Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Երևանին ու Մոսկվային կռվեցնել». Արևմուտքը կկարողանա՞ Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Վաշինգտոնում ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Դրան հաջորդող օրը Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն է կանչվել Հայաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել կապված ԶԼՄ-ներում «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված պատմությունների» հայտնվելու հետ։ Մինչ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ նոր համաձայնագրի շրջանակներում համագործակցության սկզբունքները հիմնված են լինելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի փոխգործակցության օրինակի վրա։ Դա նշանակում է, որ Երևանը պարտավորվում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի ժողովրդավարական սկզբունքներին։ Բացի այդ, համագործակցության այդ ձևաչափը ենթադրում է, որ Երևանը Վաշինգտոնից օգնություն կստանա ռազմական և տնտեսական ոլորտների զարգացման համար։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պարտավորություն չի ստանձնում ուղղակիորեն միջամտել Հայաստանի կողմից որևէ հակամարտության։

Փորձագետները նշում են, որ այդ փաստաթուղթն իր բնույթով զուտ դեկլարատիվ է և չի նշանակում, որ ԱՄՆ-ն անմիջապես կսկսի Հայաստանին որևէ օգնություն ցուցաբերել։
«Արդյո՞ք Վաշինգտոնն ու Երևանը կլրացնեն ստորագրված համաձայնագիրն իմաստալից բաներով, դա հարց է, որը կորոշվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք»,- gazeta.ru-ին տված հարցազրույցում նշել է քաղաքական դիտորդ և Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։ Նա բացատրել է, որ ավանդաբար ամերիկյան իշխանությունները մշակում և իրականացնում են տարածաշրջանային ռազմավարություն չառանձնացնելով առանձին երկրներ։ Այնպես որ, Արեշևի խոսքով, դժվար թե Թրամփի օրոք որևէ ծայրահեղ կարևոր քայլ արվի հատուկ Հայաստանում ամերիկյան ազդեցությունը մեծացնելու համար։

«Թրամփն իշխանության գալուց անմիջապես հետո չի իրականացնի Ռուսաստանի հետ էլ ավելի մեծ առճակատման նախագիծ և չի փորձվի ինչ-որ կերպ հակադրել Երևանին ու Մոսկվային։ Կարծում եմ, որ Սպիտակ տունը կշարունակի պահպանել Հայաստանի իշխանության հետ կապի այն ուղիները, որոնք արդեն իսկ հաստատվել էին ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք, բայց ոչ մի ավելորդ բան չի անի»,- նշել է քաղաքագետը։

Պետդումայի պատգամավոր և ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Gazeta.Ru-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ղեկավարության դեպի Արևմուտք թեքվելու գործընթացը բավականին վաղուց է ընթանում, սակայն, հատկապես նկատելի է դարձել վերջին մեկ-երկու տարում։

Հայաստանի ներկայիս իշխանությունն իր շրջադարձը դեպի Արևմուտք մոտիվացնում է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում սեփական պարտությամբ։ Փաշինյանը մեղադրում է Ռուսաստանի ղեկավարությանն այն ժամանակ Երևանին համարժեք աջակցություն չցուցաբերելու մեջ, ինչի պատճառով էլ Հայաստանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը։ «Այդ հռետորաբանությունը, ըստ էության, պատասխանատվությունն անձամբ վարչապետից տեղափոխում է երրորդ կողմի վրա»,- ասել է պատգամավորը։

Զատուլինը հիշեցրել է, որ նման իրավիճակ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում արդեն եղել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ փլուզվեցին Օսմանյան և Ռուսական կայսրությունները։ Տեղի Հայաստանի իշխանությունները շատ էին ցանկանում անկախություն ձեռք բերել և այդ նպատակով պաշտպանության խնդրանքով դիմեցին Անտանտի երկրներին և ԱՄՆ-ին։ Սակայն այն ժամանակ էլ օգնություն չեղավ։

Ռուսաստանի իշխանություններն արդեն արձագանքել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման լուրերին։ Այսպես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս որոշումը երկրի բացարձակ ինքնիշխան իրավունքն է։

Քաղաքագետ Արեշևը կարծում է, որ Հայաստանն իր ողջ ուժով փորձում է ցույց տալ, որ միայնակ չէ և իր թիկունքում ամուր գործընկերներ ունի, հետևաբար «շտապում է նոր ընկերներ գտնել»։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է գտնել որքան հնարավոր է շատ հովանավորներ, որոնք լրացուցիչ պաշտպանություն կապահովեն Երևանին Ադրբեջանի հետ հակամարտությունում, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում սեփական շահերով»,- նշել է նա։

Դա, ըստ փորձագետի, Հայաստանի ներկայիս ղեկավարության տիպիկ ռազմավարությունն է՝ փորձել ոչ թե աջակցություն գտնել սեփական երկրի ներսում, այլ պատասխանատվությունը գցել ավելի ուժեղի վրա։ Դժվար թե նման գործողություններն իրական քաղաքական արդյունքներ ունենան, բայց դրանք, իհարկե, «մեծ անուն» են ստեղծում հենց Փաշինյանի համար, ով «իրոք սիրում է քաղաքական PR-ով զբաղվել», կարծում է Արեշևը։ «Ռուսական ղեկավարությունը վաղուց գիտակցել է Փաշինյանի բոլոր ջանքերը և հասկանում է, որ խոսքերին այժմ դժվար թե գործողություններ հաջորդեն։ Մոսկվայի համար կարևոր է պահպանել Հայաստանը որպես տնտեսական գործընկեր, և Երևանը դժվար թե հրաժարվի համագործակցությունից։ Միակ բանը, որ դեռևս հարցեր է առաջացնում, համագործակցությունն է անվտանգության ոլորտում։ Այստեղ Մոսկվան կհետևի իրավիճակին և որոշ որոշումներ կկայացնի, որպեսզի ամրապնդի սեփական դիրքերը Կովկասում»,- եզրափակել է Արեշևը։

Իր հերթին Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Հայաստանն ԱՄՆ-ից ոչ մի գործողություն կամ աջակցություն չի ստանա։ Այս պարագայում Փաշինյանի ներկայիս իշխանությունը փորձում է բնակչությանը նախապատրաստել դեպի արևմուտք շրջադարձին, որն ամեն տարի ավելի ակնհայտ է դառնալու։ «Սակայն Հայաստանի ղեկավարությունը համառորեն հրաժարվում է ընդունել այն փաստը, որ արևմտյան երկրները թքած ունեն Հայաստանի ապագայի վրա և տեղի ունեցող ամեն ինչում փնտրելու են բացառապես իրենց շահը, որը կարող է չհամընկնել Երևանի շահի հետ»,- հավելել է պատգամավորը։ Նա եզրակացրել է, որ դեռևս չկա որևէ լուծում, որը կօգնի «Հայաստանի կյանքում Ռուսաստանին փոխարինել»։ Եվ դա «հասկանում է» անգամ ինքը՝ վարչապետ Փաշինյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կյանքից հեռացել է Սանե ՀովհաննիսյանըՀայաստանի մի շարք շրջաններում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (14 նոյեմբեր) Ձյուն կտեղա․ սպասվում է ջերմաստիճանի անկումԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր 2025 թվականի ձմեռային զորակոչի ժամկետներըԻնչու են ձերբակալել գործարար Ռոբսոնին, բայց գաղտնի են պահում ․ «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանին նախագահ է «պրիզնատ» գալիս․ «Հրապարակ» Բյուջեն կընդունեն, կանցնեն նախընտրական ծրագրին. կառավարությունն ու գերատեսչությունները աշխատանքներ են տանում. «Ժողովուրդ» ՔՊ-ում հասկացել են, որ կեղծ խաղաղության կարգախոսը չի աշխատում․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը. «Ժողովուրդ» Փաշինյանի ընտանիքը մտերմացել է օրենքով գողի կնոջ ու դստեր հետ․«Հրապարակ» Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածՈւկրաինայում 414 տարեկան եզակի հայկական հուշարձան է հայտնաբերվել Իմ հարազատների վրա հարձшկումները ընկալում եմ որպես անձամբ ինձ ուղղված հարձшկումներ. ՆեթանյահուԻսրայելն ԱՄՆ-ից 20 տարվա ռազմական օգնության համաձայնագիր է ակնկալում. Axios Եվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵՎՐՈ-2028․ ներկայացվել է մրցաշարի խաղացանկը և պաշտոնական լոգոն Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների. ՍԱՏՄԵրևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց (տեսանյութ)Թրամփը կհանդիպի Պուտինի հետ, երբ դրական տեղաշարժի հնարավորություն լինի. Ռուբիո Ճապոնիան նվաճել է Հռոմում կայացած պրոֆեսիոնալ տիրամիսուի համաշխարհային գավաթը Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը. ԲԸՏՄ Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահի կարծիքի հետ. Եվրոպայում նկատվում են ուժեղ ռազմшտենչ տրամադրություններ. ՊեսկովԹուրքիան կասեցրել է իր բոլոր C-130 ինքնաթիռների շահագործումը Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին. Ալիև «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին. Ալիև Գործարար Տիգրան Գալստյանի նկատմամբ կկիրառվի վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք Ի՞նչ կասկածանքով է ձերբակալվել «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է Կոտայքի մարզում վեճն ավարտվել է ողբերգությամբԼիտվան արգելում է ռեփեր Մորգենշտեռնի մուտքը․ «սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար» ԱԱԾ-ականները եկան «Անտիֆեյքի» խմբագրություն Ադրբեջանից փորձում են նոր հակահայկական ալիք բարձրացնել Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը«Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»․ ռուսական հատուկ ծառայության մեղադրանքը«Հանրապետական» մարզադաշտում հավաքականը կընդունի Հունգարիային․ ֆուտբոլիստների խաղահամարները Փաշինյանը հատել է բռնապետության սահմանները Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց Երկրաշարժ՝ Թուրքիայում Կասեցվել է «Fry Day»-ի մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Վահան Բիչախչյանը բաց կթողնի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերը «Քաղպայմանագրում» «բարդակ» է տիրում Հայտնաբերվել են Թուրքիայի ԶՈՒ-ի ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած բոլոր զինծառայողներըԿատարվելու են պայթեցման աշխատանքներ Հայաստանը և Իրանը պատրաստում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտեր ծեսերի, Արենիի և Տաթևի համարՀայաստանը կարող է միանալ Հնդկաստանի «Մերձավոր Արևելքի միջանցքին» Չաբահար նավահանգստի միջոցովԶատուլին. Բաքվի շքերթը ծաղր է հայերի հանդեպ Մոսկվան կփորձի՞ ազդել իրավիճակի վրա. էլ ինչի՞ սպասել երկաթուղային կայարանում. «Փաստ»
Ամենադիտված