները կմիավորվեն․ «Ժողովուրդ» Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել էՈւկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համարՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել ՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԴուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) Երեւանում երթևեկության փոփոխություններ կլինեն. դրանք կգործեն ապրիլի 23-ից Ողբերգական դեպք. որդին հայտնաբերել է հոր դին
Ամենադիտված