ՃՏՊ Տավուշի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ փետրվարի 8-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարրաության ոստիկանության պարեկաին ծառայության Տավուշի մարզի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Բրուտյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Հալեորյանը:
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի վայրում վարորդն ու նրա հետ գտնվող ուղևորները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց և միայն վթարից հետո են ճանշինից ժամանել ու սկսել աղ ու ավազ լցնել: