Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

cont.ws–ն «Ադրբեջանը խաղում է Ռուսաստանի թուլության վրա, Հայաստանը կորուստներն է հաշվում, իսկ Թուրքիան... սպասում է իր ժամին» վերնագրով հոդվածում գրում է, որ եթե Անդրկովկասը շախմատի տախտակ է, ապա Հայաստանն արդեն իսկ կարծես թե հանձնել է իր ֆիգուրները, Ադրբեջանը գամբիտ է խաղում, իսկ Ռուսաստանը առաջին հերթին փորձում է պարզել, թե ո՞վ է սկսել այս խաղը։

Հայաստանի իշխանությունները լքված սիրեկանի նման չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանը վճռական պահին չշտապեց օգնել։ Հայաստանը Մոսկվայից կառչելու փոխարեն իր կապերը դիվերսիֆիկացնելու կուրս է սահմանել՝ սիրախաղ սկսելով Արևմուտքի, Իրանի և նույնիսկ Հնդկաստանի հետ։ Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դիվերսիֆիկացիան նման է միաժամանակ տասը սիրեկան ունենալու փորձին, այսինքն՝ ինչ-որ մեկը հաստատ դժգոհ կլինի: Մինչ Հայաստանը նոր հովանավորներ է փնտրում, Ադրբեջանն արդեն սիրախաղ է անում Ռուսաստանի հետ՝ ցույց տալով, որ ավելի կանխատեսելի և հարմար գործընկեր է։ Իլհամ Ալիևը, որպես փորձառու խաղացող, գիտի, թե երբ պետք է ցույց տալ հաղթաթուղթը։ «Մենք վստահելի գործընկեր ենք՝ ի տարբերություն այդ քմահաճ հայերի», -կարծես թե ասում է նա՝ կնքելով գազային պայմանագրեր։ Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ այդքան հարթ։ Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի ենթարկված մարդատար ինքնաթիռի հետ կապված միջադեպը դարձել է Ռուսաստանի դեմ Ալիևի կոշտ հայտարարությունների պատճառ։

Կրեմլը, ինչպես միշտ, փորձում է փրկել դեմքը։ Մի կողմից՝ Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ կորցնել Ադրբեջանին, որը դարձել է գազի և նավթի կարևոր տարանցիկ միջանցք։ Մյուս կողմից՝ նա չի ցանկանում ամբողջությամբ փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ «Ռուսաստանը բազմաշերտ շախմատ է խաղում, բայց շախմատի տախտակն ավելի ու ավելի է նմանվում ականապատ դաշտի»,- հեգնանքով ասել է քաղաքագետ Նորայր Դունամալյանը։ Թուրքիան, ինչպես միշտ, մնում է ստվերում, սակայն նրա ազդեցությունն Ադրբեջանի վրա անհնար է թերագնահատել։

«Ադրբեջանն առանց Թուրքիայի նման է խորովածի, բայց առանց աջիկայի», -կատակում են տեղացի փորձագետները։ Այնուամենայնիվ, այդ բարեկամությունը ևս զերծ չէ իր որոգայթներից: Թուրքիայի հավակնությունները կարող են բախվել Ռուսաստանի շահերի հետ, որը սպառնում է Անդրկովկասը դարձնել նոր առճակատման ասպարեզ։

Այսօր Անդրկովկասը աբսուրդի թատրոն է հիշեցնում, բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը։ Հայաստանը վիրավորված է, Ադրբեջանը մանևրում է, Ռուսաստանը հավասարակշռում է, իսկ Թուրքիան հետևում է կուլիսների հետևից։ Ալիևը հաճույք է ստանում «գլխավոր ստրատեգի» իր դերից, բայց նման խաղում, ինչպես գիտենք, պարտվելը կարող է շատ թանկ արժենալ: Եվ եթե Բաքուն շարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա, ապա նա վտանգում է ոչ միայն կորցնել նրա աջակցությունը, այլ նաև դառնալ սակարկության առարկա աշխարհաքաղաքական մեծ խաղում։

Հ.Գ. - Ռուսական հեքիաթների սիրահարների խորհուրդը Ալիևին. մի փորձիր խորամանկել Կաշչեյին, նրա «կյանքի ասեղները» թաքնված են ոչ միայն ձվի մեջ, այլ նաև գազային պայմանագրերում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տղամարդը կտրել է ոտքի թաթի մի մասը՝ բժշկական համալսարան ընդունվելու համար «Անքորիջի բանաձևը» կարագացնի ուկրաինական կարգավորումը․ Պեսկով Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի. հայտնի է ինքությունըԱրման Ծառուկյանն անդրադարձել է Փեդի Փիմբլեթի պարտությանը Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշադրություն վարորդներին Լիտվան կօգնի Ուկրաինայի քաղաքներին և համայնքներին՝ նվիրաբերելով մոտ 100 գեներատոր. Զելենսկի Ուշադրություն վարորդներին. այս գիշեր և վաղը առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Նիպա վիրուսի դեպքերի թիվը հասել է 5-ի Եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք. քաղաքագետ Ներկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. Ռյաբկով «Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. Bloomberg Չեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Առատ ձյան և անձրևների պատճառով մահшցել է 61 մարդ, 110-ը՝ վիրավnրվելUFC թեթև քաշային կարգի նոր ժամանակավոր չեմպիոն է Ջասթին Գեյջը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենան ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկից գnղացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու ԴաբիումԻնչո՞ւ Հայաստանը չստացավ 50%+1 բաժնեմաս TRIPP նախագծում. Խորհրդարանի փոխնախագահը պատասխանել է նախկին արտգործնախարարինՀՀ վարչապետ Փաշինյանը ուշադրության կենտրոնում է սոցիալական ցանցերում իր վառ գրառումների շնորհիվ«Օրինակ արյուն». Զատուլինը բացատրել է, թե ի՞նչ կկորցնի ԱՊՀ-ն Մոլդովայի դուրս գալուց հետոԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն խնդրել է Իտալիային միանալ Գազայի համար նախատեսված Միջազգային կայունացման nւժերին՝ որպես հիմնադիր անդամՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը ԱՄՆ-ն ու Հայաստանը բացահայտել են «Թրամփի ճանապարհ» նախագծի գաղտնիքներըՀայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ. պատմության այս օրը (25 հունվար)Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել. ՆԳՆ փրկարար ծառայություն Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Caviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիԶինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՊակիստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ Մարտինեսը հայտարարել է, որ պատրաստ է Ռոնալդուին դուրս թողնել մեկնարկային կազմից, եթե դա անհրաժեշտ լինի հավաքականին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան Ցեմենտի հումքով բարձված «Howo» բեռնատարը Սարավանում կողաշրջվել է Հրդեհ Գյումրի քաղաքում Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների 2-րդ օրը
Ամենադիտված