Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը չի կարողանում թաքցնել հակասությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ասուլիս է տվել, բազմաթիվ հարցերի պատասխանել։ Առանցքային խոստովանություններից մեկը, որ արել է Քոչարյանը, արմատական ընդդիմադիր ուժերի մեջ առկա հակասությունների մասին է։ Երկրորդ նախագահն, ամեն դեպքում, ընդունել է, որ իր և Սերժ Սարգսյանի համակիրների ջրերն էլ նույն առվով չեն հոսում։ «Ես ընդունում եմ, որ իմ համակիրների մեջ կան ինչ-որ քանակի մարդիկ, որոնք չեն ընդունում երրորդ նախագահին: Նույնապես՝ երրորդ նախագահի համակիրների մեջ կամ կուսակիցների մեջ կան մարդիկ, որոնք ինձ չեն ընդունում: Մտածել, որ մենք բոլորի վրա կարող ենք սենց վերահսկողություն սահմանել, մեկը գրի, մեկը չգրի, չկա այդպիսի բան: Մենք, օրինակ, մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել», - նշել է Քոչարյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի հետ ուժերը միավորելու հնարավորության մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե դա չպետք է ինքնանպատակ լինի. «Միացնում ենք այն ժամանակ, երբ որ 5+5 դառնում է 12, մեր մոտ սիներգիան չի աշխատում: Եթե մենք, կոպիտ ասած, փորձենք միասին ինչ-որ բաներ անել, իմ համակիրների մի մասը, որը չէր ընդունում երրորդ նախագահին, պասիվանալու են, հեռանալու են, հիասթափվելու են: Նման պատկեր ունենալու ենք նաև երրորդ նախագահի թիմում»:

Հայաստանի երկու նախագահների թիմերի միջև առկա հակասություններն արդեն վաղուց դուրս են եկել հրապարակային դաշտ։ Անձնական ամբիցիաներն ու ավելորդ հավակնությունները խանգարում են մեծ ռեսուրսներ ունեցող ընդդիմադիր թիմերին համախմբվել, մեկ ճակատով պայքար մղել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Վերջինս էլ օգտվում է այդ հանգամանքից, անգամ ահավոր ցածր վարկանիշի պայմաններում շարունակում պաշտոնավարումը։ Ի դեպ, ըստ «Ֆոկուս» կենտրոնի հարցման արդյունքների՝ Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարներից ամենաբարձր վստահության մակարդակն իր երկրում ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա նկատմամբ վստահության մակարդակը կազմում է 75,3 %, իսկ անվստահությունն արտահայտել է հարցվածների 13,6 %-ը: Ադրբեջանի դեպքում պարզ է, այնտեղ վաղուց բռնապետություն է հաստատված, և այս թվերն ամենևին էլ լուրջ ընդունել չարժե։

Հարևան մեկ այլ երկրում՝ Վրաստանում վարչապետ Իրակլի Կոբախիձեին վստահում է հարցվածների 49,4 %-ը, իսկ 32,7 %-ը անվստահություն է արտահայտում: Ամենացածր վստահության մակարդակն ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 64 %-ը հարցվածների անվստահություն են հայտնել, իսկ վստահում է միայն 13,9 %-ը: Բոլոր նման հարցումները գրեթե միատեսակ պատկեր են ցուցադրում, բայց դա չի խանգարում, որ արդեն 7-րդ տարին Փաշինյանը նստած լինի կառավարության թիվ 1 շենքում։

Արիանա Մակարյան

Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի Գիշերը Ռուսաստանի 7 մարզերի երկնքում 78 ԱԹՍ է խոցվել. ՊՆ Կրակոցներ՝ 20 հոգու մասնակցությամբ․ վիրավորներ կանԿրկին երկրաշարժ գրանցվեց՝ 7,7 բալ ուժգնությամբ Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած արարողությանը Կրակոցներ՝ Տավուշում․ վիրավորներ կանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Լիկյոր Թիա Մարիա«Հայաստանի խորհրդարանը ցանկանում է ԵՄ ու «դիսկո պարող» Միթխուն Չակրոբատին»«Բաքուն և Երևանը չեն ցանկանում ապրել խաղաղությամբ առանց Ռուսաստանի» Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ. պատմության այս օրը (28 մարտ) Ի՞նչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՋուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելուStarlink-ն արդեն գործում է Հայաստանում․ Իլոն Մասկ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանում Մահացել է երգիչ Մակար Դերզյանը Հայտնի է՝ ո՞ր համարի ներքո ելույթ կունենան Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ» «Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալը․ «Ժողովուրդ» Հայաստանում զե՞նք է արտադրվելու․«Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ «Ժողովուրդ» Ինչու են խուզարկել Վարդենիսի համայնքապետի տունը․ «Հրապարակ» Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»Իրավապահները դեսանտ կիջնեն Գյումրիում․ «Հրապարակ»Փարիզում կայացել է Ուկրաինային աջակցող երկրների առաջնորդների հանդիպումը TikTok-ի ստեղծողը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը. Bloomberg Պուտինը պարգևատրել է Կիմ Չեն Ընին Կիլիան Մբապեն Մադամ Տյուսոյի թանգարանում «հանդիպել» է իր մոմե արձանին (տեսանյութ)Հուրգադայի ափերի մոտ 44 զբոսաշրջիկ տեղափոխող սուզանավ է խորտակվել. զnhերի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ ենՈւշիի ոլորաններում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. ՕվերչուկՎաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Հայտնի է դարձել Կուրսկում ուկրաինական ԶՈւ-ի հսկայական կորուստների մասին Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի ուղևորությունների ցանկում Ադրբեջանից հերթական ուլտիմատումն է հնչում, հայաստանյան իշխանությունը արդարացնում է իր տապալումը. Աբրահամյան ԱՄՆ դեսպան Քվինը Սյունիքում է եղել Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ ԵգիպտոսՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Մարտուն Գրիգորյանի հորն էլ ձերբակալեցին Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ) Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցին
Ամենադիտված