Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահարա անապատում առաջին անգամ  ձյուն է տեղացել․ պատմության այս օրը (18 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գամբիա՝ Անկախության օր (Միացյալ Թագավորությունից), Ճապոնիա՝ Դիալեկտի օր, Նեպալ՝ Ազգային ժողովրդավարության օր, Ռուսաստան՝ Տրանսպորտային ոստիկանության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877 - ծնվել է  դասական գրող Դերենիկ Դեմիրճյանը։

1906 - ծնվել է  ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանը։

1918 - ծնվել է  բանասեր, բնագրագետ Արմենուհի Սրապյանը։

1921- խորհրդային իշխանության դեմ ապստամբածները մտել են Երևան։ Նրանց օգնել է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղակայված բոլշևիկյան զորքերի ստորաբաժանումները զբաղված են եղել Վրաստանի խորհրդայնացումով։

– Երևանի բանտում սպանվել է հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ Համազասպ Սրվանձտյանը։

1930 - ծնվել է  նկարիչ, գոբելենագործ Ալեքսանդր Ազատյանը։

1932 - ծնվել է  ֆիզիկոս Վիլեն Ասլանյանը։

1937 - ծնվել է  կենսաֆիզիկոս Արմեն Զաքարյանը։

1944 - ծնվել է  պատմաբան Էդուարդ Դանիելյանը։

1963 - ծնվել է  ֆրանսահայ ֆուտբոլիստ և մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը։

1969 - ծնվել է  նկարիչ Լիլիթ Սողոմոնյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ավստրիայի հետ։

1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ալբանիայի հետ։

2005-ազդարարվել է մասնավոր բանկերում ֆիզիկական անձանց ներդրած ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեության սկիզբը: 

2006-Եվրախորհրդարանն ընդունել է Հին Ջուղայի հայկական հուշարձանների ավերումը դատապարտող բանաձև։

2009 - վախճանվել է  ճարտարապետ Արմեն Հախնազարյանը։

2010- Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անց կացրել ոսկու շուկայի աշխատողները, որոնք պահանջել են վերջ դնել իրենց նկատմամբ գործադրվող հարկային ճնշումներին, իրենց ձևակերպմամբ՝ հարկային ահաբեկչությանը:

2013– Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։

2023-Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

814- վախճանվել է  մոնղոլ խան Խուբիլայը։

1201 —ծնվել է պարսիկ մաթեմատիկոս և աստղագետ Նասիր ադ-Դին Թուսին։

1268 —Վեզենբերգ ամրոցի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ հյուսիսռուսական պետությունների, կոմսությունների և Տևտոնական օրդենի, Դանիական Էստլյանդիայի ասպետների միջև, որի ժամանակ ասպետները ջախջախիչ պարտություն են կրել։

1405 - վախճանվել է  թուրք-մոնղական նվաճող Լենկթեմուրը։

1546 - վախճանվել է գերմանացի հոգևորական Մարտին Լյութերը։

1564– վախճանվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչ և քանդակագործ Միքելանջելոն։

1718 – ծնվել է դանիացի բնագետ, գրող և նկարազարդող Սյորեն Աբիլդգորը։

1745 - ծնվել է  իտալացի ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտան։

1814 —տեղի է ունեցել ճակատամարտը Մոնտրոյի մոտ, որտեղ Նապոլեոնը ջախջախել է Վյուտենբուրգի կրոնթագաժառանգի բանակը։

1883 - ծնվել է  հույն գրող Նիկոս Կազանձակիսը։

1913 - Մեքսիկայում Պեդրո Լասկուրաինը 45 րոպեով դարձել է երկրի նախագահ։

1913 —Ֆրեդերիկ Սոդդին առաջարկել է օգտագործել «իզոտոպ» տերմինը։

1930– ամերիկացի աստղագետ Կլայդ Տոմբոն Լոուելլի աստղադիտարանում հայտնաբերել է Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվել է գաճաճ մոլորակների շարքին։

1933 – ծնվել է ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն։

1954– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, նաև երգիչ և պարող Ջոն Տրավոլտան։

1956 - ծնվել է  վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։

1960- տեղի է ունեցել 8-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սքվո-Վելլի, ԱՄՆ)։

1967– վախճանվել է հրեական ծագմամբ ամերիկացի նշանավոր ֆիզիկոս Ռոբերտ Օպենհեյմերը։

1968-տեղի է ունեցել 10-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։

1979 - Սահարա անապատում պատմության մեջ առաջին անգամ  ձյուն է տեղացել։

2003 – Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել է 198 մարդ։

2004– Իրանի Նիշապուր քաղաքում տեղի է ունեցել երկաթուղային վթար, որի հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ։

2014 —ուկրաինական հեղափոխության ժամանակ կտրուկ սրվել է իրավիճակը Կիևի մայդանում, որի արդյունքում երեք օրվա ընթացքում զոհվել է մոտ 80 մարդ։

Կ. Խաչիկյան

Գիշերը Ռուսաստանի 7 մարզերի երկնքում 78 ԱԹՍ է խոցվել. ՊՆ Կրակոցներ՝ 20 հոգու մասնակցությամբ․ վիրավորներ կանԿրկին երկրաշարժ գրանցվեց՝ 7,7 բալ ուժգնությամբ Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած արարողությանը Կրակոցներ՝ Տավուշում․ վիրավորներ կանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Լիկյոր Թիա Մարիա«Հայաստանի խորհրդարանը ցանկանում է ԵՄ ու «դիսկո պարող» Միթխուն Չակրոբատին»«Բաքուն և Երևանը չեն ցանկանում ապրել խաղաղությամբ առանց Ռուսաստանի» Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ. պատմության այս օրը (28 մարտ) Ի՞նչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՋուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելուStarlink-ն արդեն գործում է Հայաստանում․ Իլոն Մասկ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանում Մահացել է երգիչ Մակար Դերզյանը Հայտնի է՝ ո՞ր համարի ներքո ելույթ կունենան Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ» «Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալը․ «Ժողովուրդ» Հայաստանում զե՞նք է արտադրվելու․«Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ «Ժողովուրդ» Ինչու են խուզարկել Վարդենիսի համայնքապետի տունը․ «Հրապարակ» Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»Իրավապահները դեսանտ կիջնեն Գյումրիում․ «Հրապարակ»Փարիզում կայացել է Ուկրաինային աջակցող երկրների առաջնորդների հանդիպումը TikTok-ի ստեղծողը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը. Bloomberg Պուտինը պարգևատրել է Կիմ Չեն Ընին Կիլիան Մբապեն Մադամ Տյուսոյի թանգարանում «հանդիպել» է իր մոմե արձանին (տեսանյութ)Հուրգադայի ափերի մոտ 44 զբոսաշրջիկ տեղափոխող սուզանավ է խորտակվել. զnhերի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ ենՈւշիի ոլորաններում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. ՕվերչուկՎաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Հայտնի է դարձել Կուրսկում ուկրաինական ԶՈւ-ի հսկայական կորուստների մասին Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի ուղևորությունների ցանկում Ադրբեջանից հերթական ուլտիմատումն է հնչում, հայաստանյան իշխանությունը արդարացնում է իր տապալումը. Աբրահամյան ԱՄՆ դեսպան Քվինը Սյունիքում է եղել Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ ԵգիպտոսՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Մարտուն Գրիգորյանի հորն էլ ձերբակալեցին Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ) Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցինՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի
Ամենադիտված