Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում Երևանի երկակի ստանդարտների մասին. Հայաստանը եզրագծին է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է երկակի խաղ խաղալ մի կողմից սիրախաղ անել Արևմուտքի հետ և հակառուսական հայտարարություններ հնչեցնել, մյուս կողմից ամբողջությամբ չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նման կարծիք է sputnik-ossetia.ru-ին տված մեկնաբանությունում հայտնել քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ «Հայաստանը փորձում է որոշակի դիվիդենտներ ձեռք բերել իր արևմտյան գործընկերներից: Ստորագրել են Հռոմի ստատուտը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր է տրվել, ակնարկել են, որ հայերն իբր չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հայտարարում են, բայց միևնույն ժամանակ դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից: Երևանը նման կերպ Արևմուտքի հետ ինչ-որ հարաբերություններ կառուցելու ֆոն է ստեղծում, բայց միևնույն ժամանակ չի խզում կապերը Ռուսաստանի հետ։ Սակայն երկակի ստանդարտների քաղաքականությունն ի վերջո խնդիրներ կստեղծի, և առաջին հերթին հենց Հայաստանի համար»,- ասել է նա։

Տարասովի խոսքով, Հայաստանը շուտով կարող է հայտնվել Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունների էպիկենտրոնում։ «Եթե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքականություն կառուցի ընդդեմ Իրանի, ապա Հայաստանը կդառնա ամերիկյան ցատկահարթակ, իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանը կհայտնվի Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունների էպիկենտրոնում և կարող է պարզապես վերանալ որպես պետություն տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզից: Դա է տխուր հեռանկարը: Հայաստանը կարող է իրեն մղել մի այնպիսի իրավիճակի մեջ, երբ, առաջին հերթին չի ունենա խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ, երկրորդ հերթին սրված հարաբերություններ Իրանի հետ, և երրորդ հերթին չվերականգնված հարաբերությունները Թուրքիայի հետ: Եվ ամեն ինչ հենց դրան է տանում»,- պարզաբանել է փորձագետը։

Տարասովը կանխատեսել է, որ այն բանից հետո, երբ վրացական ճգնաժամը ավարտվի «Վրացական երազանքի» օգտին, Հայաստանում Փաշինյանի դեմ ընդդիմադիր շարժումը կսկսի վերելք ապրել։ «Եվ այդ ժամանակ հարցը կլինի այն, թե արդյո՞ք Փաշինյանը կմնա իշխանություն: Հայերը զգայուն ժողովուրդ են, նրանք շատ ծանր հարված են կրել կորցնելով Ղարաբաղը, նրանց համար դա շատ զգայուն է, նրանք վերապրում են այդ հարվածը, ուստի երկար չեն հանդուրժի այս իրավիճակը »,- ընդգծել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ո՞ւմ նախաձեռնությունն է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը. «Փաստ»Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմից մնացած նռնակ են գտելՆախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունիցՌուսական դպրոցներից մեկում մկնդեղից 5 երեխա է թունավորվելԻրանը նշել է՝ որ դեպքում դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրիցՄոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ինչպե՞ս է տեղի ունենալու Թրամփի երդմնակալությունը Չինաստանում տղամարդուն մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար մահապատժի են ենթարկել «Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ». Ելենա Բորիսենկո Հաջորդ տասնամյակում աշխարհում կլինի 5 տրիլիոնատեր. Oxfam Փարիզի օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկներին տրված մեդալները ժանգոտվել են Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) TikTok-ի աշխատանքն ԱՄՆ-ում վերականգնվում է Թրամփն օգնականներին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ. CNN Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ Աբովյանի Զինկոմիսարիատի մոտ մի խումբ կանանց միջև ծեծկռտուք է եղել, օգտագործվել են նաև քարեր«Ինստագրամ»-ը ներկայացրել է CapCut-ին համարժեք հավելված Բիթքոինի արժեքը գերազանցել է պատմական առավելագույնըԵրևան-Կապան չվերթը չեղարկվել է․ ի՞նչ է հայտնի Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են. քարոզարշավը կսկսվի մարտի 15-ից 37 ոստիկան ազատվել է աշխատանքիցՎրաստանում մի քանի մարդ է մահացել «խոզի գրիպից» Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՌԴ օդանավակայաններում կրկին սահմանափակումներ են մտցվելՌեալը ջախջախեց Լաս Պալմասին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուներըՀայաստանի շախմատի առաջնություն․ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձնյա առաջատար Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել երկու հանցագործի արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը Լավ լուր` Խնայբանկում գումար ունեցողների համարՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են մեդալներով Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում37-ամյա Հրանուշ Գ․-ն մահացավ«Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը ավտոմատ կերպով վերընտրվել է ակումբի նախագահի պաշտոնում ՆԳՆ-ն խստորեն զգուշացնում էԴատախազ Պետրոս Պետրոսյանը լքեց քննչական կոմիտենՀայաստանը Թուրքիային երկու անձ է արտահանձնել. վատ մեսիջ՝ ԵրևանիցԹրամփը սպառնում է Իրանին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ՔՊ-ին հանձնարարել են աղավաղել պատմությունը «Mercedes»-ը բախվել է սալիկներին, ամուսիններին մեքենայից դուրս են բերել փրկարարները․ նոր մանրամասներԾանոթ ու միաժամանակ անհայտ … տասհնգյակ խաղ ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. նա ԱԺ-ում երդում տվեց «Ռուսաստանը պետք է հայտարարի, որ հավակնում է Վրաստանով և Հայաստանով դեպի Իրան միջանցքի»««Երևանին ու Մոսկվային կռվեցնել». Արևմուտքը կկարողանա՞ Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանին» Մահացած ռուս գործարարի ընտանիքը դատի է տվել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին՝ պահանջելով 1,5 միլիարդ ռուբլի Ադրբեջանական բանակը գրավել է Քարվաճառի շրջանի 14 բնակավայր․ պատմության այս օրը (20 հունվար)Ռուսաստանում 9 հարկանի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ զոհերի թվում երեխաներ կան Մարզերում արտակարգ իրավիճակ է․ 30 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել
Ամենադիտված