Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ երեխա էր Կարենս: Շատ գրագետ էր: Մինչև դպրոց գնալն այնքան լավ մաթեմատիկա գիտեր: Խանութ էր գնում, առևտուր անում, մինչև վաճառողը հաշվում էր, Կարենս մտքում գումարում-հանումն անում էր: Ինձ ասում էին՝ Կարո՛, Կարենդ պետք է գիտնական դառնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի հայրիկը՝ պարոն Կարապետը:

Կարենը ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, զուգահեռ նաև Գյումրիում բռնցքամարտի է հաճախել, ԴՕՍԱԱՖ-ում էլ մեքենա վարել սովորել: Հայրիկն ասում է՝ որդին լավ առաջադիմություն ուներ, մաթեմատիկան իր համար յուրահատուկ կարևորություն ունեցող առարկա էր: Իններորդ դասարանն ավարտելուց հետո նա սովորել է Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանում, որն ավարտել է ոսկերիչի որակավորմամբ: Հայրիկի խոսքով, բանակից զորացրվելուց հետո Կարենը մտադիր էր ոսկերչությամբ զբաղվել:

2020 թ. հուլիսի 22-ին Կարենը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայության է անցել ՊՆ թիվ N զորամասում՝ նշանակվելով 2-րդ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի վարորդ-ռադիոհեռախոսավարի պաշտոնին: Կարենը ծառայել է Դիլիջանում: Հայրիկն ասում է՝ որդին ճարպիկ էր, ռիսկով, շատ նորմալ ծառայում էր: Սիրված էր, հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ համածառայակիցների կողմից: Նրա մարտական ուղին փաստում է. «Ծառայության ընթացքում Կարենն իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, կարգապահ, պատրաստակամ, կամային բարձր որակներով օժտված հայրենասեր զինծառայող»:

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Այդ օրն իր հետ խոսել ենք, ես զանգահարեցի, Կարենս ասաց, որ մի քիչ խառն է, հետո կզանգի. «Պատերազմ է»: Զարմացա, մի պահ մտածում էի, որ երևի սահմանային բախումներ են, կհանդարտվի: Բայց հենց առաջին օրը տղաներին տագնապով բարձրացրել էին Տավուշի դիրքերը: Ղարաբաղում կռիվը շարունակվում էր, իրենց մոտ ամեն ինչ հանդարտ էր: Հրաման ստացան, որ պետք է մեկնեն Արցախ, իրենք հրետանի ունեին, մեկնեցին ռազմադաշտ»:

Հոկտեմբերի 7-ի լուսաբացին Կարենն ու զինակից ընկերներն ընդգրկվում են Արցախի հարավային հատվածի՝ Ջրականի պաշտպանությունում: «Քարվաճառով են գնացել, կրակոցներ էին եղել, չէին կարողացել այդ կողմից մուտք գործել: Հետ էին դարձել ու Գորիսի կողմից հասել Արցախ: Երբ զրուցում էինք, ու իրեն հարցրեցի, թե որտեղ է, նա պահպանեց զինվորին բնորոշ զգոնությունն ու գաղտնապահությունը և ինձ բառացի չասաց, թե որտեղ է: Նշեց՝ Ռազոյի տեղում եմ: Ռազոն եղբորս տղան է, Ջրականում է ծառայել»:

Կարենի մարտական ուղին փաստում է. «2020 թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական սանձազերծած պատերազմի ընթացքում շարքային Մնացականյանը զորամասի կազմի մեջ ընդգրկված է եղել արցախյան հարավային հատվածի պաշտպանությունում, մասնավորապես՝ դիվիզիոնի կառավարման դասակի կազմով զբաղեցրել են դիվիզիոնի հրամանատարական դիտակետը, կատարել դիտարկում, վարել հրետանային հետախուզություն, սպասարկել և կատարել հրետանու կրակի կրակաճշտում։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերելով սառնասրտություն և մասնագիտական բարձր վարպետություն՝ Մնացականյանը հաջողությամբ իրականացրել է դիտակետի անձնակազմի տեղափոխումը հետախուզության վարման շրջաններ, անձամբ կատարել է հրետանային հետախուզություն և ունեցել կարևորագույն մասնակցություն գնդի կրակի կառավարման գործում: Դիտակետի անձնակազմը, որի կազմում էր նաև Կարենը, գրագետ ու ճշգրիտ դիտարկումներով և հաշվարկներով «Գռադ» դիվիզիոնին տվել է հակառակորդի կոորդինատները և հակառակորդի կուտակման վայրերը, այնուհետև ռեակտիվ հրետանային դիվիզիոնը ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան և կենդանի ուժը»։

Հայրիկը հավաստում է՝ որդին առաջնագծում է եղել: «Ասում են՝ տղաների ուղղությամբ տանկեր էլ են եկել, սնարյադներ են պայթել, ՍՈւ-երն էլ են հարվածել, հետախուզությունն էլ է աշխատել: Բայց տղաներին ոչինչ չի եղել: Հրամանատարն ասաց ինձ՝ ԱԹՍ-ն ուղիղ իրենց թաքստոցին հարվածեց»: Կարենն ու զինակից ընկերներն անմահացել են Ջրականում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից:

Պատերազմի օրերին հայր ու որդի կարողացել են զրուցել: «Երկու բառ էինք փոխանակում՝ պապա՛ ջան, լավ եմ: Կրակոցների ձայներ լսել եմ, բայց միայն այդքանը: Երբ զանգահարում էի, ու անհասանելի էր լինում, իրեն ասում էի՝ երբ ազատ լինես, ուղղակի զանգի ու ասա, որ ամեն ինչ կարգին է, զանգի, որ ձայնդ լսենք: Իսկ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 12-ին: Այդ օրն ընկերուհուց հարցրեց, նրա հետ չէր խոսել պատերազմի օրերին, ես էլ իրեն հանգստացրեցի, որ մայրիկը զրուցում է նրա հետ, ամեն ինչ կարգին է: Դրանից հետո Կարենիս ձայնն էլ չեմ լսել»:

Հոկտեմբերի 15-ի գիշերը Կարենը «տուն է վերադարձել»: Հրամանատարը հայրիկին ասել է՝ չէի կարող Կարենին այնտեղ թողնել, կյանքիս գնով եմ իրեն բերել: Կարենն ու ընկերներն անձնազոհաբար կռվել են, չեն նահանջել, չեն թաքնվել. ավաղ, կռիվն իրենց կյանքն է արժեցել:

«Կարենս ասում էր՝ ախպերներս զոհվում են, ես ո՞նց կարող եմ այստեղ չլինել: Ես այդ բառերից քարանում էի, չգիտեի՝ ինչ խորհուրդ տամ իրեն: Երեք ամսվա ծառայող էր, բայց այնքան մարտական էր տրամադրված»:

Կարենը տան չորս երեխաներից ավագն է, երկու եղբայր և քույր ունի: «Կարենս իմ համար որդի էր, եղբայր ու ընկեր: Երիտասարդ էի, երբ ընտանիք կազմեցինք, Կարենս ծնվեց, կարծես միասին մեծացանք: Ու հիմա շատ բարդ է առանց Կարենիս, չեմ հաշտվում այս իրականության հետ: Չեմ ուզում հերոսի հայր լինել, ուզում եմ Կարենս կողքիս լինի»:

Հ. Գ. - Կարեն Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից, այդ թվում՝ պատվոգրերով: Կարենի զորամասում տեղադրվել է նրա և 21 հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող: Հուղարկավորված է Հայրենյաց գյուղի մոտ գտնվող պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ ԱրևմուտքիցԱզատություն հայ գերիներին․ երիտասարդ ՀՅԴ–ականները նամակ հանձնեցին ՄԱԿ–ին Հաստատվել է 12-րդ դասարանի սովորողների ավարտական հունվարյան քննությունների ժամանակացույցը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 9-10-ը Վարդենիսում մահացած 26-ամյա Ալեքսը Երևանից էրԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԿԳՄՍ նախարարը Լեհաստանում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. մաhացած 15-ամյա տղան ու «Opel»-ը հայտնաբերվել են ձորումՃՏՊ՝ ԵրևանումՈսկու գինն անկում է ապրում Ցավալի է պարտվել. դժվար է հասկանալ և ընդունել նման իրողությունը. Հենրիխ Մխիթարյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում Նոր ձերբակալություններ ՊՆ-ում. կաշառք բանակից ազատելու դիմաց Հայտնի է՝ ինչ հանգամանքներում է մահացել 26-ամյա սպան Զելենսկին անվտանգության երաշխիքներ է ուզում ընտրություններ անցկացնելու համար ՉԼ 6-րդ խաղային շաբաթ | Արդյունքները և մրցաշարային աղյուսակըԾանոթ ու միա ժամանակ անհայտ … Սենսոր դեգրավացիայի խցիկ«Փաշինյանը տապակի վրա. Եվրահանձնակատարը փորձում է համոզել Հայաստանին դավաճանել Պուտինին»Մինչև ուշ երեկո ջուր չի լինի«Փաշինյանը պատվիրել է հայկական հիմն կիրակնօրյա պատարագից առաջ. Ժողովուրդը սարսափից լռում է» Տեսախցիկը ֆիքսել է 29-ամյա Գոհար Մանուկյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրաՀայաստանում ձյուն է տեղումՔաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրըՀրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման․ պատմության այս օրը (10 դեկտեմբեր)Լույս չի լինելու. հասցեներԱնկում՝ տարադրամի շուկայումՄիհրան Հակոբյանի ծեծի պատ­մու­թյունից հնարավոր «տուժի» Աննա Վարդապետյանը․«Հրապարակ» Վարպետից՝ ԱԱԾ ծառայող, ապա մարզպետի խորհրդական. ինչ ունեցվածք ունի Արամ Գրիգորյանը. «Ժողովուրդ» Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են․ «Հրապարակ» Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին. «Ժողովուրդ» Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ․ «Հրապարակ» ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականինԳազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրելՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինիՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Որքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր ԼեյենԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքըԹրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը Սլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Իրաքը ԼՈՒԿՕՅԼ-ը փոխանցում է ԱՄՆ-ին Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնաhարելով uպանած Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում է շնորհվել Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները արժեքավոր ներդրում ունեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերի զարգացման գործում. Հասանով
Ամենադիտված