Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ-ի հետ փաստաթղթի ստորագրումն, ըստ էության, Բայդենի վարչակազմի հետ արձանագրված որոշակի արդյունքների կամ ցանկությունների ամրագրում էր: Սա արվեց՝ հասկանալով, որ Թրամփի վարչակազմի պարագայում դա անելը գուցե կլինի շատ բարդ, հետևաբար՝ փորձ էր այս պահի դրությամբ հնարավորն արձանագրել: Հայաստանի իշխանությունները հավատարիմ են մնում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության իրենց քաղաքականությանը, և այդ ուղղությամբ էին Միացյալ Նահանգների հետ այդ փաստաթղթի ստորագրումը, ԵՄ-ին անդամակցելու շուրջ իբրև թե քաղաքացիական նախաձեռնությունն ու դրա շուրջ օրակարգի կառուցումը: Բայց, այդ ամենին զուգահեռ, այսօր աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններ են ակնկալվում և տեղի ունենում՝ առաջին հերթին պայմանավորված Թրամփի վերընտրմամբ և պաշտոնի ստանձնմամբ, նրա որդեգրած քաղաքականությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը:

Նշում է՝ Թրամփը հայտարարել է և ցույց է տալիս, որ շահագրգռված չի լինելու տարբեր տարածաշրջաններում անմիջականորեն ներգրավվել քաղաքական գործընթացներին, փորձել սեփական ազդեցությունը տարածել և այլն: «Նա փորձելու է ավելի շատ սեփական հարևանությամբ իր դիրքերն ամրապնդել և այդ դիրքերից հանդես գալ աշխարհի հետ հարաբերություններում: Սա իր հերթին նշանակում է, որ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուղղակի ներգրավվածությունը չի ունենա նախկին տեսքը, այստեղ կմեծանա Թուրքիայի ազդեցությունը՝ որպես Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Ռուսաստանի համար որոշակի հնարավորությունների պատուհան կբացվի՝ վերականգնելու իր ազդեցությունը տարածաշրջանի համար և այլն։ Հետևաբար, հենց սրանով է նաև պայմանավորված Ռուսաստանի շտապողականությունը՝ վերականգնել սեփական դիրքերը և ճնշումը Հայաստանի վրա, որի հետևանքը եղավ Միացյալ Նահանգների հետ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ և, այդ նույն ոգով տեղի ունեցած, Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:

Այցի ամբողջ տրամաբանությունն այն էր, որ եղած խնդիրները փորձում ենք հարթել, նորից կառուցողական երկխոսություն ենք ծավալում, նորից բոլոր հարցերում Ռուսաստանն իր ներգրավումն է ունենալու և այլն: Մոսկվան վերականգնում է իր դիրքերն ու ցույց տալիս աշխարհին, որ գնում է այդ ուղղությամբ: Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը: Այն միշտ անում է նույն բանը՝ փորձում է հնարավորինս երկարաձգել սեփական իշխանությունը, և դրա համար, որ կողմից մեծանում է ճնշումը, այն կողմն էլ շտապում են գնալ և փորձել վերականգնել հարաբերությունները, հարթել խնդիրները, ցույց տալ իրենց հավատարմությունը և այլն: Այս ձեռագրին արդեն շատ երկար ականատես ենք լինում, և, ցավոք, սա ոչ թե բալանսավորված արտաքին քաղաքականություն է, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ և մեզ միայն նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ է կանգնեցնում»,-փաստում է նա:

Մեղադրանքներ, ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն լքելու մտքեր, զուգահեռ իրականության մեջ ընդլայնված կազմով հանդիպում և առանձնազրույց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ստացվում է, որ, ըստ նպատակահարմարության, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղա՞լ երկու լարի վրա: «Բնականաբար, այո: Իրենք չեն էլ հրաժարվել իրենց ձեռագրից, քանի որ դա գլոբալ կուրս է՝ կուզեք դա անվանեք սեփական կուրս, կուզեք անվանեք արտաքին դերակատարների կողմից թելադրված կուրս, միևնույնն է, դա որդեգրված կուրս է: Այս իշխանությունը չի նահանջում այդ կուրսից, այլ հարց է, որ մարտավարական, պահի թելադրանքով հենց որ հատում են կարմիր գծերը և Մոսկվայից ավելի կոշտ արձագանք են ստանում, քան մինչ այդ ակնկալում էին, շտապում են Մոսկվայի հետ ինչոր բան կարգավորել, բայց դա չի նշանակում, որ ունեն ցանկություն Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ինչպես շատ փորձագետներ են փաստում, փաստաթղթերի, պայմանավորվածությունների ստորագրումը մեկ բան է, բայց անհրաժեշտ է իրականության մեջ դրանց կյանքի կոչումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետն ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի օրինակով է ներկայացնում մի քանի կարևոր շեշտադրումներ: «Այս փաստաթղթում նշվա՞ծ են մեր հիմնական խնդիրները և լուծո՞ւմ են դրանք, կա՞ որևէ արձագանք Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանն ու Հայաստանին առաջ քաշվող պահանջներին, կա՞ անդրադարձ Բաքվում պահվող, գերեվարված անձանց և տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին, կա՞ Հայաստանի տարածքների օկուպացիայի հարց, ամենակարևորը՝ կա՞ն անվտանգային երաշխիքներ Հայաստանի համար, ոչ թե ռազմական ոլորտում համատեղ ինչ-որ փորձի փոխանակումներ, դասեր, բարեփոխումներ և այլն, այլ իրական անվտանգային երաշխիքներ։ Այսօր Հայաստանը, փչացնելով Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, դուրս գալով ՀԱՊԿ-ից և այլն, հրաժարվում է՝ թեկուզ շատ վատ, թեկուզ թերի գործող, բայց միակ արտաքին անվտանգային երաշխիքներից, որոնք ունի: Այսօր Արևմուտքը նույնիսկ այդ դեկլարացիոն փաստաթղթի մակարդակով ակնարկո՞ւմ է, որ պատրաստ է նման երաշխիքներ տալ: Ոչ, չի ակնարկում, հետևաբար, եթե նույնիսկ այս փաստաթուղթը լիարժեք կյանքի կոչվի, այն ԱՄՆ-ին վերահսկողության կամ որոշակի տեղեկատվության հնարավորություն կտա՝ Հայաստանի սահմանների առումով, նաև հնարավորություն կտա դուրս մղել Ռուսաստանին Հայաստանի էներգետիկ ոլորտից, միջուկային էներգիայի ոլորտից և այսպես շարունակ: ԱՄՆ-ին մի շարք հարցերում այն կտա իր օրակարգերի առաջմղման հնարավորություն, բայց փոխարենը կնպաստի՞ Հայաստանի շահերի պաշտպանությանը: Այս փաստաթղթում մեզ համար կարևորագույն կետերը չկան:

Բոլորովին այլ հարց է, թե որքանով այն կյանքի կկոչվի: Այն կնքվել է մի վարչակարգի հետ, այսօր եկել է ուրիշ վարչակարգ, որը բոլորովին այլ օրակարգեր ունի և գնում է այն ամենի հրապարակային զրոյացման, ինչ արել է Բայդենը: Մյուս կողմից՝ անհասկանալի է այս փաստաթղթի կարգավիճակը: Հայաստանի իշխանությունների, նրա ջատագովների կողմից փորձ արվեց սա ներկայացնել որպես պատմական փաստաթուղթ, որը հարաբերությունների հիմքեր է սահմանում, սակայն նույնիսկ իր անվանումով այն հանձնաժողովի կանոնակարգ է։ Սա վավերացման ենթակա փաստաթո՞ւղթ է, թե՞ ոչ, իրավապայմանագրային դաշտի մա՞ս է, թե՞ ոչ: Այստեղ մի շարք հանգամանքներ կան, որոնք հարցականի տակ են դնում այս փաստաթղթի իրավական ուժն ու քաղաքական արժեքը: Այլ բան է, որ սա ցանկությունների դեկլարացիա է և չունի իր մեջ մեր հիմնական շահերի արտացոլումը»,-հավելում է նա:

Հայաստանի իշխանական վերնախավի ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ են ունենում իրենց միջազգային գործընկերների հետ, ելույթներ ունենում տարբեր ամբիոններից, բայց մեկ բառ անգամ չի հնչում Բաքվում տեղի ունեցող «դատավարությունների» մասին: «Սա Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝ «չկա Արցախ, չկան խնդիրներ»: «Չկա Արցախ»ի ներքո չեն հասկանում միայն Արցախը՝ որպես մեր հայրենիքի մաս, հասկանում են արցախահայություն, արցախահայության իրավունքներ, խնդիրներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն, Արցախում գերեվարված մարդիկ և այլն, այսինքն՝ եկեք օրակարգում չունենանք Ադրբեջանին նյարդայնացնող հարցեր, որպեսզի Ադրբեջանը կառուցողական երկխոսություն մեզ հետ տանի: Նույնիսկ այդ պարագայում չենք տեսնում այդ կառուցողական երկխոսությունը։ Սա որդեգրված ձեռագիր է՝ չնյարդայնացնել Ադրբեջանին, չբարձրացնել հարցեր, միայն թե ամեն գնով առաջ մղել խաղաղության օրակարգը: Սա ողբերգական ձեռագիր է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք: Այսօր մեր քաղաքացիները Բաքվի բանտերում են, սակայն Հայաստանի իշխանությունը որևէ գործընթաց չի տանում միջազգային կոնսոլիդացիա ապահովելու և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու: Հայաստանի իշխանությունները դա փորձում են մեկնաբանել «եթե խոսենք, ավելի վատ կլինի» տրամաբանությամբ, բայց իրականում բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդպես չէ: Միջազգային կառույցները, տարբեր երկրների օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներն այսօր բարձրաձայնում են այդ հարցը, Հայաստանի իշխանությունները դա չեն անում: Սա հանգեցնելու է նրան, որ շատ կարճ ժամանակ անց նրանք նույնպես դադարելու են դա անել՝ հասկանալով, որ եթե Հայաստանին դա պետք չէ, ինչո՞ւ է պետք իրենց: Հայաստանը պետք է լիներ աշխարհի դռները ծեծողը, բոլորին կոնսոլիդացնողը, Ադրբեջանի վրա ճնշումներ առաջացնողը: Իսկ եթե անում են ինչ-որ բան ու անում են դա ոչ հրապարակային, ինչպես ասում են, ապա ո՞ւր է արածի արդյունքը»,-եզրափակում է Աննա Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաստատվել է 12-րդ դասարանի սովորողների ավարտական հունվարյան քննությունների ժամանակացույցը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 9-10-ը Վարդենիսում մահացած 26-ամյա Ալեքսը Երևանից էրԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԿԳՄՍ նախարարը Լեհաստանում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. մաhացած 15-ամյա տղան ու «Opel»-ը հայտնաբերվել են ձորումՃՏՊ՝ ԵրևանումՈսկու գինն անկում է ապրում Ցավալի է պարտվել. դժվար է հասկանալ և ընդունել նման իրողությունը. Հենրիխ Մխիթարյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում Նոր ձերբակալություններ ՊՆ-ում. կաշառք բանակից ազատելու դիմաց Հայտնի է՝ ինչ հանգամանքներում է մահացել 26-ամյա սպան Զելենսկին անվտանգության երաշխիքներ է ուզում ընտրություններ անցկացնելու համար ՉԼ 6-րդ խաղային շաբաթ | Արդյունքները և մրցաշարային աղյուսակըԾանոթ ու միա ժամանակ անհայտ … Սենսոր դեգրավացիայի խցիկ«Փաշինյանը տապակի վրա. Եվրահանձնակատարը փորձում է համոզել Հայաստանին դավաճանել Պուտինին»Մինչև ուշ երեկո ջուր չի լինի«Փաշինյանը պատվիրել է հայկական հիմն կիրակնօրյա պատարագից առաջ. Ժողովուրդը սարսափից լռում է» Տեսախցիկը ֆիքսել է 29-ամյա Գոհար Մանուկյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրաՀայաստանում ձյուն է տեղումՔաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրըՀրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման․ պատմության այս օրը (10 դեկտեմբեր)Լույս չի լինելու. հասցեներԱնկում՝ տարադրամի շուկայումՄիհրան Հակոբյանի ծեծի պատ­մու­թյունից հնարավոր «տուժի» Աննա Վարդապետյանը․«Հրապարակ» Վարպետից՝ ԱԱԾ ծառայող, ապա մարզպետի խորհրդական. ինչ ունեցվածք ունի Արամ Գրիգորյանը. «Ժողովուրդ» Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են․ «Հրապարակ» Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին. «Ժողովուրդ» Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ․ «Հրապարակ» ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականինԳազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրելՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինիՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Որքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր ԼեյենԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքըԹրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը Սլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Իրաքը ԼՈՒԿՕՅԼ-ը փոխանցում է ԱՄՆ-ին Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնաhարելով uպանած Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում է շնորհվել Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները արժեքավոր ներդրում ունեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերի զարգացման գործում. Հասանով Սիսիանի համայնքային ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերվելՀայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները
Ամենադիտված