Սաուդյան Արաբիան միջնորդ կլինի ՌԴ-ԱՄՆ, այնուհետ՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են ոչ միայն հարթակ տրամադրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար, այլ նաև հանդես կգան որպես միջնորդ բանակցություններում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։
Սաուդյան Արաբիայի պաշտոնյան ասել է, որ երկիրը կանի «ավելին, քան պարզապես հյուրընկալելը» և «կզբաղվի միջնորդի դերով»:
Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը կգլխավորի երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, ում անունը չի նշվում։
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կկայանա Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպմանը առայժմ չի հրավիրվել։ Ինչպես հայտնում է NBC News-ը, ԱՄՆ իշխանությունները նախատեսում են նախ առանձին բանակցություններ վարել Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ, հետո միայն համատեղ գագաթնաժողով անցկացնել։