Վասերման. ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը կկործանեն Հայաստանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի խորհրդարանի ընդունած որոշումը` սկսելու երկրի անդամակցության գործընթացը Եվրամիությանը, կհանգեցնի այդ երկրի հետագա կործանմանը, Aif.ru-ին տված մեկնաբանությունում ասել է Պետդումայի պատգամավոր Անատոլի Վասերմանը։
«Հայաստանի համար այդ որոշումը նշանակում է հետագա ավերածություններ։ ԵՄ-ի համար դրանք զգալի քաղաքական հաջողություններ են` առանց որևէ առանձնահատուկ տնտեսական ներդրումների»,- ասել է պատգամավորը։
Իր հերթին, Ռուսաստանի համար, նշել է Վասերմանը, Երևանի ընտրած զարգացման ուղին գործնականում լուրջ ոչինչ չի նշանակում։ «Դա, իհարկե, կնշանակի մեր հարաբերությունների որոշակի բարելավում Վրաստանի և Ադրբեջանի հետ, որոնց հետ Հայաստանը ջանասիրաբար հակադրվում է, բայց որի համար կան պատմական պատճառներ։ Իրանի և Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ևս որոշ չափով կբարելավվեն, քանի որ նրանք այժմ հնարավորություն կունենան ինչ-որ բան «կծելու» Հայաստանից և երախտապարտ կլինեն մեզ դրա համար, թեև, իհարկե, պետք է երախտապարտ լինեն Սորոսին, ով Փաշինյանին նշանակեց Հայաստանի գաուլայտեր»,- իր մտքերով է կիսվել Վասերմանը։
Ինչպես հաղորդվում է, Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ այս որոշումը ինքնիշխան որոշումներ կայացնելու պետության իրավունքն է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը